Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հրաժեշտ Քոչարյանին

Հրաժեշտ Քոչարյանին
20.11.2015 | 01:05

Այն պահին, երբ «աշխարհը շո՜ւռ է գալիս, քամակը դե՜մ է անում», մեր հայրենիքում էն տեսակ «չոբանբայաթի է քոքվում» ներքաղաքական «գետնին» վրա, որ սարսուռ ես ապրում:
Պարոն երկրորդ նախագահը հարցազրույց է տվել գերմանական «Դոյչե վելլե» հեռուստաընկերությանը, ասել է` Եվրոպային, որն այս պահին ահաբեկիչների ուղղակի նշանառության տակ է։ ՈՒ, որպես նույն դրսերում` տանզանիաներում «կռված» մեկը, չի անդրադարձել Եվրոպային ու աշխարհին այսօր խիստ հուզող, կենաց-մահու խնդիրներին, այլ խոսել է Հայաստանի փոփոխվող Սահմանադրության մասին, մի քիչ էլ` ԵԱՏՄ անդամակցության:
Թե քանի հոգու է Եվրոպայում և հատկապես Գերմանիայում հետաքրքրում Հայաստանի Սահմանադրության հարցը, չքննարկենք:
Ասենք պարզապես, որ պարոն Քոչարյանն այս հարցազրույցով իր վերաբերմունքն է արտահայտում նաև հայաստանյան լրատվամիջոցների նկատմամբ, որովհետև այն լրատվամիջոցները, որոնք իր «ներքո» են, չեն ապահովում այն լսարանը, որն ինքը կցանկանար ունենալ, անգամ «Սիվիլիթասն» իր «չափերով» չէ, մնացածներն էլ իրեն չեն հրավիրի` հայտնի պատճառներով։
Բոլոր դեպքերում, ինչո՞ւ պարոն երկրորդ նախագահը փորձեց «երևալ» այս փուլում: Հարցի պատասխանը պետք է փնտրել ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի արձագանքներում: Ընդ որում, ճիշտ է, Շարմազանովն ասաց, որ իրենք ՀՀԿ ԳՄ-ում չեն անդրադարձել երկրորդ նախագահի հարցազրույցին, սակայն նրա մանրակրկիտ պատասխանից ակնհայտ դարձավ, որ լավ էլ պարապել էր` այդ խնդրին անդրադառնալու համար:
Խնդիրն էլ այն է, որ պետք է անգլիական ձևով ու խիստ քաղաքավարի հրաժեշտ տալ երկրորդ նախագահին, ով, ի տարբերություն նախորդ հարցազրույցի, այս անգամ խիստ մեղմ էր արտահայտվել: Ընդ որում, նույնքան մեղմ ու արտաքուստ քաղաքավարի էին նաև Շարմազանովի, ասել է թե, Սերժ Ազատիչի դիտարկումները, որոնք, սակայն ենթատեքստում անողոք ու բաց էին, քանզի հանրապետականները շատ լավ են հասկացել, թե ինչու է մեղմ պարոն երկրորդ նախագահը. նա տեսել-հասկացել-գնահատել է իրական ռիսկերը, այն է` որևէ ֆորս-մաժոր սահմանադրական հանրաքվեի առնչությամբ չի լինելու, այն անցնելու է «սղալով», ու դեկտեմբերի 1-ին «ամրագրված» Ժիրայր Սէֆիլյանենց հեղափոխությունը ոչինչ չի տալու «կուսակցապետության» դեմ պայքարին:
Էլ ավելի «դյութիչ» էին Շարմազանովի հաջորդ դիտարկումները. «Մենք չունենք գերկենտրոնացված նախագահական համակարգ, ունենք կիսանախագահական երկիր, և մեր նպատակն է ունենալ կայուն երկիր, ուր չեն լինի հակասություններ նախագահի և մեծամասնության միջև»:
Հասկացա՞ք, թե՞ մեկնենք: Մեկնենք. ասել է թե, երբ Սերժ Սարգսյանն այլևս նախագահ չի լինի ու կնստի իր ՀՀԿ-ում` չդառնալով վարչապետ ու ԱԺ նախագահ, քաղաքական մեծամասնությունն ու նախագահն այլևս չեն անի այն, ինչ արվեց 1998-ին` մի գիշերում, երբ Քոչարյանին (և ոչ միայն նրան) հաջողվեց փոխել խորհրդարանի մեծամասնությունը:
Հաջորդ դիտարկումն էլ առնչվում էր Քոչարյանի` ԵԱՏՄ «մեկ գիշերվա թեզին»: Շարմազանովը կրկին ենթատեքստով ասաց` ոչ մի գիշեր, պետք չէ ավելի ջերմեռանդ լինել առ Ռուսաստան, քանզի «Սերժ Սարգսյանի ողջ պաշտոնավարման ընթացքում հայ-ռուսական հարաբերությունները զարգացել են շատ դինամիկ», Մոսկվայում էլ որևէ մեկի համար «ոտնատեղ» չկա:
Չկա՜։ Չէ՛:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1104

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ