ՈՒկրաինան նախապատրաստվում է հունիսի 15-16-ը Շվեյցարիայում կայանալիք Խաղաղության գագաթնաժողովին։ «Աշխարհի մեծամասնությունը պետք է Ռուսաստանին խաղաղություն հարկադրի և կարող է դա անել։ Հենց հունիսին կարող է սկսվել դեպի արդարացի աշխարհ տանող ճանապարհը»,- ասել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:                
 

ՕԵԿ-ը մի ձեռքով այծի մորուքն է գուրգուրում, իսկ մյուս ձեռքով՝ կաղամբը ջրում

ՕԵԿ-ը մի ձեռքով այծի մորուքն է գուրգուրում, իսկ մյուս ձեռքով՝ կաղամբը  ջրում
16.11.2015 | 20:53

«Օրինաց երկիրը»` «Այո»-ի և «Ոչ»-ի մեջտեղում

«Մենք չենք միանում «Ոչ»-ի ճակատին, քանի որ եթե հանրաքվեն դրական արդյունք ստանա` ինչպե՞ս ենք բացատրելու ժողովրդին, թե ինչու «այո» եղավ «ոչ»-ի փոխարեն»: Այս խոսքերի հեղինակը «Օրինաց երկիր» կուսակցության (ՕԵԿ) աշխատակազմի ղեկավար Արմեն Հարությունյանն է: ՕԵԿ-ի դիրքորոշումը սահմանադրական փոփոխությունների հարցում իսկապես բավական լղոզված է: ՕԵԿ-ականները, մի կողմից, ասում են, թե դեմ են սահմանադրական փոփոխությունների նախագծին, մյուս կողմից էլ, փաստորեն, պատրաստվում են այն զարգացմանը, որ սահմանադրության նոր նախագիծը կարող է ընդունվել: Փոքր-ինչ զարմանալի էր ՕԵԿ անդամների պահվածքը, երբ այցելեցինք նրանց կենտրոնական գրասենյակ: Մեր` լրագրողներիս այցն ակնհայտորեն ցանկալի չէր կուսակցության ներկայացուցիչների համար: Նախ, իրավիճակն իր անհանգիստ պահվածքով սրեց անվտանգության աշխատակիցը` մոտ 15 րոպե սպասեցնելով մեզ և անիմաստ հարցերով ժամավաճառ լինելով: Պարզվեց, որ մեր զրուցակցի հետ հանդիպումը ձգձգելու պատճառն այն էր, որ «լրագրողները գալիս, անկապ բաներ են գրում»: Ի վերջո, հանդիպեցինք Արմեն Հարությունյանի հետ: Վերջինս արգելեց խոսակցությունը ձայնագրել և վրդովվում էր, երբ որոշ գրառումներ էինք կատարում` անընդհատ կրկնելով. «Դու ոնց որ շատ ես նշումներ անում, սա պարզապես զրույց է»:
Մեր հարցին, թե ինչն էր անվտանգության աշխատակցի` նման վերաբերմունքի և լրագրողների հանդեպ բացահայտ անվստահության պատճառը, Հարությունյանը շփոթված արդարացավ` ասելով, որ նոր աշխատակից է և գուցե անտեղյակ է: Խոսելով սահմանադրական փոփոխությունների քարոզչության մասին` նա մանրամասնեց, որ իրենց քարոզչությունը կընթանա բոլորովի այլ կերպ: Չեն այցելի համայնքներ և կսահմանափակվեն իրենց գրասենյակներում եթերով խոսելով, որի համար Հ1 հեռուստաալիքը անվճար եթերաժամ է տրամադրում: Իսկ թե ինչու է ՕԵԿ-ը դեմ սահմանադրական հանրաքվեին, Արմեն Հարությունյանը պատասխանեց. «Մեր երկրին պետք չէ նոր սահմանադրություն, և պետության գլուխը պետք է նախագահը լինի, ոչ թե վարչապետը: Մենք նաև չենք միանում «Ոչ»-ի ճակատին, քանի որ եթե հանրաքվեն դրական արդյունք ստանա` ինչպե՞ս ենք բացատրելու ժողովրդին, թե ինչու «այո» եղավ «ոչ»-ի փոխարեն»: Մյուս կարևոր հարցն այն էր, որ մայրաքաղաքի տարբեր մասերում տեղադրված են վահանակներ, որոնք անվճար հարթակ են ծառայում սահմանադրական հանրաքվեի քարոզչության համար, սակայն դրանք մինչ օրս դատարկ են: Ի զարմանս մեզ` ՕԵԿ աշխատակազմի ղեկավարն անտեղյակ էր դրանից: Արմեն Հարությունյանը կարծիք հայտնեց, թե ժողովուրդը պիտի օգտագործի այդ
վահանակները` որպես քարոզչության հարթակ, փոխարենն ինքը սկսեց քարոզչություն` մեզ «Օրինաց երկրի» շարքերն ընդգրկելու համար:
Ընդհանրապես Արմեն Հարությունյանը ողջ զրույցի ընթացքում կասկածամտորեն էր պատասխանում հարցերին` ուշադիր հետևելով մեր նշումներին և պատեհ ու անպատեհ խոսելով ՕԵԿ Երիտասարդների միության մասին: Ամեն կերպ համոզում էր անդամակցել ՕԵԿ-ին` խոստանալով «ոսկե սարեր»: Ոսկե սարերին չհավատացինք, ՕԵԿ անդամ էլ, փա՜ռք Աստծո, չդարձանք... Բայց այստեղ կարևորը մենք չենք, այլ տվյալ կուսակցության բռնած դիրքը քննարկվող հարցում: «Օրինաց երկիրը», փաստորեն, մի կողմից՝ չի մոռանում, որ ընդդիմադիր է, բայց, մյուս կողմից, պատրաստվում է ուժերի նոր դասավորությանը քաղաքական դաշտում, որտեղ կկարողանա հարմար անկյուն գտնել: Ինչպես ասում են` «մի ձեռքով այծի մորուքը գուրգուրել, իսկ մյուս ձեռքով՝ կաղամբը ջրել»: Ահա այպիսի «կոմպլեմենտար» քաղաքականություն:

Արմինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2808

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ