Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ասում են...

Ասում են...
17.11.2015 | 01:51

...թե արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի «հրաժարականից» առաջ Հովիկ Աբրահամյանը նեղ միջավայրում ասել էր, որ արդարադատության նոր նախարար կլինի Արփինե Հովհաննիսյանը, չնայած վերջինս բավականին ուշ դարձավ նախարար, և բոլորը միաբերան պնդում էին` չի կարող պատահել: Մեկ ամիս առաջ նույն նեղ միջավայրում Հովիկ Աբրահամյանն ասել է, որ ԲՀԿ առաջնորդը փոխվելու է, իր ուզած մարդն է դառնալու ԲՀԿ առաջնորդ: «Նեղ միջավայրը» նույն կերպ պնդել է՝ չի կարող պատահել: Այնուհանդերձ, կառավարության մեր աղբյուրները ասում են նաև, որ այդ ուղղությամբ իրենց «բոսը» լրջագույն աշխատանքներ է տանում, որովհետև ուզում է, որ ԲՀԿ-ն 2017-ի խորհրդարանական ընտրություններում անպայմանորեն երկրորդ տեղը գրավի, ուստի նրան նոր շոր է պետք հագցնել:

Դիտվել է՝ 1559

Մեկնաբանություններ