Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Եվրոպայում ԱՄՆ-ի զորքերի հրամանատարը 3 պատճառ է նշել Սիրիայում Պուտինի գործողությունների համար

Եվրոպայում ԱՄՆ-ի զորքերի հրամանատարը 3 պատճառ է նշել Սիրիայում Պուտինի գործողությունների համար
11.10.2015 | 13:12

Bild-ին տված հարցազրույցում Եվրոպայում ԱՄՆ-ի զորքերի հրամանատար Բեն Հոջեսը ասել է. «Կարծում եմ, որ Պուտինը Սիրիայում է 3 պատճառով: Առաջին հերթին նա ցանկանում է պաշտպանել իր ռազմաբազան Մերձավոր Արևելքում, իր նավահանգիստը Միջերկրական ծովում: Երկրորդ՝ նա ցանկանում է ուշադրությունը շեղել ՈՒկրաինայից, չէ՞ որ այժմ ոչ ոք չի հիշում այն զինվորներին, որ Ռուսաստանը պահում է ՈՒկրաինայում: Եվ երրորդ՝ Ռուսաստանն ուզում է ցույց տալ իր կարգավիճակը` որպես համաշխարհային գերտերության»:

Դիտվել է՝ 1124

Մեկնաբանություններ