Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Սևանա լիճը վերականգնող էներգիայի աղբյուր

Սևանա լիճը վերականգնող էներգիայի աղբյուր
06.11.2015 | 00:19

Ակնհայտ է, որ գետերի և աղբյուրների ջրերը սկիզբ են առնում ձյան սառցաջրերից և սառնորակ աղբյուրներից: Նաև գիտենք, որ սառը ջուրը ավելի ծանր է, քան տաք ջուրը: ՈՒրեմն, երբ գետերի սառը ջուրը թափվում է Մեծ Սևանի մեջ, իջնում և տեղավորվում է լճի հատակին:Մեծ Սևանի ջրի մուտքը շատ ավելի մեծ է, քան Փոքր Սևանինը։ Միաժամանակ այստեղ չկա ջրի արտահոսք: Իսկ Փոքր Սևանից մեծ քանակությամբ արտահոսում են հիմնականում տաք ջրերը։

ՈՒրեմն, Մեծ Սևանը պարտադրված է լրացնելու Փոքր Սևանի ջրի պակասությունը: Պակասը մեծ մասամբ լրացվում է Մեծ Սևանի սառը ջրերով, որոնք աճապարում են հատակից Փոքր Սևանի խորքերում տեղավորվել: Հրազդան գետի միջոցով արտահոսում է ավելի շատ տաք ջուր, քան սառը: Կարևորն այն է, որ տեղ է բացվում Մեծ Սևանի հատակից սառը ջրի հոսքի համար դեպի Փոքր Սևան: Այսպիսով, Մեծ Սևանի սառը ջրերը Մեծ Սևանի հատակով հորդառատ գետի նման շտապում են դեպի Փոքր Սևան: Ջրի հոսքն ուժեղանում է, երբ հասնում է Մեծ և Փոքր Սևանների միջև գտնվող նեղուցին։ Դժբախտաբար, դեռևս հետազոտված չէ այս հոսանքի արագությունը: Եթե ջրի հոսքը 1 մ/վ լինի, «Թայդալ» տիպի գեներատորները ի վիճակի կլինեն հոսանք արտադրելու: Բայց եթե ջրի հոսքի արագությունը նեղուցում 1 մ/վ-ից փոքր լինի, պետք է մտածենք դրա հոսքն ուժեղացնելու մասին: Սա հնարավոր է, եթե գեներատորները լճի հատակին այնպես դասավորվեն, որ պատնեշի դեր կատարեն: Վստահաբար, ջրի հոսքը Մեծ Սևանից դեպի Փոքր Սևան գարնանը, ամռանը, աշնանը և ձմռանը կտատանվի:
Գարնան վերջերից մինչև ամռան և աշնան սկիզբը` ուժեղ, իսկ ձմռանը` թույլ, եթե Սևան- Հրազդան կասկադը ջրի կարիք չունենա:
Եվ սառը ջրի հոսքը կախված է ոչ թե գարնանն ու ամռանը ներթափանցող գետերից, այլ թե ինչքան ջուր է Փոքր Սևանից արտահոսում:
Ի՞նչ է կատարվում համաշխարհային օվկիանոսում.
«Tadile Current or Energy» (Թայդալ Քարենթ կամ Էներգի) նշանակում է մակընթացային հոսանք կամ էներգիա: Մակընթացության և տեղատվության տակ հասկանում ենք օվկիանոսների և ծովերի մակարդակների պարբերական տատանումները, որոնք պայմանավորված են Լուսնի ու Արեգակի ձգողությամբ:
Մակընթացությունը և տեղատվությունը աշխարհի բոլոր օվկիանոսների ափերին նույն ուժգնությամբ տեղի չեն ունենում: Ափեր կան, որոնց ջրի մակարդակը 1-1,5 մետրից ավելի չի բարձրանում, իսկ կան առափնյա գոտիներ, որ մինչև 18 մ բարձրանում են: ԱՄՆ-ի և Կանադայի սահմանում` Ֆանդի ծովածոցում, առավելագույնը գրանցվել է 19,6 մ։
Մակընթացային էներգիայի գաղափարը հայտնագործել է ֆրանսիացի պրոֆեսոր Ժ. Բելիդորը 1737 թվին: Մակընթացային էներգիան մինչև գերմանական աշխարհով մեկ հայտնի «ANDRITZ HYDRO GmbH» ¥ԱՆԴՐԻԹՑ Հայդրո¤ ընկերությունը հողմային գեներատորների հիմքի վրա մշակեց և կատարելագործեց «Թայդալ» գեներատորները, օվկիանոսներում մակընթացային էներգիայից հոսանք արտադրելու համար:
«Թայդալ» գեներատորները թե՛ մակընթացության, թե՛ տեղատվության ժամանակ, ինչպես հողմային գեներատորները, փոխելով իրենց ուղղությունը, հոսանք են արտադրում: Էներգիա արտադրելու համար բավարար է միայն 1 մ/վ ջրի հոսքը, որովհետև ջրի խտությունը մոտ 1000 անգամ բարձր է, քան օդինը: Օվկիանոսների ջրի միջին խտությունը 1025 կգ/մ3 է: Եթե հողմային գեներատորները էներգիա արտադրելու համար 10 մ/վ օդի հոսքի պետք ունեն, ապա «Թայդալ» գեներատորը` միայն 1 մ/վ: Իսկ Սևանի քաղցր ջրի պարագայում, միգուցե 1,1 - 1,2 մ/վ կարիք լինի (բայց նրա առավելությունն այն է, որ ջրի հոսքը միակողմանի է):
Երկիր մոլորակի համարյա բոլոր մայր ցամաքների կողքով անցնում են տաք և սառը ջրի հոսանքներ: Ամենից հայտնին Գոլֆստրիմն է, որի տաք ջուրը Մեքսիկական ծոցից, Ատլանտյան օվկիանոսի մակերեսից դեպի Անգլիա և Հյուսիսային բևեռ է հոսում, իսկ օվկիանոսի հատակից հսկայական սառը ջրի գետ է հոսում դեպի Մեքսիկական ծոց: Սա հսկայական էներգիա է: Բայց տեխնիկան դեռ այդքան կատարելագործված չէ, որ 1000 մետր խորության վրա «Թայդալ» գեներատորներ տեղադրվեն:
Իհարկե, մեծ քանակով «Թայդալ» գեներատորներ արդեն տեղադրված են աշխարհի տարբեր վայրերում: Սակայն ամբողջ աշխարհում հսկայական ներուժ գոյություն ունի, և մակընթացային էներգիա արտադրելու համար այն դեռևս լիարժեք չի օգտագործվում։

«ԹԱՅԴԱԼ» ԳԵՆԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՎԱՆՈՒՄ ԿԻՐԱՌԵԼԻՍ
1. Սևանա լճից ջուր չի գործածում։
2. Ջրամբարի կառուցման և դրա սպասարկման կարիք չկա։
3. Ջրամբարի փլուզման և ջրհեղեղի վտանգ գոյություն չունի։
4. Տուրբին գեներատորների համար հատուկ, ամուր և ծախսաբեր շինարարության կարիք չկա։
5. Խողովակաշար պետք չէ։
6. Տուրբին գեներատորի սպասարկումը 5 տարին մեկ է, իսկ կյանքը՝ 25 տարի։
7. «Թայդալ» գեներատորներն աշխատում են անաղմուկ, հետևապես վտանգի աղբյուր չեն շրջակա միջավայրի համար։
8. Օդի կոմպրեսոր, ակումուլյատորներ, գրգռիչներ, կարգավորիչ, շտապ լուսավորություն, հովացուցիչ և այլն պետք չեն։
9. Շենքի պահպանման, ջեռուցման և լուսավորման էներգիայի խնայողություն է առաջ գալիս։
10. Մոնտաժի ծախսը շատ քիչ է և շատ արագընթաց։
11. Տեղադրվում են օվկիանոսների և ծովերի հատակին` 35-100 մ խորությամբ։
12. «Թայդալ» գեներատորների հզորությունը 500 -ից մինչև 1500 կՎտ է։
Անկասկած, պետք է ստուգել սառը ջրերի հոսքերի հզորությունները, ճշտել Մեծ և Փոքր Սևանները միացնող նեղուցի ռելիեֆը և այլն։ Այս դեպքում կարող ենք հստակ հայտարարել, թե քանի մեգավատտ հզորությամբ գեներատորներ կարելի է տեղադրել նեղուցում։ Խորհուրդ է տրվում ընտրել փոքր (250-500 կՎտ) և մեծ (500-1000 կՎտ) գեներատորներ։
Գարնանը և ամռանը, երբ ջրերի հոսքը մեծ է, կօգտագործվեն բոլոր գեներատորները, աշնանը և ձմռանը` փոքր հզորություն ունեցողները։
Ի դեպ, սա աշխարհում առաջին դեպքն է, երբ «Թայդալ» գեներատորը տեղադրվելու է լճի հատակին։ Կներեք, իսկ ինչո՞ւ մենք առաջինը չլինենք։


Վրեժ ԱԲՐԱՄՅԱՆ
«Նոյյան տապան» քաղաքը Հայաստանում»

գաղափարի հեղինակ

Դիտվել է՝ 4494

Մեկնաբանություններ