Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Սահմանադրությունը նպաստավոր պայմաններ է ստեղծում կուսակցությունների կայացման համար»

«Սահմանադրությունը նպաստավոր պայմաններ է ստեղծում կուսակցությունների կայացման համար»
27.11.2015 | 01:18

ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
(ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ)

-Պարոն Հարությունյան, ինչպե՞ս եք վերաբերվում Տիգրան Սարգսյանի` ԵԱՏՄ-ի վարչապետ նշանակվելու փաստին:
-Նորմալ:
-Ընդամե՞նը:
-Այո՛:
-Որովհետև մտածում եք` կարող է առաջիկայում Ձեր որդին չմնա ԵԱՏՄ-ում պաշտոնավարելու, քանզի երկու հոգի պետք է մնան, դրա՞ համար:
-Եթե որոշում կայացվի ԵԱՏՄ-ում երկրորդ անձի հարցով, ապա որոշումը պայմանավորված է լինելու անձի մասնագիտական կարողություններով և պոտենցիալով: ՈՒրիշ ոչ մի բանով չի առաջնորդվելու հանրապետության նախագահը, ով որոշում կայացնողն է: Ես դրանում խորապես համոզված եմ: Եվ իմ որդին այնտեղ չի նշանակվել այն պատճառով, որ իմ որդին է:
-Բա ո՞ւմ որդին է:
-Ի՜մ: Բայց նաև մասնագետ է:
-Է՜, ասում եք, էլի, պարոն Խոսրով Մելիքիչ. հանկարծ մեկ էլ ու հետ գա, էս երկրում աշխատանք գտնելը գիտե՞ք ինչ դժվար է, անգործությունն էլ ելե՜լ-ուտում է մարդկանց:
-Մի անհանգստացեք, մի անհանգստացեք:
-Չէ՜, պիտի անհանգստանամ, պարոն Հարությունյան. իսկ ի՞նչ եք կարծում` խորհրդարանում Դուք տեղ կունենա՞ք:
-Ես ի՞նչ կարող եմ ասել։ Կդժվարանամ պատասխանել:
-Բա դե, տեսնո՞ւմ եք, Դուք էլ որ դուրս մնաք, երկրում անգործությունը ի՜նչ չափերի կհասնի:
-Մի մտածեք, մի մտածեք, աշխարհը շուռ չի գա, շատ մի տխրեք:
-Է՜, ասում եք, էլի, պարոն Հարությունյան, մի ասեք` մի ասեք: Դրա համար էլ պետք է Սահմանադրությանը «դեմ» քվեարկեիք, գնացիք «կողմ» քվեարկեցիք: Ախր, էս Սահմանադրությունը կուսակցությունների խոշորացման հարց է լուծում, Ձեզ կխոշորացնեն:
-Այո, դա այդպես է:
-Ըհը, Ձեզ թաքուն կդնեն խոշորացույցի տակ, որպես ՔԴՄ, կհանեն խոշորացույցի տակից` որպես ՀՀԿ:
-Ինչո՞ւ թաքուն, շատ ակնհայտ:
-Հա՞ որ:
-Հա՛։ Ասել է` Սահմանադրությունը նպաստավոր պայմաններ է ստեղծում կուսակցությունների կայացման համար, իսկ կայանում են խոշոր միավորումները, մանրերը միավորվում են նրանց:
-Օ՜, փաստորեն, Դուք դեմ չեք, որ Ձեզ «ուժով տանեն, սիրով տիրեն»:
-Չենք: Դրանից էլ աշխարհը շուռ չի գա, մեր հանրապետության քաղաքական համակարգն էլ: Չեմ կարծում` քարը քարին չի մնա, եթե ՔԴՄ-ն ազդեցիկ կուսակցություն չդառնա:
-Բայց, բոլոր դեպքերում, եկեք Ձեզ համոզեմ` գնացեք «Ոչ»-ի ճամբար:
-Մի համոզեք` չեմ գնա:
-Բայց ոնց որ կես ճանապարհին եք, բա հո չե՞ք թողնի քրիստոնեա-դեմոկրատական միտքը վերանա մեր երկրից:
-Չի վերանա, չի կարող վերանալ, քրիստոնեա-դեմոկրատական միտքը եվրոպական ժողովրդավարական կուսակցության հիմքում է դրված, հնարավոր չէ այն վերացնել:
-Դե, էդ դեպքում դարձեք ՀՀԿ-ական:
-Չէ, ՀՀԿ-ական էլ չեմ դառնա:


Ճեպազրուցեց Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 1139

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ