Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Այն, ինչ թողեց սերունդներին իր ֆիլմերով, բարություն էր»

«Այն, ինչ թողեց սերունդներին իր ֆիլմերով, բարություն էր»
30.11.2015 | 13:29

Կյանքից հեռացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, հաղորդավար, գրող, պոետ, դրամատուրգ Էլդար Ռյազանովը:

Սիրված ռեժիսորի «Ճակատագրի հեգնանք, կամ բաղնիքդ անուշ» ֆիլմը ռուսաստանյան ամանորյա հեռուստածրագրերի անբաժանելի մասն է: Հին ու բարի ֆիլմերի շարքը լրացնում են նաև Ռյազանովի «Ծերունի ավազակները», «Իտալացիների անհավանական արկածները Ռուսաստանում», «Ծառայողական սիրավեպ», «Կայարան երկուսի համար» և այլ ֆիլմեր:
Մեզ հետ զրույցում ռեժիսոր ՍԱՄՎԵԼ ՍՊԻՈՒՆԻՆ նշեց, որ շատերին անծանոթ է նրա «Գարաժ» ֆիլմը, որովհետև հազվադեպ էին ցուցադրում.
«Ենթատեքստ պարունակող հիանալի ֆիլմ էր, որտեղ ի հայտ էին գալիս խորհրդային կարգերի արատները: Ռյազանովը երբեք պալատական ռեժիսոր չի եղել: Խորհրդային տարիներին կային արվեստագետներ, որ, այսպես ասած, անվնաս ֆիլմեր էին նկարահանում ու օգտվում արտոնություններից: Միությանը հնազանդ, արտոնյալ արվեստագետներ էին պետք: Ցավոք, այսօր դա տեսնում ենք մեր`հայաստանյան իրականության մեջ: «Ճակատագրի հեգնանք, կամ բաղնիքդ անուշ» ֆիլմում նույնպես ռեժիսորը նրբորեն ակնարկել է խորհրդային միօրինակ ապրելակերպը, երբ նման էին շենքերը, փողոցները, բնակարանների կահավորանքը, մարդիկ: Անհատականությունը անտեսվում էր»:
Սակայն սիրված ռեժիսորի հետխորհրդային շրջանի ֆիլմերն առանձնապես աչքի չեն ընկել: «Նա ուզում էր համակարգի փոփոխություն, բայց տարօրինակ կերպով, երբ այդքան սպասված փոփոխությունը եղավ, մոլորվեց: Հավանաբար այդքան վայրենի փոփոխություններ չէր ակնկալում: Խորհրդային շրջանի շատ արվեստագետներ հայտնվեցին նույն իրավիճակում»,- ասաց զրուցակիցս ` ընդգծելով, որ Էլդար Ռյազանովը պրոֆեսիոնալ ռեժիսոր էր, իր մասնագիտությանը` կինեմատոգրաֆիային տիրապետում էր լավագույնս, և այն, ինչ թողեց սերունդներին իր ֆիլմերով, բարություն էր:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1046

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ