Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Ո՞ր տեղում է Հայաստանը

Ո՞ր տեղում է Հայաստանը
08.10.2015 | 11:54

Իտալիան դարձել է գինու արտադրության համաշխարհային առաջատար` 48,8 մլն հեկտոլիտր խաղողի բերքով ու գինու 4,5-4,8 մլրդ լ տարեկան արտադրությամբ:
Գինի արտադրող 2015-ի խոշորագույն երկրներն են՝ Իտալիա, Ֆրանսիա, Իսպանիա, Գերմանիա, Պորտուգալիա: Անցած տարի եղանակային պայմանները զգալիորեն խոչընդոտել էին Իտալիայի գինեգործությանը, այս տարի նույն դրության մեջ է Ֆրանսիան: Այս տարի բարենպաստ եղանակային պայմանները Իտալիային թույլ են տվել խաղողի բերքատվությունը բարելավել միանգամից 13 տոկոսով:

Դիտվել է՝ 1398

Մեկնաբանություններ