Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Դու երեքտառանոց կնոջ զավակ ես

Դու երեքտառանոց կնոջ զավակ ես
25.09.2015 | 00:27

Վերնագիրն ընտրելուց հետո երկար ժամանակ չէի կարողանում թղթին հանձնել մտքերս, թեպետ նրանք այնքան շատ էին: Եզակի չեն աշխարհում խոշոր պետական, ռազմական, քաղաքական գործիչներին պետության բարձրագույն պաշտոնյայի կողմից հասցված վիրավորանքը, ստորացումը, բայց իսկական հայրենասեր մարդը, անհատը միշտ գտնվում է իր բարձրության վրա և իրեն վիրավորանք հասցնողից վրեժ լուծելու համար երբեք չի գնում հայրենիքին դավաճանելու ճանապարհով: Հիանալի օրինակ է Ֆիրդուսու «Շահնամեի» հայտնի հերոսը, որի փառքից, հեղինակությունից վախեցող շահը անարդարացիորեն պատժում է նրան որպես մի հասարակ զինվորի, ուղարկելով երկրի հեռավոր սահմանը հսկելու: Ծանր են Ռոստամի հոգեկան վիճակը, ապրումները, շահի հասցրած վիրավորանքը: Ռոստամը կռիվ է տալիս ինքն իր հետ: Եվ ծանր ապրումների մեջ որոշում է լքել սահմանը, հասնել մայրաքաղաք և պատժել շահին: Կես ճանապարհին սթափվում և ինքն իրեն շշնջում է.
-Մինչև հասնեմ շահին, թուրքը կմտնի հողն իմ հայրենի:
Մարդու մեջ հաղթում է հայրենիքի շահի գաղափարը, ոչ թե սեփական ամբիցիաները: Տեղին է ասել, որքան էլ վիրավորված լինի մարդը, վտանգավոր չէ, քանի որ նման գաղափարներով դաստիարակված ցեղը, ազգը պիտի որ միշտ ունենան պետականություն:
Իհարկե, Վահան Մարտիրոսյանը «Շահնամեի» հերոս չէ և ոչ էլ պետական, քաղաքական գործիչ, թեպետ հանուն ճշմարտության պետք է ասել, որ աշխարհում եզակի չեն նաև դեպքերը, երբ հասարակ մարդը, որը ոչ հանճարեղ մտածող է, փիլիսոփա, բանաստեղծ, բարդ իրավիճակներում դրսևորում է մարդկային այնպիսի որակներ, հերոսի այնպիսի հատկանիշներ, որ մեկեն հայտնի է դառնում բոլորին: Հեռու չգնանք, ղարաբաղյան պատերազմի ժամանակ քանի՜-քանի այդպիսի անհատներ իրենց կյանքը վերջացրին «իմացյալ մահ` անմահությամբ» և հայտնի դարձան ժողովրդին: Ահավասիկ Թաթուլ Կրպեյան, Սիմոն Աչիկգոզյան, Բեկոր Աշոտ և շատ շատեր: Մի՞թե այդ տղաների ոգին չէր համակել Քերոլայն Քոքսին, Պասկալևային և շա՜տ այլազգիների: Ի՞նչ անուն տաս Վահան կոչված տականքին, որին ծեծել է մի ունևոր թաղային հեղինակություն, և իբր իր երկրում չի կարողացել օրենքով պաշտպանվել, դրա համար լքել է երկիրը, նրան հաստատ սևացնելու մտադրությամբ: Անկեղծ ասած, նրա արածին չկա որևէ արդարացում: Եթե քեզ ծեծել էին, և կինդ էլ վիժել է դրա արդյունքում, և դու չես կարողացել օրենքով պաշտպանվել այս «անօրեն» երկրում, ասեմ, որ իսկական տղամարդը, հայրենասերը կվերցներ զենքը և կսատկացներ այդ թաղային հեղինակությանն ու իր մահով կպաշտպաներ հազարավորների իրավունքը և մահից հետո կվայելեր ժողովրդի հարգանքը: «Ապրելու կեսն էլ պատվով մեռնելն է», հայտնի պոետի խոսքը, ըստ իս, նման դեպքերի համար է ասված: Իսկ դու, Վահան տականք, փախչում ես մի երկիր և փնովում ես քո հայրենիքը։ Վահա՛ն, ղեկավարները` լավ, վատ, գալիս, գնում են, իսկ հայրենիքը մեկն է: Սերժին փնովելով` դու ոչինչ չես շահում, որովհետև դու նրան փնովում ես մի երկրում, որտեղ հասարակ ադրբեջանցին գիտենք ինչ վիճակում է:
Փնովիր Սերժին, ինչքան ուզում ես, բայց ինչ կապ ունեն քո ծեծի հետ մեր անդորրը պաշտպանող բանակը, բանակի այն զինվորները, որոնց դու սատկած ճանճեր ես անվանում: Եթե իրոք մի վեհ ու լուսավոր բան դեռ մնացել է, կա մեր երկրում, դա մեր բանակն է, որի զինվորը բազմիցս ապացուցել է իր ով լինելը, և եթե քեզ ապաստան տված երկրի բանակը հավատա խոսքերիդ (տա Աստված,` հավատա), վաղուց զենքով մեր երկիր կգար: Դու երբևէ եղե՞լ ես Ղարաբաղում, շփվե՞լ ես ղարաբաղցու հետ, տեսե՞լ ես նրա ոգին, տեսե՞լ ես, թե ինչպես է կառուցվում Ստեփանակերտը, ինչպես է շունչ առել Շուշին։ Գանձասարում ընթացող վերանորոգման աշխատանքները, ասֆալտապատ մայրուղիները խոսում են ամեն ինչի մասին: Ընդամենը մի քանի ամիս առաջ գիշերային Շուշիի փողոցներում տեսա քայլող ջահելների, մոտեցա մի խմբի և հարցրի.
-Աստված ոչ արասցե, պատերազմի ժամանակ ինչպե՞ս կպահեք ձեզ:
Պատասխանը ավելի քան վեհ էր.
-Պատերազմը կավարտվի Բաքվում:
Եվ դու, չճանաչելով ղարաբաղցուն, նրա համառ ոգին, լկտիաբար ստում ես, ասելով.
-Եթե հանրաքվե անցկացվի Ղարաբաղում, ապա ժողովրդի մեծ մասը կասի «այո»` Ադրբեջանին միանալու համար:
Ասում ես` ընդամենը 40 հազար բնակիչ է մնացել Ղարաբաղում: Որտեղի՞ց ես սովորել այդքան լկտի ստելը, թե՞ հանուն փողի կարող ես և ավելին ստել: 1992 թվականին` Շուշիի ազատագրումից հետո, փողոցներում անգամ զենքով համարյա մարդիկ չկային, իսկ այսօր` երեկոյան ժամերին լցված են ջահելներով: Շուշին փայլում է գիշերային լույսերի մեջ: Եվ ոչ միայն Շուշին:
Վահան, ես չեմ արդարացնում քեզ ծեծողներին, իմ հայրենիքը թալանողներին, բայց քո հասցեին կասեմ, որ դու երեքտառանոց կնոջ զավակ ես:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 1880

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ