Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Էրդողանի տխրությունը

Էրդողանի տխրությունը
30.11.2015 | 09:52

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը իր տխրությունն է հայտնել ՌԴ-ի Սու - 24 ռազմական ինքնաթիռի կործանման կապակցությամբ: Al Jazeera-ի փոխանցմամբ` Էրդողանն իր համախոհների հետ հանդիպմանն ասել է. «Երանի եղած չլիներ, բայց եղել է: Հուսով եմ` այլևս նման բան տեղի չի ունենա»: Նա պաշտպանել է Թուրքիայի գործողությունները ու քննադատել Ռուսաստանին` Սիրիայում այդ երկրի քաղաքականության համար: Նա նշել է, որ երկու կողմերն էլ պետք է ավելի դրական մոտեցումներ դրսևորեն: Էրդողանը կրկին ասել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինին:

Դիտվել է՝ 363

Մեկնաբանություններ