Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Թուրքիան դժվար թե հիմա միջամտի ղարաբաղյան հակամարտությանը»

«Թուրքիան դժվար թե հիմա միջամտի ղարաբաղյան հակամարտությանը»
30.11.2015 | 10:03

Չկարգավորված սիրիական հակամարտության պայմաններում երկրորդ ճակատ բացելը նույնիսկ Թուրքիային պետք չէ՝ «Վզգլյադ» թերթին տված հարցազրույցում հայտնել է «ԿՈՒԲ» վերլուծական կենտրոնի փորձագետ Նադանա Ֆրիդրիխսոնը՝ մեկնաբանելով Թուրքիայի վարչապետի հայտարարությունը, որ Անկարան կանի հնարավոր ամեն ինչ՝ «Ադրբեջանի գրավյալ տարածքները ազատագրելու համար»:
Նման հայտարարություններով Թուրքիան կրակի մեջ յուղ է լցնում: Բայց Ադրբեջանում պետք է «սթափ վերաբերվեն նման հայտարարությանը», կարծում է քաղաքագետը: Չկարգավորված սիրիական հակամարտության պայմաններում երկրորդ ճակատ բացել նույնիսկ Թուրքիային պետք չէ: «Դրա համար էլ Ադրբեջանը այս խոստումից հետո ինքնամոռաց չի նետվի Թուրքիայի գիրկը: Հակառակը՝ հնարավոր է, որ կփորձի ղարաբաղյան օրակարգում մի միջոց գտնել, որ Մոսկվան ու Անկարան համատեղ խնդիր հայտնաբերեն: Հակամարտությունը մոռանալու համար երբեմն համատեղ խնդիր է պետք, որը պետք է միասին լուծեն, ու դա օգնում է բանակցային գործընթացին»: Ալիևը կարող է անդրադառնալ ղարաբաղյան օրակարգին կամ այն փաստին, որ «Իսլամական պետությունը» ներխուժում է նաև Հարավային Կովկաս ու ինչ-որ ձևով համոզել կողմերին հրաժարվել սադրիչ հռետորաբանությունից: Մեկնաբանելով Անկարայի ու Մոսկվայի հարաբերությունների կարգավորման գործում հնարավոր միջնորդության մասին Ադրբեջանի առաջարկը, Ֆրիդրիխսոնը նկատեց, որ վերջերս Ադրբեջանը ձգտում է ճկուն արտաքին քաղաքականություն վարել: Վերջին անգամ ադրբեջանական իշխանությունները այդ ճկունությունը դրսևորել են անցած տարվա ղրիմյան հանրաքվեից հետո, հիշեցնում է զրուցակիցը: Բաքուն «շատ զգուշորեն անցավ այս սուր սայրով, չճկեց փայտը, իրեն միջնորդ չառաջարկեց Ղրիմի թաթարների հարցում, պարզապես շրջանցեց այդ հարցը»: «Իլհամ Ալիևը գիտի Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունների ներքին խոհանոցը: Ադրբեջանը, ըստ էության, վաղուց է երկու դաշնակիցների մեջտեղում ու միշտ իր քաղաքականությունը վարելիս նկատի է ունենում Ռուսաստանին ու Թուրքիային: Եթե Ալիևին հաջողվի մեկ սեղանի շուրջ նստեցնել Պուտինին ու Էրդողանին, նա կկարողանա ներկայացնել մի քանի գործոն, որոնք մատչելի կբացատրեն, թե ինչու տվյալ փուլում ավելի լավ է հրաժարվել այս հռետորաբանությունից»,- ենթադրում է Ֆրիդրիխսոնը:
Նրա կարծիքով՝ Ալիևը հասկանում է, որ կողմերը պատրաստ չեն հակամարտությունը փոխադրել դիմակայության սուր փուլ ու «փորձում է իր թեկնածությունն առաջարկել միջնորդի դերում, ինչը առաջ հաջողությամբ Ղազախստանն էր անում»: «Սուր անկյունները հարթելու մտադրություն կա թե Մոսկվայում, թե Անկարայում, բայց դա պետք է շատ զգուշորեն անել, ու Ադրբեջանը կարող է ինչ -որ տարբերակներ առաջարկել... Իհարկե Ալիևը ուզում է ներկայանալ որպես Հարավային Կովկասի խաղաղաստեղծ: Ալիևի համար սա կարևոր է ղարաբաղյան խնդրի համատեքստում»,- կարծում է փորձագետը: Բացի դրանից, հավելում է Ֆրիդրիխսոնը, հիմա Ադրբեջանի առաջնորդի համար կարևոր է բարձրացնել իր հեղինակությունը միջազգային ասպարեզում: Փորձագետի խոսքով, Ադրբեջանը վատ վիճակում է ոչ միայն Ռուսաստանի ու Թուրքիայի վեճի, այլև երերուն տնտեսության, նավթի նվազող գների, անկայուն քաղաքական իրավիճակի ու երկրի տարածքում «Իսլամական պետության» ակտիվության պատճառով: «Որպես պետություն Ադրբեջանի վիճակը բավականին երերուն է: Եթե երկիրը միջնորդ հանդես գա Մոսկվայի ու Անկարայի միջև, ինչը ձեռնտու է բոլոր համաշխարհային դերակատարներին, Իլհամ Ալիևի դիրքը կամրապնդվի, ու Ադրբեջանը, ի պատասխան, կարող է հույս ունենալ, որ ինչ-ինչ երաշխիքներ կստանա Ռուսաստանի ու եվրոպական երկրների կողմից»,- ասել է Ֆրիդրիխսոնը:

Դիտվել է՝ 498

Մեկնաբանություններ