Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Եթե երկրի առաջնորդը փոխվի` նորից նույն խնդրի առաջ կկանգնենք»

«Եթե երկրի առաջնորդը փոխվի` նորից նույն խնդրի առաջ կկանգնենք»
26.11.2015 | 17:40

Այսօր «Մեդիա» կենտրոնում ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանի և «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի բանավեճի թեման սահմանադրական փոփոխություններն էին:

Արմեն Մարտիրոսյանը ապատեղեկատվություն համարեց իշխանությունների այն դիտարկումը, թե հանրությունը չի վստահում «Ժառանգության» «Ոչ»-ին և հակված չէ հետևելու նրանց օրինակին. «Իշխանությունները, ըստ էության, արդեն սահմանադրական փոփոխությունները կյանքի են կոչում, ինչպես նաև տեղեկացա, որ Սուրեն Խաչատրյանի տղան` հայտնի Տիգրան Խաչատրյանը, նշանակվել է «Հայանտառի» տնօրենի խորհրդական, երևի թե հանրաքվեի ընդունումից հետո էլ կդառնա պետ»: ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանը, որքան էլ զարմանալի է, չանդրադարձավ Արմեն Մարտիրոսյանի հայտարարությանը, ընդամենը նշեց. «Սահմանադրական փոփոխություններին պետք է նայել պետականաշինության տեսակետից: Նոր սահմանադրությունն իր մեջ ռիսկեր է պարունակում, մի կողմից՝ իշխանության գերկենտրոնացում, մյուս կողմից` քաոսային իրավիճակ: «...Ըստ գործող Սահմանադրության` հաղթողն ստանում է ամեն ինչ, պարտվողը` ոչինչ, ինչը պարտվող մասի դժգոհությունների առիթ է հանդիսանում: Իսկ պառլամենտական ընտրություններում հաղթում են բոլորը, և 5 տոկոսից բարձր ձայն հավաքած կուսակցության ընտրողներն իրենց ևս կարող են հաղթած համարել»:
Հիմք ընդունելով Սամվել Նիկոյանի այս խոսքերը` կարելի է գալ այն եզրահանգման, որ այլևս ոչ ոք չի հայտնվի «պարտված ընտրողի» կարգավիճակում, ինչը փոքր-ինչ անհավատալի է: Իսկ խորհրդարանական համակարգին անցումը Նիկոյանն արդարացնում է այն հանգամանքով, որ յուրաքանչյուր տարի նախագահական ընտրություններից առաջ և հետո մի շարք դժգոհություններ են լինում, և իրենք վախենում են, որ եթե նորից առաջնորդը փոխվի` նույն խնդրի առաջ կկանգնեն:
Բանավեճի վերջում խոսվեց նաև երեկ հայտնաբերված հանցավոր խմբի մասին: «Բոլորն ասում են, որ դա ահաբեկչություն է եղել, սակայն, ըստ իս, դա ահաբեկչություն չէ, կարող է լինել հանցավոր խումբ, բայց ոչ ահաբեկչություն,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:- Ես տեսնում եմ իշխանությունների ահաբեկումը ժողովրդին, որպեսզի չմասնակցեն դեկտեմբերի 1-ի մեր քաղաքացիական խաղաղ անհնազանդությանը, հրապարակային գործողությունների չմասնակցեն և վախի մթնոլորտում հանրաքվեն անցկացնեն»:
Ինչպես երևում է այս «խմորը» մինչև հանրաքվեի օրը դեռ «շատ ջուր կքաշի», քանի որ նման իրադարձություններով վախի ալիք բարձրացնելն ու ժողովրդին ահաբեկելու միտումները, կարծես, հաջողությամբ են պսակվում:


Արմինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1799

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ