Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ես «պադավատ» կրճատող չեմ

Ես «պադավատ» կրճատող չեմ
01.12.2015 | 00:10

ՊԱՎԵԼ ՍԱՖԱՐՅԱՆ (ֆինանսների փոխնախարար)

-Պարոն Սաֆարյան, էս անգամ անուն չդրեցիք ձեր բյուջեին:
-Դրել ենք:
-Հո «Համբարձում» չե՞ք դրել:
-Համբարձումը հետո կլինի, հիմա մենք ունենք իրատեսական բյուջե:
-Չէ, պարոն Սաֆարյան, ասացիք, որ շատ վատ է լինելու, և սա համբարձման բյուջե է:
-Ձեր իրոնիան և հումորը ընդունում եմ, բայց նման բան չեմ ասել:
-Դե, պարոն Սաֆարյան, մենք դա իր խորապատկերի ու գաղտնագրի մեջ դիտարկելով ենք ասում:
-Ես չգիտեմ, Դուք ինչպես, բայց եթե Դուք կայունությունը հասկանում եք համբարձում կամ մեկ այլ բան, ապա դա Ձեր գործն է: Ես թաղման բյուրոյի ներկայացուցիչ չեմ, որպեսզի նման նրբությունների տիրապետեմ:
-Բայց և, պարոն Սաֆարյան, ճիշտ ժամանակն է թաղման բյուրոյում բյուջեի համար հայտ ներկայացնելու:
-Ես կոմպետենտ չեմ նման հարցերում:
-Ինչո՞ւ, պարոն Սաֆարյան, կառավարության «դիակիզարանում» լավ էլ «կիզում» եք սույն բյուջեն` համաժամանակյա «կիզելով» նաև հայ ժողովրդին. մանավանդ «ատկատների» ու «պադավատների» մասով:
-Ի դեպ, Դուք ևս կարծես առաջընթաց չունեք, հինգ տարի շարունակ գալիս ու նույն հարցն եք տալիս, թե ինչ ենք դրել բյուջեի անունը, գալիս հարցնում եք ինչ-որ համբարձումից, հարությունից:
-Չէ, առաջ հարությունն է, պարոն Սաֆարյան, հետո նոր համբարձումը` ըստ Աստվածաշնչի:
-Աստվածաշնչում «պադավատների» մասին է՞լ է խոսվում, որ գալիս-հարցնում եք: Ես առավոտից էստեղ հոգնած, Դուք եկել եք, թե` համբարձում-հարություն:
-Լավ, հասկացա. ոչ մի համբարձում: Եվ այնուհանդերձ, պարոն Սաֆարյան, չե՞ք կրճատելու «պադավատները»:
-Հանգստացիր` թուլացիր, էդ հարցը կքննարկվի, անպայման: Բյուջեն դեռ չի քվեարկվել, կնայենք-կտեսնենք:
-Ինչո՞ւ սպասել, կարող էիք շատ արագ անել այդ գործը:
-Ես «պադավատ» կրճատող չեմ. վերջին «ինստանցիան» չեմ, որոշումներ ընդունողներն այլք են, կարդացեք կառավարության մասին օրենքը և կտեսենք:
-Ախր բանն այն է, պարոն Սաֆարյան, որ էնտեղ էլ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզն էս վերջերս ասաց, թե Հայաստանում կոռուպցիոն վիճակը «մխիթարական» չէ` հե՜չ հավասար դաշտ չկա` «սարն ամենքինը չէ հավասար». բոլորի համար, մանավանդ դրսի ներդրողների:
-Ես կոռուպցիայի հարցերով չեմ զբաղվում, և իմ պրոֆեսիոնալ պարտականությունների մեջ չի մտնում:
-Եվ կոռումպացված չեք:
-Այո:

Ճեպազրույցը՝
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 1408

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ