Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հայտարարությունը դեկտեմբերի 1-ին ընդառաջ երկրի անվտանգության համակարգն ամրապնդելու վերաբերյալ

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հայտարարությունը դեկտեմբերի 1-ին ընդառաջ երկրի անվտանգության համակարգն ամրապնդելու վերաբերյալ
30.11.2015 | 10:10

Հայաստանյան քաղաքացիական հանրության արձագանքը էական դեր կատարեց նոյեմբերի 25-ին զինված խումբ բացահայտելու վերաբերյալ տեղեկատվությունը ընդդիմության հետ կապելու սադրիչ փորձը ձախողելու գործում:
Դրանով իսկ հանրությունը հաստատեց իր համոզմունքը, որ ընդդիմությունը քրեական վարչախմբի դեմ պայքարում է բացառապես խաղաղ միջոցներով:
Ստեղծված իրավիճակում, երբ հանրությունը համոզված է, որ երկրում անկայունություն հրահրողները իշխանության, այլ ոչ թե ընդդիմության շարքերում են, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը պատրաստ է միավորելու իր ուժերը իրավապահպան մարմինների հետ՝ երկրում ազգային անվտանգության և հասարակական կարգի ապահովման համար հանրային վերահսկողության հաստատման նպատակով: Նշված նպատակն իրագործելու, ինչպես նաև երկրի անվտանգության համակարգի նկատմամբ հանրության վստահությունը վերականգնելու համար «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատն իրավապահպան մարմիններին առաջարկում է հանդիպել մինչ դեկտեմբերի 1-ը և քննարկել դեկտեմբերի 1-ից Հայաստանում մեկնարկող շուրջօրյա հրապարակային միջոցառումների անվտանգության ապահովման լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու գործնական հարցերը:


«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի Քաղաքական խորհուրդ

Դիտվել է՝ 512

Մեկնաբանություններ