Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Մենք չենք ընկնելու Թուրքիայի թակարդը և չենք պատերազմելու ՆԱՏՕ-ի հետ»

«Մենք չենք ընկնելու Թուրքիայի թակարդը և չենք պատերազմելու ՆԱՏՕ-ի հետ»
30.11.2015 | 09:54

ՌԴ-ի պատասխանը Թուրքիային լինելու է մաքսիմալ՝ Tert.am-ի հետ զրույցում ասել է Ռուսական ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի Ասիայի և Մերձավոր Արևելքի կենտրոնի ղեկավար Աննա Գլազովան՝ անդրադառնալով Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռը խոցելու միջադեպին: «Այն, ինչ արեց Թուրքիան, ընդհանուր առմամբ, սադրիչ քայլ էր: Թուրքիան այսկերպ ուզում էր իր թակարդը գցել Ռուսաստանին, նպատակ ունենալով Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի անդամ պետությունների միջև պատերազմ սադրել: Եվ պատահական չէ, որ ինքնաթիռը խփելուց անմիջապես հետո Թուրքիան դիմեց ՆԱՏՕ-ին՝ օգնության խնդրանքով: Բայց մենք թուրքական թակարդը չենք ընկնելու ու որևէ ռազմական պատասխան չենք տալու»,- շեշտեց Աննա Գլազովան: Ըստ միջազգայնագետի՝ Ռուսաստանը Թուրքիային պատասխանելու է ամենատարբեր ոլորտներում տնտեսական համագործակցության կրճատմամբ: Ռուսական կողմն արդեն իսկ որոշել է դադարեցնել ռուս զբոսաշրջիկների այցելությունները Թուրքիա: «Բացի դրանից, կկրճատվի ռուսական շուկայում թուրքական ապրանքների ներմուծումն ու վաճառքը, չեմ բացառում, որ Ռուսաստանը Թուրքիայից հետ կանչի իր դեսպանին»,- մանրամասնեց միջազգայնագետը՝ հավելելով, որ մնացած քայլերը կախված կլինեն թուրքական արձագանքից: Հարցին՝ ի վերջո ի՞նչը ստիպեց Թուրքիային գնալու գիտակցված սադրանքի, Աննա Գլազովան պատասխանեց, որ ՌԴ հակաահաբեկչական գործողությունները Սիրիայում չեն համապատասխանում թուրք ղեկավարության շահերին և այս առումով բախվում են իրենց շահերի հետ: «Թուրքիան վերջին տարիներին փորձում է գահընկեց անել Բաշար Ասադին ու այդ նպատակով օգտագործում, աջակցում է Իսլամական արմատական խմբավորումներին՝ փորձելով Սիրիայում իշխանության բերել պրոթուրքական մի ուժի, որը կենթարկվեր իրենց: Իսկ ռուսական հակաահաբեկչական գործողություններից հետո Թուրքիայի ծրագրերը դժվարացան ու պետք էր կանգնեցնել ռուսական գործողությունները»,- մանրամասնեց Գլազովան: Ինչ վերաբերում է կարծիքներին, որ հնարավոր է՝ Ռուսաստանը Հայաստանի միջոցով պատասխանի Թուրքիային, հաշվի առնելով հայ-թուրքական հարաբերությունները, միջազգայնագետը նշեց, որ Հայաստանը և Ռուսաստանը բարեկամ պետություններ են և բոլոր երկրները, որոնք աջակցում են ռուսական գործողությունները, պիտի միավորվեն սպառնալիքի դեմ: Աննա Գլազովան շեշտեց, որ Հայաստանի օգնությունը կարող է լինել Մերձավոր Արևելքում քրիստոնյա փոքրամասնությանը պաշտպանելու տեսքով: «Նվազագույնը, ՀՀ-ՌԴ հարաբերությունները կարող էին ընթանալ Մերձավոր Արևելքում, հատկապես Սիրիայում, Իրաքում, քրիստոնյա փոքրամասնության պահպանության առումով, որովհետև այս խմբերը վտանգի տակ են իսլամիստների կողմից»,- եզրափակեց նա:

Դիտվել է՝ 783

Մեկնաբանություններ