ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է ՌԴ Պետդումայի ընտրությունների մասին: «Ընտրությունների արդյունքը կլինի ընդհանուր պատասխանն այն ուժերին, որոնք ցանկանում են թուլացնել Ռուսաստանը, կասեցնել նրա զարգացումը, զրկել մեզ ինքնիշխանությունից և սեփական ճակատագիրն ինքնուրույն որոշելու իրավունքից։ Իսկ նոր շրջանների՝ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները, Ռուսաստանի հետ վերամիավորումից հետո առաջին անգամ, կմասնակցեն Պետդումայի ընտրություններին»,-նշել է նա։               
 

ՀԵԱԽ-ի մասնակցությամբ ամփոփվեցին Արևելյան գործընկերության երկրների նախորդ եռամյակի ծրագրերն ու կատարած աշխատանքները

ՀԵԱԽ-ի մասնակցությամբ ամփոփվեցին Արևելյան գործընկերության երկրների նախորդ եռամյակի ծրագրերն ու կատարած աշխատանքները
23.11.2015 | 13:13

Օրերս Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում տեղի ունեցավ Արևելյան գործընկերության երիտասարդության տարածաշրջանային միության (EPYRU) նախաձեռնությամբ կազմակերպված EPYRU ծրագրերի եզրափակիչ համաժողովը, որը նպատակ ուներ ամփոփել և գնահատել վերջին 3 տարիների ընթացքում իրակացված ծրագրերի և կատարված աշխատանքների արդյունքները:

Համաժողովին ներկայացել էին Արևելյան գործընկերության բոլոր անդամ երկրները` յուրաքանչյուր երկրից մեկական ներկայացուցչով երիտասարդական կառույցներից և մեկական ներկայացուցչով երիտասարդության հարցերով զբաղվող նախարարություններից, ինչպես նաև մեկ ներկայացուցիչ Եվրոպական երիտասարդական համաժողովից:

Համաժողովին Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդը(ՀԵԱԽ) ներկայացնում էր Աննա Մկրտչյանը:

Ծրագրի ընթացքում ներկայացվեցին EPYRU կողմից կատարված վերլուծական հետազոտությունների արդյունքները: Քննարկումներ եղան Արևելյան գործընկերության երկրներում երիտասարդական քաղաքականության իրավիճակի և ազգային երիտասարդական քաղաքականությունների վրա EPYRU ունեցած ազդեցության հարցերի շուրջ:

Համաժողովի ավարտին բոլոր մասնակից երկրների երիտասարդության հարցերով զբաղվող նախարարությունների ներկայացուցիչների կողմից ստորագրվեց համաձայնագիր երիտասարդական քաղաքականության հետագա զարգացման վերաբերյալ:

Դիտվել է՝ 1476

Մեկնաբանություններ