«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Էրդողանին կբարևեք»

«Էրդողանին կբարևեք»
28.11.2015 | 19:52

Մեզ ասում են «Էրդողանին կբարևեք» ու հետ են ուղարկում օդանավակայանից՝ ասում են Մոսկվայի օդանավակայանից հետ դարձված Թուրքիայի քաղաքացիները։ Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ ռուսական ռմբակոծիչը խոցելուց հետո Ռուսաստան մեկնող Թուրքիայի բազմաթիվ քաղաքացիների տարբեր պատճառներով հետ են ուղարկում օդանավակայաններից։ Որոշ քաղաքացիներ պնդել են, թե իրենց 24 ժամ օդանավակայանի անվտանգության խցերում պահելուց հետո են ուղարկել Թուրքիա։ Չի փրկվել նույնիսկ ազգությամբ քուրդ Այդըն Թալին։ Նա պատմել է, թե ոստիկաններին ասել է, որ ինքը ազգությամբ քուրդ է և կապ չունի Էրդողանի հետ, սակայն իրեն ևս ասել են․«Կգնաս, Էրդողանին կբարևես, դու էլ Թուրքիայի քաղաքացի ես»։

Դիտվել է՝ 593

Մեկնաբանություններ