Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Միխայիլ Տուրեցկին գուցե փոխի ազգանունը

Միխայիլ Տուրեցկին գուցե փոխի ազգանունը
30.11.2015 | 10:00

«Տուրեցկիի երգչախմբի» ղեկավար Միխայիլ Տուրեցկին հայտարարել է, որ գուցե փոխի խմբի ու իր ազգանունը: Որոշումը կապված է ռուս-թուրքական հարաբերություններում առաջ եկած ճգնաժամի հետ։ «Խմբի անվանումը փոխելը դժվար չէ։ Ազգանունը փոխելը մի փոքր ավելի բարդ է, գուցե կնոջս ազգանունը վերցնեմ»,- հայտարարել է Տուրեցկին՝ ընդգծելով, որ իր ազգանունը ոչ մի առնչություն չունի Թուրքիայի հետ։ Հետաքրքիր է՝ Ռուսաստանում այլևս չե՞ն նվագելու Մոցարտի «Թուրքական քայլերգը»:

Դիտվել է՝ 513

Մեկնաբանություններ