Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Այս անգամ մի վախեցեք

Այս անգամ մի վախեցեք
17.10.2015 | 12:24

Երևանում մեկնարկած Հայաստան - Եվրամիություն առևտրի, տնտեսական և իրավական հարցերով համագործակցության ենթակոմիտեի նիստի ժամանակ, դիմելով էկոնոմիկայի առաջին փոխնախարար Գարեգին Մելքոնյանին, ԵՄ պատվիրակության ղեկավար, Եվրահանձնաժողովի Առևտրի գլխավոր տնօրինության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի պետ Լյուկ Պիեր Դևինյեն ասել է. «Մեր պատվիրակությունը մեծաքանակ է, և ուրախ ենք տեսնել բազմաթիվ ծանոթ դեմքեր նախորդ բանակցություններից: Հույս ունեմ՝ նոր շրջանակային համաձայնագրի բանակցությունները արագ կընթանան, գուցե այնքան արագ, որքան ընթացան խոր և համապարփակ ազատ առևտրի պայմանագրի բանակցությունները, որոնք տևեցին 18 ամիս: Սակայն այս բանակցությունները այլ արդյունք կունենան: Այս անգամ մի վախեցեք և ստորագրեք բանակցված համաձայնագիրը»:
Հայկական պատվիրակության ղեկավար, էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանն արձագանքել է. «Ես նույնպես համոզված եմ և կարծում եմ, որ մենք այսօր կունենանք բավական արդյունավետ քննարկում»:
ԵՄ արտաքին հարաբերությունների խորհուրդը այս շաբաթասկզբին լիազորեց Եվրահանձնաժողովին Հայաստանի հետ բանակցություններ սկսել նոր շրջանակային համաձայնագրի շուրջ:
Բանակցություններում Հայաստանի հետ այլևս չի քննարկվի առանց մաքսատուքերի առևտրի հարցը, քանի որ ԵԱՏՄ անդամակցությունից հետո Երևանի իրավունքները սահմանափակվել են: Այժմ Բրյուսելը ակնկալում է համաձայնության հասնել հետևյալ ոլորտներում՝ պետության կողմից կատարվող գնումների գործընթաց, առևտրային ծառայություններ և ստանդարտներ՝ հատկապես սննդամթերքին վերաբերող ստանդարտների հարցում: Հայաստանն ակնկալում է համաձայնության հասնել նախորդ՝ չստորագրված Ասոցացման համաձայնագրում առկա և տնտեսությանը վերաբերող բոլոր 28 կետերի շուրջ՝ ներդրումներ, տուրիզմ, արդյունաբերություն, առևտրի զարգացում, ոչ զուտ տնտեսական ոլորտային համագործակցություն՝ կրթություն, հումանիտար բլոկ, տրանսպորտ, կապ, էներգետիկա, որակի ենթակառուցվածքներ:

Դիտվել է՝ 1158

Մեկնաբանություններ