Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Թուրքիային նվաստացնող ՌԴ-ի դեսպանատան գրառումը

Թուրքիային նվաստացնող ՌԴ-ի դեսպանատան գրառումը
30.11.2015 | 09:59

Լոնդոնում Ռուսաստանի դեսպանատունը Twitter-ում գրառում է արել ու դրել մի նկար, որը հունից հանել է թուրքերին։ «Առաջին համաշխարհային պատերազմի 100-րդ տարելիցն ենք նշում։ 1915 թվականի ռուս արվեստի հրաշալի գործ»,-նշվել է գրառման մեջ, որի տակ եղել է ռուս զինվորի և մի թուրք սուլթանի պատկերող նկար։ Նկարում զինվորը նստած ծիծաղում է, իսկ ծաղրածուի տեսք ունեցող ու չափերով փոքրիկ սուլթանը փորձում է հարվածել զինվորին։

Դիտվել է՝ 1251

Մեկնաբանություններ