Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ասում են...

Ասում են...
18.09.2015 | 00:59

...թե Ազգային ժողովում մեկնարկած սահմանադրական բարեփոխումների նախագծի «անփառունակ» քննարկումը մեծ անհանգստություն ու հիասթափություն է պատճառել «Փրկության ճակատին», ուր առանց այն էլ լուրջ հակասություններ կան։ Վերջիններիս թվում էր, թե «համընդհանուր» այդ քննարկումները բացասական այնպիսի հուժկու ֆոն կստեղծեն, որ իրենց գործը կհեշտանա, կկարողանան իսկապես համազգային մոբիլիզացիա իրականացնել` բողոքական կրիտիկական մասսա հավաքել: Սակայն իշխանությունների կողմից Հ1-ով եթեր տրամադրելն ընդհանրապես կամաթափ է արել «փրկարարներին», ովքեր հասկացել են, որ իրենց կիսատ-պռատ միտինգները ևս կդառնան բաղկացուցիչը համընդհանուր քննարկման, ինչն անչափ պետք է իշխանություններին:

Դիտվել է՝ 1190

Մեկնաբանություններ