Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«21-րդ դարում էկոլոգիական խնդիրները լուրջ մարտահրավերներ են նետել գիտությանը»

«21-րդ դարում էկոլոգիական խնդիրները լուրջ մարտահրավերներ են նետել գիտությանը»
20.10.2015 | 16:26

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) հիդրոտեխնիկայի, ջրամատակարարման և ջրահեռացման մասնագետների, պրոֆեսորա-դասախոսական կազմի գիտական փորձն ու ներուժը կարևորվում են միջազգայի գիտական դաշտում։
2015 թ. հոկտեմբերի 20-ին ՃՇՀԱՀ-ում «Սևծովյան համագործակցության» շրջանակներում կայացավ §Ծովամերձ տարածքում շրջակա միջավայրի խնդիրների ափամերձ մոնիտորինգ և դրանց լուծման ուղիները¦ թեմայով միջազգային գիտահետազոտական ծրագրի հերթական 3-րդ սեմինար խորհրդակցությունը: Ծրագիրը իրականացվում է Եվրամիության ֆինանսավորմամբ։ Սեմինար խորհրդակցությանը մասնակցեցին գործընկեր պետությունների աշխատանքային խմբերի ներկայացուցիչները։
Ծրագրի իրականացման գործընկեր կողմերն են՝ Սալոնիկի քաղաքապետարանը (Հունաստան), Կարադենիսի տեխնիկական համալսարանը (Տրապիզոն, Թուրքիա), (Գիտություն և էներգետիկա միությունը) (Վրաստան), Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (Հայաստան): Ծրագրի համակարգողն է Հունաստանը։
«21-րդ դարում էկոլոգիական խնդիրները լուրջ մարտահրավերներ են նետել գիտությանը։ Այն, որ քաղաքակրթությունը մի օր առաջացնելու էր էկոլոգիական խնդիրներ, անխուսափելի էր։ Բնական է, որ միջազգային գիտական միտքը այսօր ուղղված է էկոլոգիական խնդիրների բացահայտմանն ու լուծմանը։ Այս առումով մենք խիստ կարևորում ենք Եվրամիության աջակցությամբ այս ծրագրի իրականացումը»,- ողջունելով սեմինար խորհրդակցության պատվիրակությանը և ներկա գիտաշխատողներին՝ իր ելույթում ասաց ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանը, հույս հայտնելով, որ այս ծրագիրը կնպաստի հետագա համագործակցության զարգացմանը։
Ծրագրի նպատակն է բացահայտել Սև ծովի առափնյա տարածքներում առկա էկոլոգիական վիճակը և մշակել միջոցառումների իրականացման ծրագիր, որոնց գործարկումով կմեղմացվեն սպառնացող էկոլոգիական ռիսկերը։ «Շնորհակալություն հայկական կողմին՝ համալսարանի ռեկտորին և գիտաշխատողներին, իրականացվող աշխատանքների համար։ Եվրամիության ֆինանսավորմամբ այս ծրագրի նպատակն է մշակել աշխատանքային գործիքներ և դրանք տրամադրել քաղաքային իշխանություններին էկոլոգիական խնդիրները լուծելու համար։ Մեր գնահատմամբ՝ այս ծրագիրը հաջողված է և հիմք է ստեղծում ապագա նոր համագործակցության»,- իր ելույթում ասաց Սալոնիկի քաղաքապետարանի ներկայացուցիչ Պոլիկարպոս Կարկավիցասը։
Այս ուղղությամբ հայկական կողմի ունեցած փորձը և ստացված գիտական արժեքավոր արդյունքներն են հիմք հանդիսացել սույն ծրագրում ներգրավելու նաև մեր մասնագետներին: «Մասնավորապես սույն ծրագրի շրջանակներում, հայկական կողմի ուսումնասիրման խնդիրները վերաբերում են ափամերձ տարածքներում և գետաբերաններում մշտապես գոյացող էկոլոգիական սպառնալիքների բացահայտումներին և դրանց մեղմացման կամ իսպառ վերացման հիմնահարցերին»,- լրագրողների հետ զրույցում ասաց ծրագրի հայկական կողմի ղեկավար, ՃՇՀԱՀ-ի պրոֆեսոր Արեստակ Սարուխանյանը։
Սեմինար խորհրդակցության քննարկումներից հետո հիդրավլիկական հետազոտությունների լաբորատորիայում հայկական կողմը գործնականում ներկայացրեց ափամերձ տարածքներում, գետաբերանային հատվածներում, ջրաբերուկների նստեցման երևույթի մոդելային հետազոտությունը՝ լաբորատոր փորձարկումով։
Սեմինար խորհրդակցության նպատակը գործընկեր կողմերի հաշվետվությունների քննարկումն է և հետագա աշխատանքների կատարման մանրամասների պարզաբանումները: Երևանյան սեմինարում նախատեսվում է քննարկել և ամբողջականացնել հետազոտական խմբերի ձեռքբերումները և ստացած գիտական արդյունքները, այցելել գիտահետազոտական լաբորատորիա, ականատես լինել թեմային առնչվող գիտափորձերին:
(Ծովամերձ տարածքում շրջակա միջավայրի խնդիրների ափամերձ մոնիտորինգ և դրանց լուծման ուղիները) թեմայով միջազգային սեմինար խորհրդակցությունը Երևանում գործընկեր կողմերի թվով 3-րդ հանդիպումն է: Առաջին հանդիպումը տեղի է ունեցել Թբիլիսիում Թբիլիսիում՝ 2014 թ. մարտ ամսին, 2-րդը՝ 2014 թ. նոյեմբերին՝ Տրապիզոնում: Երևանյան հանդիպումից հետո նախատեսվում է ևս 4-րդ եզրափակիչ հանդիպումը կազմակերպել Սալոնիկում:

ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար

Ժասմեն Վիլյան

Դիտվել է՝ 1204

Մեկնաբանություններ