Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Թող արդար նահատակների բարեխոսական օրհնությունը լինի ամենքիս հետ

Թող արդար նահատակների բարեխոսական օրհնությունը լինի ամենքիս հետ
08.09.2015 | 10:10

Լուսանկարում Ալեքսանդր Մեն քահանան է, ով կացնահարվեց ու դաժանաբար սպանվեց 1990 թվականի սեպտեմբերի 9-ին, իր տանը մոտենալիս, Խորհրդային Միության փլուզումից ուղիղ մեկ տարի առաջ։ Անաստվածության այդ տարիներին ես կարդացել էի Ալեքսանդր Մենի «Մարդու Որդին» գիրքը Հիսուսի մասին, որի շնորհիվ ես Տիրոջ փրկագործության մասին իմացա։ Դեպքերի բերումով ես այդ գրքի ընթերցումից հետո եղա մերձմոսկովյան գյուղերից մեկում (ուր նրան քաղաքավարի ձևով աքսորել էին, որովհետև հազարավոր մտավորականներ էին իր քարոզով դարձի գալիս), քահանա Ալեքսանդր Մենի կատարած սուրբ Պատարագին։ Չնայած դեռ վաղ առավոտ էր, ու դրսում էլ սաստիկ ցուրտ, բայց ամբողջ եկեղեցին լիքն էր մարդկանցով, որոնք Մոսկվայից ու տարբեր մարզերից եկել էին Տիրոջ հավատարիմ ծառայի միջոցով Երկնքի հետ հաղորդակցվելու։ Երբ վերջում մոտեցա, որ Ավետարանը համբուրեմ, իմ ծանոթը քահանայի ականջին շշնջաց, թե այս եղբայրը Հայաստանից է։ Ալեքսանդր Մենի մեծ, հոգնած աչքերը հանկարծ պայծառացան, ու արագ-արագ ասաց. «խՏՉՌՑպ Վպվÿ, ՐպոÿՑՈ, սՏՉՌՑպ Վպվÿ!», բայց չհասցրինք, քանի որ մեզնից ավելի ճարպիկները նրան տարան ինչ-որ արարողության։
Սպասեցինք շուրջ երկու ժամ։ Բայց զուր ժամանակ չկորցրինք, քանզի նրա սենյակում բազմաթիվ անտիպ հոգևոր գրքեր կային, որոնք կոմունիստները արգելում էին տպագրել։ Ալեքսանդր Մենն էլ արտասահմանում տպագրվում էր Էմանուել Սվետլով կեղծանվամբ։ Հարկ է նշել, որ այսօր աշխարհի 14 լեզուներով թարգմանված գրքերի տպաքանակը հասել է շուրջ 9 միլիոնի։ Ահռելի թիվ այս անաստված դարի հոգևոր գրականության համար։ Այդ գրքերից մեկն էլ «Մարդու որդին» էր, որ թարգմանվել է նաև հայերեն։
Երբ նա վերադարձավ, մի կուշտ զրուցեցինք։ Նա շատ էր հետաքրքրվում հայերիս հոգևոր ձեռքբերումներով, քանզի լսել էր, որ արթնություն կա մեր մեջ, ու մարդիկ կարող են առանց անձնագրեր ներկայացնելու մկրտվել եկեղեցում, ինչն անհնար էր մնացյալ կոմունիստական երկրներում։ Մեզ հետ էր նաև մի հայազգի պրոֆեսոր, ով դասավանդում էր Մոսկվայի ինստիտուտներից մեկում։ Նա դեռևս կառչած էր կոմունիստական գաղափարներին և Աստծո գոյությունը աղոտ էր ընդունում, բայց երբ եկել էր Հայաստան գործի բերումով, ծանոթացա նրա հետ ու մեր ազգի հոգևոր արմատների մասին պատմեցի, իհարկե և Հիսուսի փրկագործության մասին, նա շատ ոգևորվեց։ Իսկ երբ ես գործուղումով գնացի Մոսկվա, հանդիպեցի նրա հետ, ու միասին եղանք Ալեքսանդր Մենի մոտ։ Քահանայի հետ զրուցելուց հետո հայ պրոֆեսորը ամբողջովին վերափոխվել էր, հաստատ որոշելով Աստծուն փնտրել Իր Խոսքի՝ Սուրբ գրքի մեջ, քանի որ Ալեքսանդր Մենի իմացությունները այդ ոլորտում անգերազանցելի էին ու համոզիչ։
Երբ մի քանի տարի անց թերթերից մեկում կարդացի նրա սպանության մասին, մեծ վիշտ ապրեցի, ու նրա համար աղոթելիս հանկարծ Տիրոջ Հոգին հիշեցրեց նրա վերջին խոսքերը պատարագից հետո. «խՏՉՌՑպ Վպվÿ, ՐպոÿՑՈ, սՏՉՌՑպ Վպվÿ!»։ ՈՒ դարձյալ չհասցրինք, քանզի նեռի զավակները նրան ժամանակից շուտ «ուղարկեցին» երկինք...
Իր սպանությունից երկու օր առաջ, հերթական դասախոսության ժամանակ նա երեք գրություն ստացավ ներկաներից մեկից։ Դրանցից առաջինում գրված էր. «Դուք չե՞ք վախենում մահից», երկրորդում` «Կարելի՞ է արդյոք քահանայի սպանել», և երրորդում` «Կարելի՞ է արդյոք մրջյուն սպանել»։ ՈՒ պարզ էր, որ քահանայի ու մարդու վրա ձեռք բարձրացնողը հենց այդ գրության հեղինակն էր, որի ինքնությունն այդպես էլ չի պարզվել մինչ օրս, բայց որ այն արդեն երկնքում հայտնի է, դա պարզ է, ու դատաստանի ժամանակ զոհն ու մարդասպանը կկանգնեն միմյանց առջև, որպես վկաներ. Զոհը` որպես վկա Աստծո Խոսքի կենդանի իրականության, իսկ մյուսը` որպես այդ խոսքը մերժող, որի վախճանը դժոխքի կրակներն են, ինչը սատանայի համար էր սկզբում պատրաստված։ Ցավալի լուրը իմանալուց հետո արցունքով աղոթեցի Տիրոջը, թե ինչո՞ւ թույլ տվեց այդ դաժան մահով ու այդքան շուտ գնալ Իր ծառային, երբ նոր է սկսվում ազատության օրը, սրտումս հստակ պատասխանը ստացա. «Կվ րՉՏպ ՊպսՏ րՊպսՈս», այսինքն, այդ ծառան իրեն վստահված գործը կատարել է հավատարմաբար։ ՈՒ ես մխիթարվեցի այդ պատասխանից, քանզի Տերն Իր սկսած գործը կիսատ չի թողնում։ Աստծո այդ ընտիր ծառան, որ հովվություն էր անում անաստվածների մեջ դեգերող իր գառներին, անվնաս մինչև ազատության օրերը հասցրեց ու վերադարձավ Երկնային Քահանայապետին` Հիսուս Քրիստոսին զեկուցելու իր երկրային առաքելության մասին։
Թող արդար նահատակների բարեխոսական օրհնությունը լինի ամենքիս հետ։


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1916

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ