«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Այս անգամ ո՞վ է լինելու տարաբախտ Էլրիկ Ֆրեդուի դերում

Այս անգամ ո՞վ է լինելու տարաբախտ Էլրիկ Ֆրեդուի դերում
20.11.2015 | 00:24

Թեև Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան կատարված ահաբեկչական ակտերը սահմռկեցուցիչ են, պետք է խոստովանել, որ դրանք միանգամայն սպասելի էին։ Առանց որևէ սարկազմի, բայց, այնուամենայնիվ, ամեն ինչ հնարավոր է մի երկրում, որտեղ հենց այնպես կարելի է որոշում ընդունել փաստորեն ոչնչացնելու մի ամբողջ արաբական երկիր և որտեղ ինչ-որ լրագրողներ, որոնց համար խորթ է «սրբապղծություն» բառը կամ երևույթը, կարող են ծաղրանկարել մե՛կ Մուհամեդ մարգարեին, մե՛կ սիրիացի տարաբախտ քուրդ մանկանը, որ ջրահեղձ էր եղել Թուրքիայի առափնյա ջրերում, որտեղ կարող են, ըստ էության, ծանակել «Կոգալիմավիա» ընկերության ռուսական աերոբուսի զոհված ուղևորներին ու անձնակազմին և այլն։ Եվ ամեն ինչ վաղ թե ուշ պետք է հատուցվեր։ Մեկ բանում թույլ տրվող բարոյազանցությունը, ինչպես հայտնի է, ի վերջո հանգեցնում է պղծության և մարդկային վարքագրության ու հոգեգարության այլ եղկելի դրսևորումների։

Նոյեմբերի 13-ի ահաբեկչական ակտերը քիչ բանով են տարբերվում այս տարվա հունվարին նույն Փարիզում և Ֆրանսիայի մի շարք այլ քաղաքներում կատարված ահաբեկչություններից։ Այո, այո, հարձակումը «Շառլի Էբդո»-ի խմբագրատան վրա, հարձակումները հրեական գերեզմանոցների և հրեական խանութների ու ճաշարանների, ուսումնական հաստատությունների վրա։ Այն ժամանակ, ի՞նչ է, ահաբեկիչների գազանություններ ու զանգվածային սպանություններ չե՞ն եղել։ Ամեն ինչ էլ եղել է։ ՈՒղղակի նրանք, ովքեր կատարել են նոյեմբերի 13-ի ակտերը, երևի, արաբ չեն, կամ այնքան էլ արաբ չեն։ Այո, ինչ-որ կերպ կարելի է զուգահեռ անցկացնել Սիրիայի Ռաքքայի նահանգում «Իսլամական պետություն» խմբավորման վերահսկողության տակ գտնվող նավթահորերի ռմբակոծությանը ֆրանսիական ռազմաօդային ուժերի մասնակցության հետ։ Բայց, այնուամենայնիվ, Սիրիայի և այդ երկրի ժողովրդի ողբերգության առնչությամբ Ֆրանսիան շատ ավելի քիչ է մեղավոր, քան նույն ԱՄՆ-ը։ Եթե հիշելու լինենք ամերիկյան Պենտագոնի հաղթական սխրանքները, ապա քաջարի յանկիները արդեն ավելի քան 5 հազար օդային հարված են հասցրել ԻՊ գրոհայինների դիրքերին և օբյեկտներին։ Այդ դեպքում, ուրեմն, ո՞ւր են ահաբեկչական ակտերը` Հյուսիսային Ամերիկայի տարածքում գործող «Իսլամական խալիֆայության» մահապարտների կատարմամբ։ Չեմ կարծում, որ նավթահորերին կամ նույնիսկ Ռաքքայից դուրս եկող մաքսանենգ քարավաններին ¥նավթամուղներին¤ նոյեմբերի 13-ին ֆրանսիական մեկ-երկու օդային հարվածն այնքան էր կատաղեցրել ամեն տեսակի «Աբու Բաքր»-ներին, որ նրանք այդքան օպերատիվորեն պլանավորեցին և իրականացրին ահաբեկչական ակտերն ընդդեմ Փարիզի և փարիզցիների։
Եթե հետևենք Մերձավոր Արևելքի հետ կապված վերջին հույժ ռազմական փաստերին, ապա կարելի է տեսնել, որ ԻՊ-ի զինյալներից լիովին «պաշտպանված է» Լիբանանը, որ ջիհադականներին հետապնդում են անհաջողություններն Իրաքում ¥ահա եզդիական Սինջարն էլ է արդեն ազատագրված¤, և որ նրանց աշխատում են ճզմել Սիրիայում։ Եվ առնվազն Սիրիայում և Իրաքում գործում է ամենաակտիվ հակաջիհադիստական դերակատարը` տարածաշրջանային գերտերություն Իրանը. հենց նրա զինվորականներն ու կամավորներն են էական դեր խաղում, ընդ որում, նույնիսկ տարածաշրջանի քուրդ «փեշմերգի» հաջողություններում։ Բայց այդ ամբողջ ընթացքում Իրանի տարածքում ահաբեկչական ակտի միայն մեկ փորձ է եղել, ասենք, Խուզստանի արաբախոս նահանգի Դեզֆուլ քաղաքավանի շիական մզկիթի մոտ` հոկտեմբերի 16-ին։ Կալանավորված ահաբեկիչներն արդեն խոստովանել են, որ Իրաքում իրենց պատրաստել և Իրան են նետել ամերիկացի հրահանգիչները։ Ջիհադականներին Իրանում սպասում է միայն մեկ բան` «հանրային» մահապատիժ, ընդ որում` մուսուլմանի համար ամոթալի։ ՈՒստի ԱՄՆ-ի ծախու սուննի խամաճիկները շատ լավ գիտեն` բռնվեցիր Իրանում, մահն անխուսափելի կլինի, ու այլևս սուննի «մահապարտը» չի ընկնի ուղիղ երկինք` Ալլահի դրախտային ծոցը։ Չէ՞ որ սուննիականին կդատեն և մահապատժի կենթարկեն դարձյալ ուղղափառ մահմեդականները։
Կամա-ակամա հարցեր են ծագում, թեև ընդամենը մեկ շաբաթի չափ ժամանակ է անցել նոյեմբերի 13-ից։ Օրինակ, իսկ որտեղի՞ց և ո՞վ է Ֆրանսիա նետել միանգամից այդքան ահաբեկիչների, որ նրանք ժամանակ են ունեցել պատրաստվելու Փարիզի միանգամից վեց կետում գրեթե միաժամանակյա ահաբեկչական ակտերին։ Հնարավոր է, իհարկե, որ նրանք վաղուց են «ներդրված» եղել Ֆրանսիայում կամ ԻՊ-ի մարդասպանների կողմից հավաքագրվել են ֆրանսաբնակ մուսուլմաններից։ Բայց այդ դեպքում ո՞վ է տեղ հասցրել և որտեղի՞ց այդքան «շահիդի գոտի» ու այդքան ավտոմատ հրազեն։ Հասկանալի է, որ Ֆրանսիան, հատկապես ևս մեկ հնարովի «երկրի»` ալբանական Կոսովոյի ճանաչումից հետո, հարևան պետությունների հետ մեկտեղ բառացիորեն դարձավ ալբանական թմրամաֆիայի «հոր բոստանը», որի համար զենք ու զինամթերք ճարելը խնդիր չէ։ Պե՞տք է, կբերեն թե՛ Կոսովոյից, թե՛ Ալբանիայից, նույնիսկ «ծանրոցների» սպասելու կարիք չի լինի Մերձավոր Արևելքից ու Հյուսիսային Աֆրիկայից։
Ահա թե «ինչու Ֆրանսիան» և ամենևին էլ ոչ «Սիրիայի պատճառով»։ Թերևս տեղին կլիներ, եթե այդ նողկալի հանցանքը գործած մարդիկ գոռային` «Սա վրեժ է Լիբիայի համար», ոչ թե «Սիրիայի համար»։ Եվ դա հիմք է տալիս, ավաղ, կասկածելու, թե սպանությունները կատարել են արաբները։ Ինձ կարող են առարկել` չէ՞ որ ինքը ԻՊ-ն է ստանձնել փարիզյան ահաբեկչության պատասխանատվությունը։ Ֆրանսիայի իշխանություններն էլ «խալիֆայությանն» են մատնացույց անում։ Նախ, շատ ընդունված գործելաոճ է «լղոզվել» մի որևէ ճչացող, սահմռկեցուցիչ բանի։ Դա ձեռնտու է ԻՊ-ի պարագլուխներին թեկուզ այն տեսակետից, որ Մերձավոր Արևելքում կրած վերջին պարտությունների նկատառումով պետք է ինչ-որ կերպ բարձրացնել նրանց «տոնուսը», ում իրենք ամբողջ աշխարհից քարշ են տվել Սիրիա և Իրաք։ Իսկ հիմա այնտեղ լուրջ խուճապ է տիրում շարքային գրոհայինների շարքերում։ Եզդիական Սանջարից նրանք ուղղակի «գլխապատառ ճողոպրեցին»։ Հալեպի մերձակա ռազմական օդանավակայանի շրջափակումը ճեղքելուց հետո սիրիացիները հընթացս ազատագրեցին ու «մաքրեցին» տասից ավելի բնակավայր, և արդեն վերականգնվել է Դամասկոս-Հոմս-Հալեպ ճանապարհային հաղորդակցությունը։ Այնպես որ, իսլամականները «ոգի բարձրացնելու» անհրաժեշտություն ունեին։ Երկրորդ, տարօրինակ է, որ Ֆրանսիայի իշխանությունները, ըստ էության, նպաստեցին ջիհադականներին։ Իսկ ի՞նչ էին անում քննչական մարմինները։ Հունվարյան ահաբեկչական ակտերից հետո ամիսներ շարունակ քննչական գործողություններ էին իրականացվում։ Իսկ հիմա պաշտոնական Փարիզը շտապեց կրկնել վահաբականների հաղթական սխրանքները։ Մի՞թե Ֆրանսիայում այլևս չեն ուզում «մեռած գտնել» իրենց քննիչներին։
Չէ՞ որ հենց հունվարյան ահաբեկչական ակտերի քննիչներից մեկը մոտեցավ ինչ-որ թելի, որը կարող էր պատասխան տալ «Շառլի Էբդո»-ի գործի հետաքննության ընթացքում առաջացած որոշ տարօրինակ հարցերի, և հանկարծակի «ինքնասպան եղավ իր աշխատասենյակում»։ Մի՞թե Փարիզը սկսել է ափսոսել իր ոստիկանության կոմիսարներին։ Այդ զոհերի վերաբերյալ հարցի պատասխանը ¥իսկ ոստիկանն իրոք հունվարյան ակտերի զոհ է, թեկուզ միջնորդավորված¤ մինչ օրս բաց է, հատկապես նրա հարազատների ու գործընկերների համար։ Հայտնի է միայն, որ լիմոժցի կոմիսար Էլրիկ Ֆրեդուն, իբր, իր կյանքին վերջ է տվել, չավարտելով «Շառլի Էբդո»-ի խմբագրատան վրա գրոհայինների հարձակման մասին զեկույցի նախապատրաստումը։ Եվ տեսնես Ֆրանսիայի տարածքում ահաբեկչական ակտերի իրականացման այդ ի՞նչ խորքային գաղտնի մեխանիզմների էր մոտեցել այդ ոստիկանը։
Իսկ դրանք հիմա էլ առկա են։ Հունվարի ու նոյեմբերի ահաբեկիչների ձեռագիրը նույնն է. ներխուժել և հնարավորինս շատ ահուսարսափ տարածել, հնարավորինս շատ մարդ սպանել։ Երկրորդ` դարձյալ այսուայնտեղ անձնագրեր են նետված, որոնցից պետք է, իբր, անպայման հետևի, թե մարդասպանները «Մերձավոր Արևելքի փախստականներ են»։ Բայց մի՞թե հասկանալի չէ, որ ահաբեկչության գնացողը, և այն էլ շատ լավ գիտակցող, որ կարող է «շահիդի գոտիով» ինքնապայթեցման անհրաժեշտություն լինի կամ զոհվի ոստիկանի գնդակից, չպետք է իր հետ անձնական փաստաթղթեր վերցներ։ Թեկուզ և այն նկատառումով, որ հարվածի տակ չդրվեն, ասենք, ընտանիքը, մերձավորները, հարազատները կամ էլ ուղղակի նրանք, ովքեր դեռևս գտնվում են ջիհադիստական ընդհատակում։ Կամ եթե նույնիսկ իրենց հետ փաստաթղթեր վերցնում էլ են, ապա կամ կեղծ, կամ ուրիշի։ Էլ չեմ խոսում այն մասին, որ Վոլտերի բուլվարի «Բատակլան» թատրոնում տեղի ունեցած ողբերգության ժամանակ, որտեղ ամենից շատ զոհեր են եղել, հատուկջոկատայինների կողմից շենքը գրոհելիս մոլեռանդները նախընտրեցին պայթեցնել իրենց «շահիդի գոտիները», բայց, չգիտես ինչու, անձնագրերից մեկը հայտնաբերվել է հենց այնտեղ։ Հանցագործը, հաստատ, իրեն պայթեցնելիս այդ անձնագիրը չէր դրել իրենից հեռու` անվտանգ մի տեղ, ուստի և անձնագրից ոչինչ մնացած պետք է չլիներ։ Իսկ անձնագիրը լիովին անվնաս էր։ Ահա այսպիսի նրբություններ։ Հունվարին կատարված ահաբեկչական գրոհների ժամանակ էլ քիչ անձնագրեր չկային, ինչը և հանգիստ չէր տալիս ոստիկանության հանգուցյալ կոմիսար Էլրիկ Ֆրեդուին։
Իսկ հիմա առհասարակ զարմանահրաշ բան. այդ ինչպե՞ս Փարիզի «Ստադ դը Ֆրանս» մարզադաշտում, որտեղ այդ օրը ընկերական հանդիպում էին անցկացնում Ֆրանսիայի և Գերմանիայի ֆուտբոլի հավաքականները, և որին մարզադաշտում հետևում էին երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդը և արտգործնախարար Լորան Ֆաբիուսն իր գերմանացի պաշտոնակից Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ, և որը բառացիորեն շրջապատված էր անվտանգության ուժերով, հնարավոր դարձավ «շահիդի գոտիներով» և ինքնաձիգներով զինված մարդկանց խմբի հայտնվելը։ Էլ չեմ խոսում այն մասին, թե մարզադաշտի ներսում և տրիբունաներում որքան ոստիկաններ ու հատուկ ծառայությունների գործակալներ կային։ Այնպես որ, վիշտը, իհարկե, վիշտ, բայց հազար տոկոսով կարելի է վստահ լինել, որ Փարիզում զոհվածները հասարակ անմեղ քաղաքացիներ էին։ Բայց չտեսնելու տալ Ֆրանսիայի ուժայինների աղաղակող հանցակցությունը ¥նույնիսկ կարևոր չէ, թե ֆրանսիացիներից հատկապես ում¤ կամ աղաղակող անփութությունը, իմ կարծիքով, չի կարելի։ Եվ ո՞ւր էին Ֆրանսիայի հյուսիսատլանտյան դաշնակիցներ կոչեցյալները` ի դեմս ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի։ Այդ ինչո՞ւ հանկարծ նրանք շտապեցին համոզել նույն Ռուսաստանի հանրությանը, թե աերոբուսի կործանումը ահաբեկչական ակտ է, և թե իրենք որսացել են ահաբեկիչների խոսակցությունը, թե տեսել են «ջերմային ճառագայթում ինքնաթիռում», բայց հանկարծ չնկատեցին կամ միտումնավոր չհայտնեցին Փարիզին, որ հրեշավոր հանցագործություն է նախապատրաստվում։
Հատկանշական է, սակայն, որ Փարիզի թատրոնի շենքի ճակտոնին գրված էր «Ես էլ եմ Շառլի», և հենց այստեղ ահաբեկիչները անգթորեն գնդակահարեցին գրեթե 100 մարդու։ Հասկանալի է, որ Փարիզում կատարված թե՛ հունվարյան, թե՛ նոյեմբերյան սպանությունները աղաղակող նողկալի հանցագործություններ են, որոնց նպատակը վախեցնելն է։ Բայց նաև` ինչ-ինչ հետքեր, ինչ-ինչ փաստեր ու վկայություններ թաքցնելը, որոնց վրա առաջ ուշադրություն չէին դարձնում, թեև դրանք Ֆրանսիայի մայրաքաղաքում շարունակում էին մնալ բոլորի աչքի առաջ։ Եվ բացառված չէ, որ այդ ահաբեկչական ակտերը ոչ մի Սիրիայի կամ Լիբիայի, ոչ մի խալիֆայության հետ առնչություն չունեն։ Այդուամենայնիվ, հարկ է հետաքրքրվել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդից. իսկ այս անգամ ո՞վ է լինելու տարաբախտ Էլրիկ Ֆրեդուի դերում, եթե առհասարակ իրական հետաքննություն լինի։ Չէ՞ որ, ինչպես կարելի է ենթադրել, բոլորին է ձեռնտու, որ մեղավորի անունը տրվի, և ինքը տա իր անունը։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 1892

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ