Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Թուրքիայի ընդդիմությունը մեղադրում է իշխանությանը

Թուրքիայի ընդդիմությունը մեղադրում է իշխանությանը
28.11.2015 | 19:52

CNN Turk հեռուստաընկերության լրատվական ծառայության գլխավոր խմբագիր Ֆարհատ Բորատավի կարծիքով, Ռուսաստանն աստիճանաբար իր իրական դեմքն է ցույց տալիս Թուրքիային։ Լրագրողը նշում է, որ թեև իր երկիրը էներգետիկ առումով մեծ կախվածություն ունի Ռուսաստանից ու փորձում է համատեղ գոյակցության պայմաններ ստեղծել, սակայն երկկողմ հարաբերություններն աստիճանաբար վատանում են։ «Ռուսաստանն ուզում է լինել իշխող այս տարածաշրջանում և չի մտահոգվում, թե ինչ են մտածում կամ ուզում մյուսները։ Նրա ներգրավվածությունը սիրիական կոնֆլիկտը դարձրեց ավելի խճճված։ Հաստատ է, որ սա երկար կտևի և մինչև վերջնական լուծում ստանալը վիճակն ավելի կվատանա»,- հայ լրագրողների հետ զրույցում ասաց Ֆարհատ Բորատավը։ «Ջումհուրիեթի» երկարամյա լրագրող Այդին Էնգինի խոսքով, եթե մեկ տարի առաջ Ռուսաստանն ու Թուրքիան բարեկամներ էին, նույնը չի կարելի ասել հիմա։ Չի բացառվում, որ առաջիկայում հարաբերությունները կրկին ջերմանան, եթե պահանջի ազգային շահը։ «Եթե ազգային շահից դրդված, այսօր շատ լավ ենք, վաղը կարող ենք վատ հարաբերություններ ունենալ։ Այս ալիքի մեջ Թուրքիան ու Ռուսաստանը հիմա իրար «կծելու» քաղաքականություն են վարում, բայց չեմ զարմանա, եթե վաղը համբուրեն իրար։ Մեկ տարի առաջ Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները կամ Էրդողանի ու Պուտինի հարաբերությունները մեղրամիսի մեջ էին, հիմա այդպես չէ: Եվ նույն ձևով՝ նախկինում ընտանիքի բարեկամ համարվող Ասադի հետ հարաբերությունները վերածվեցին թշնամականի»,- ասում է Այդին Էնգինը։
Սիրիայից Թուրքիա և Թուրքիայից Սիրիա մեկնող ահաբեկիչների մասին թուրքական մամուլում հաճախ են տեղեկություններ հայտնվում։ «Ջումհուրիեթն» առաջիններից մեկը հոդվածներ հրապարակեց «Իսլամական պետությանը» Թուրքիայի ահաբեկչության մասին։ Լրագրողը պատմում է, որ իրենց հավաքած փաստերի ու ապացույցների հրապարակումից հետո սպառնալիքներ են ստացել անձամբ նախագահ Էրդողանից։ Շաբաթներ անց հոդվածի հեղինակն ու թերթի խմբագիրը հայտնվել են ճաղերի հետևում: «Նյութերի հրապարակումից հետո «Արդարություն և զարգացում» կուսակցությունը և Էրդողանը ասացին, որ «Ջումհուրիեթ»-ը սրա պատասխանը պիտի տա, և Ջան Դունդարը, որ թերթի խմբագիրն է, սրա պատասխանը պիտի տա»,-շարունակում է «Ջումհուրիեթի» լրագրողը։
Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության փոխնախագահ Սեզին Թանրիկուլուի խոսքով, ինքը մի քանի անգամ բարձրացրել է ԻՊ-ի հարցը խորհրդարանում, հարյուրավոր նամակներ է ուղղել կառավարությանը, որ անպատասխան են մնացել։ Թուրք գործիչը համոզված է՝ իշխանական կուսակցությունն իր հաշվարկներն արդեն արել է։ «Մեր կառավարությունն ավելի շատ կենտրոնացել է Ասադի ռեժիմը տապալելու վրա։ Թուրքիան տարածք է, որտեղով ջիհադիստներն ու ահաբեկիչները գնում են Սիրիա, և կառավարությունը նրանց չի կանգնեցնում: Հակառակը՝ նպաստում է նրանց գործողություններին։ Վերջին վիճակագրության համաձայն, որն արձանագրվել է Թուրքիայում, հարցվածների 8 տոկոսը ԻՊ-ի մասին դրական կարծիք ունի։ Միջազգային կազմակերպության ուսումնասիրությամբ՝ Սիրիայում պատերազմող ահաբեկիչների 1/3-ը կամ 1/4-ը թուրքեր են։ Երբ մենք նայում ենք սրան, պարզ է դառնում, որ թուրքական կառավարության և «Իսլամական պետության» հայացքները շատ տարբեր չեն»,- ասում է ընդդիմադիր քաղաքական գործիչը։
Պաշտոնական Անկարան կտրականապես հերքում է «Իսլամական պետության» հետ համագործակցելու ընդդիմության մեղադրանքները։ «Մութ ուժերը ապատեղեկատվություն են տարածում Թուրքիայի մասին, որոնք անհիմն են և չարդարացված»,- ամիսներ առաջ հայտարարել էր նախագահ Էրդողանը։ Ավելին, պաշտոնական Անկարան Կրեմլին առաջարկում է մի կողմ դնել վերջին շրջանի տարաձայնությունները և պայքարել «Իսլամական պետության» դեմ։ «Եթե Թուրքիան և Ռուսաստանը տարաձայնություններ ունենան, հաղթողը կլինի ԻՊ-ը։ Ժամանակն է դիմակայել ԻՊ-ին։ ԱՄՆ-ի, ԵՄ-ի, ՌԴ-ի, Թուրքիայի և մյուսների միասնական գործողությունները կարող են և պետք է փոխեն իրավիճակը»,- նախորդ շաբաթ թուրք-սիրիական սահմանին ռուսական ռազմական օդանավի խոցումից հետո հայտարարեց Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն։

Դիտվել է՝ 644

Մեկնաբանություններ