Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մենք` հայերս, ճակատագրով կոչված ենք այդ զինվորի կողքին լինելու

Մենք` հայերս, ճակատագրով կոչված ենք այդ զինվորի կողքին լինելու
24.11.2015 | 00:17

Գերմանիայի նախկին կանցլերը՝ հանգուցյալ Շմիդտը, մի առիթով խոստովանել էր, թե ներկայիս Եվրոպայում չկան դը Գոլի, Չերչիլի մասշտաբների քաղաքական գործիչներ: Հավանաբար ուզել էր ընդգծել, որ մեր օրերի Եվրոպայի քաղաքական գործիչների մակարդակը շա՜տ է հեռու գլոբալ խնդիրներ լուծողի չափանիշներից:
Եվրոպան դուրս եկավ պատերազմական թոհուբոհից, շատ կարճ ժամանակահատվածում կարողացավ վերականգնել պատերազմից քայքայված տնտեսությունը, ավելին` վաղուց վերջակետ է դրվել սպառազինության մրցավազքին՝ այլևս չկա Եվրոպայի համար մշտապես «վտանգ» համարվող ԽՍՀՄ-ը:
Հանուն ճշմարտության արձանագրենք. Եվրոպան իր ներկայիս բարեկեցիկ կյանքին հասել էր ԽՍՀՄ ժողովուրդների արյան գնով, ֆաշիզմի դեմ պայքարում զոհված խորհրդային միլիոնավոր քաղաքացիների կյանքի գնով: Եվ որպես երախտագիտության արտահայտություն, այդ ամենը փորձում է ոչնչացնել մարդկանց հիշողությունից, տարած հաղթանակն էլ հրամցնում որպես անգլո-ամերիկացիների զենքի ու պայքարի արդյունք: Մինչդեռ ճշմարտությունն այս է՝ ֆաշիզմի դեմ պայքարում ԱՄՆ-ը տվել է այնքան զոհ, որքան փոքրաթիվ հայ ժողովուրդը` 300000, իսկ Անգլիան՝ դրանից մի փոքր ավելի: ՈՒ այսօր, բարեկեցիկ կյանքից հղփացած Եվրոպան իր անդրօվկիանոսյան հովանավորի միջոցով խաչ է քաշում այն ամենի վրա, ինչը խորհրդային է, ավելի ստույգ՝ ռուսական է:
Ի դեպ, Ռուսաստանում Արևմուտքի հովանավորությամբ գործող-բարգավաճող հինգերորդ շարասյունն էլ է նույն կերպ խեղաթյուրում այն ամենը, ինչը սովետական էր: Ասել է՝ նոր սերնդին փորձում են դաստիարակել որպես անցյալ չունեցող մանկուրտներ:
Կոմունիստներին մեղադրում էին անաստվածության մեջ: Բայց թող թույլ տրվի հռետորական հարց հնչեցնել՝ հետխորհրդային տարածքում սնկի պես աճած եկեղեցիները, մզկիթները մարդկանց ավելի հավատացյալ, ավելի խղճով, ավելի աստվածավա՞խ են դարձրել, թե՞ վերածել են ավելի չար ու դաժան, փողի կուտակման տենդով վարակված, ամեն հանցագործության պատրաստ ենիչերիների: Այլապես ինչո՞վ բացատրել հետխորհրդային տարածքից դուրս ելած այն հինգ հազար մարդկանց թիվը, ովքեր պատրաստ են որպես իսլամիստ-ծայրահեղականներ ոչնչացնելու անհավատներին: Աստված գիտե, թե Ռուսաստանից դեռ քանի՜ «ուղղափառ» կարաուլովաներ պիտի զինվորագրվեն «հավատացյալ» իսլամիստներին:
Մինչ ս.թ. սեպտեմբերի 30-ը թվում էր՝ Արևմուտքի կրծքով կերակրվող իսլամիստական հզոր հրեշին կանգնեցնող որևէ բազուկ չկա: Եվ որտեղի՞ց լիներ, եթե եվրոպական մեծ ու փոքր երկրները ԱՄՆ-ի հորդոր-պարտադրանքով վարակված էին հակառուսական տենդով և դիմում էին ցանկացած ստորության` և՛ խոսքով, և՛ գործով, հյուսիսային արջին որպես բազմագլուխ հիդրա ներկայացնելու համար: Մոռանում էին, սակայն, որ այդ ազգին ի վերուստ է տրված (իր «բացասական» բոլոր որակներով հանդերձ) առաքելությունը՝ միշտ աշխարհը փրկել չարից: Ինչպես և պետք է լիներ. մեկուսացման մեջ հայտնված Ռուսաստանը ոչ միայն չկորցրեց իրեն, այլև կենտրոնացրեց-հզորացրեց իր ողջ կամքը և նորից մեն-մենակ կանգնեց XXI դարի հզոր չարիքի դեմ՝ դուրս եկավ պայքարի:
Օրերս ՀՏրրՌÿ-1-ով ցուցադրվում էր «Մեծը» գեղարվեստական բազմասերիանոց ֆիլմը: Ներկայացվում էր Եկատերինա Մեծի իշխանության գալու իսկական պատմությունը: Ամենևին չեմ պատրաստվում խոսելու ֆիլմի ռեժիսորական աշխատանքի, գեղարվեստական արժանիքների, ինչպես նաև դերասանների խաղի մասին, թեպետ այդ բոլորը կարելի է մեկ բառով որակել՝ հիանալի է: Պարզապես ուզում եմ կենտրոնանալ մի փոքրիկ դրվագի վրա. ֆինալում զրուցում են Ռուսաստանի ապագայով մտահոգ երկու հերոսներ՝ գաղտնի ծառայության պետ Շուվալովը և իշխան Զարեցկին, միշտ պատրաստ զենքով պաշտպանելու Ռուսաստանը: Շուվալովը անհանգիստ է՝ Եկատերինայի ինքնակոչ կայսրուհի հռչակվելու կապակցությամբ եվրոպական շատ երկրներ, անգամ Ֆրանսիան, Ռուսաստանից հետ են կանչել իրենց դեսպաններին, Ռուսաստանը մնացել է մենակ: Հետևում է Զարեցկու ազդեցիկ պատասխանը.
-Ռուսաստանը միշտ էլ եղել է մենակ, և անհանգստանալու կարիք չկա: Իսկ ինչ վերաբերում է միշտ մեզ հետ գործակցած Ֆրանսիային, ապա դա նրա բնավորությունն է՝ նեղանալ, բայց որոշ ժամանակ անց նորից համագործակցել մեզ հետ:
Այսօր ճիշտ նույն պատկերն է՝ «նեղացած» Ֆրանսիան Ռուսաստանի հետ է: ՌԴ պաշտպանության նախարարության կառավարման կենտրոնից Պուտինը հրահանգում էր Միջերկրական ծովում գտնվող «Մոսկվա» ռազմանավի հրամանատարին.
-Շուտով այդտեղ կլինի ֆրանսիական հրթիռակիրը, կապ պահպանեք նրա հրամանատարի հետ և համագործակցեք որպես դաշնակցի:
Փաստորեն, զգալով սեփական երկրի անվտանգության շահը և այդ հարցում իր և մեծ «հովանավորողի» պայքարի անարդյունավետությունը, ֆրանսիան կտրուկ շրջադարձով սկսեց պաշտպանել ոչ միայն Ռուսաստանի գործողությունները իսլամիստների դեմ պայքարում, այլև Ասադի գործողությունները:
Տողերիս հեղինակը մեկ տարի առաջ միտք էր հայտնել. հայերս պիտի կռվենք Սիրիայում այնպես, ինչպես կռվել ենք Ղարաբաղում և ամենևին չվախենանք իսլամիստների վրեժխնդրությունից, որովհետև Սիրիայում կռվելով մենք կռվում էինք ոչ թե մահմեդական աշխարհի դեմ, այլ մարդկության գլխին չարիք դարձած իսլամիստ անվան տակ իսկական իսլամական արժեքները վարկաբեկող հրեշի դեմ: Այդ պայքարով մենք պաշտպանում էինք Սիրիայի և Լիբանանի մեր հայրենակիցներին: Ցավոք, խոսքերս անարձագանք մնացին:
Այժմ ավելի քան հավատացած եմ՝ ցամաքային գործողությունների ժամանակ անմասն չենք մնա այդ պայքարից: Նաև արձանագրենք. ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հասկացրեց Ռուսաստանին՝ իր երկիրը պատրաստ է անհրաժեշտության դեպքում Ստեփանակերտի օդանավակայանը տրամադրելու ռուսական օդուժին: Այդ քայլով նա ի լուր աշխարհի հայտարարեց՝ Ղարաբաղը ոչ թե տեռորիստական, այլ ազատության համար պայքարող երկիր է և չճանաչված լինելով հանդերձ պատրաստ է կռվելու և ոչնչացնելու աշխարհին սպառնացող չարիքը: Մեր երկրի մասնակցությունը ահաբեկչության դեմ պայքարին արժանի պատասխանը կլինի եվրապառլամենտի խավիարակերներին, թե ով ով է:
Ռուսաստանը կտրեց սիրիական ճգնաժամի գորդյան հանգույցը և դուրս եկավ միջազգային մեկուսացումից: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցույց տվեց աշխարհին, որ իրեն հատուկ է ճգնաժամային վիճակներում արագ ու վճռական լինելը: Ռուսաստանի՝ Արևմուտքին հայտարարած «շախը» տվեց իր պտուղները, որով մեկ անգամ ևս հաստատեց հնուց եկած ավանդույթը՝ Ռուսաստանը դաշնակից չի փնտրում, ճգնաժամային պահերին ուրիշներն են դաշնակցում նրա հետ:
Կարծես կրկնվում է պատմությունը. Ռուսաստանը կրկին պիտի փրկի Եվրոպան, ցավոք, դարձյալ իր զինվորի կյանքի գնով: Մենք` հայերս, ճակատագրով կոչված ենք այդ զինվորի կողքին լինելու:

Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 2002

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ