Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Հեշտ չէ տարածաշրջանային միություններ կառուցել Մերձավոր Արևելքում»

«Հեշտ չէ տարածաշրջանային միություններ կառուցել Մերձավոր Արևելքում»
30.11.2015 | 10:05

Սիրիայի և Թուրքիայի սահմանին ռուսական ինքնաթիռի ոչնչացման միջադեպն ընդամենն ընդգծում է Արևմուտքի և Ռուսաստանի միջև «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար կայուն դաշինքի ձևավորման խնդիրները՝ ասել է Արևմտյան Անգլիայում Բրիստոլի համալսարանի ավագ դասախոս Գյունտեր Վալցենբախը: Սակայն դա չի ստեղծել այնպիսի հետևանքներ, որոնք բացառեն ԻՊ-ի դեմ ավելի կենտրոնացված պայքարը: «Փարիզի ահաբեկչական գրոհներից և Սինայի վրա ռուսական ինքնաթիռի վրա հարձակումից հետո միջազգային դիվանագիտության մեջ տեղաշարժեր են նկատվում Սիրիայի ճգնաժամին և «Իսլամական պետության» գործողություններին վերաբերմունքի առումով: Ներշնչվելով ՄԱԿ-ում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթներից` Ռուսաստանն ու Արևմուտքը դարձյալ խոսում և, թվում է, նայում են Մերձավոր Արևելքում իսլամիստ ծայրահեղականության դեմ պայքարի միասնական մոտեցման ուղղությամբ: Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ֆաշիզմի դեմ միությանը, «նոր մեծ ռազմավարությանը» և «միասնական հակաահաբեկչական դաշինքին» հղումներն այնպիսի տպավորություն են ստեղծում, թե ընդհանուր թշնամուն պատասխանատվության կանչելու պատրաստի լուծումներ կան», - ընդգծել է Գյունտեր Վալցենբախը: Իրականում Սիրիայում և այլ վայրերում դեպքերը կարող են այլ ընթացք ունենալ. «Շատ ակնհայտ են պատմական զուգահեռները ահաբեկչության դեմ ԱՄՆ-ի պատերազմի և Չեչնիայի պատերազմներում ՌԴ-ի փորձառության միջև: Քչերն են հավատում, թե ԻՊ-ի գրոհայիններին ռմբակոծելը բավարար է և հետաքրքրվում են, թե ուրիշ ինչ կարելի է անել, օրինակ` դադարեցնել դեպի Իրաք նավթի մատակարարումը կամ աջակցել քուրդ ապստամբներին: Հեշտ չէ Մերձավոր Արևելքում տարածաշրջանային միություններ կառուցել, նույնիսկ եթե տարածաշրջանային խաղացողները համարում են, որ իրենք համաձայնության են հասել»,- նշել է Գյունտեր Վալցենբախը:
Դաս քաղելու տեսանկյունից որոշ հույսեր կարելի է կապել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի որոշման հետ` ներքին ճգնաժամի այս շրջանում ԵՄ-ի համերաշխության նոր մեխանիզմ մշակելու և հարցերը նախ Եվրոպական Միությունում քննարկելու վերաբերյալ: «Դիվանագիտության պատմությունը վկայում է, որ բանակցությունների ընթացքում անհրաժեշտ է շրջանցել վիճելի հարցերը և ազգային առանձնահատուկ շահերը փոխզիջումների հասնելու համար: Այդ ամենը հաշվի առնելով` ներկա իրավիճակում չի դիտարկվում զանգվածային վրիժառության նպատակով ևս մի պատմական դաշինքի ձևավորում, սակայն նկատելի են ավելի համաձայնեցված, լավ կազմակերպված և կոորդինացված ջանքեր` սարսափելի դեպքերին ավելի նպատակաուղղված և համարժեք պատասխան տալու համար»,- ամփոփել է Գյունտեր Վալցենբախը:

Դիտվել է՝ 1127

Մեկնաբանություններ