Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հանրաքվեին ընդառաջ

Հանրաքվեին ընդառաջ
01.12.2015 | 01:05

Ի՞նչ կարող էր նշանակել Նորք-Մարաշում «հայտնաբերված» անչափ հզոր զինանոց «ունեցող» խմբի բացահայտումը, այն էլ հանրաքվեի նախաշեմին: Եվ արդյո՞ք այդ բացահայտումը կարող է ներքին խաղը փոխել:
Նախ շատ վաղ է եզրակացություններ անել, մանավանդ որ նախաքննություն է ընթանում, և կարծիքներն ահավոր իրարամերժ են: Այնուհանդերձ, երկու-երեք հանգամանք մեկընդմիշտ պարզ են, և կարող են դառնալ լուրջ բանալիներ` որոշակի պնդումներ կատարելու համար:
Նախ զենքի առկայությունը. այն էլ` այդ քանակությամբ: Ըստ տեղեկատվության, վարձակալած բնակարանը մեկ ամսով էր, սակայն վարձակալները ցանկացել են ժամկետը երկարաձգել ևս հինգ օրով: Իսկ հինգ օր հետոն դեկտեմբերի 1-ն էր, երբ «ոմանք» խաղաղորեն «անհնազանդվելու» էին: Նաև` հանգամանքը, որ հանցախմբի ղեկավար Արթուր Վարդանյանն «անցել» է Լիբանանով և Սիրիայով: Ի դեպ, ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանի դիտարկումները՝ Ա. Վարդանյանի մասով, կարելի է ասել «ալֆա և օմեգա» էին ոչ միայն աշխարհաքաղաքական-ներքաղաքական, այլև հեգեվերլուծական տեսանկյունից: Եվ եթե այս ամենին գումարում ես մի շատ հետաքրքիր ասոցիացիա ևս` Նաիրի Հունանյանի հետ, ապա շատ բան ընկնում է իր տեղը:
Սկսենք վերջինից և հիշենք, որ Նաիրի Հունանյանն էլ ինչ-որ ժամանակ եղել էր Թուրքիայում` գործուղմամբ: Կարող ենք, թե չենք կարող եզրակացություն անել, որ նման «զենք կուտակելուց» և այն «գործադրելուց» առաջ (բոլոր դեպքերում փորձենք չխախտել անմեղության կանխավարկածը) հայոց «ռոբին հուդերը» հայտնվում են բավականին հետաքրքիր «շրջապատում»: Վահրամ Բադասյանն ասում է, որ նորօրյա «Նաիրին» ոչ թե Քեսաբի, այլ սիրիական ընդդիմության հետ էր ավելի շատ նույնականացվում: Ծանոթ ձեռագիր է կարծես. օգտվում են տվյալ երիտասարդի-անհատի ամբիցիոզ, որոշակի գաղափարներից կախվածություն ունենալու հակումներից, լուրջ բարդույթներից, որոնք քողածածկվում են «փրկչական» և «ազգային ազատագրական» պայքարի մոտիվացիաներով, դարձվում գործիք, կիրառվում որոշակի նպատակների համար:
Դրսի, թե՞ ներսի շահառուների կողմից, նախաքննությունը կպարզի: Սակայն այդքան ու այդպիսի հուժկու զինապահեստը, այն էլ Հայաստանի նման փոքրիկ երկրում, ուր ամեն փռշտոց հայտնի է դեռ «չփռշտած», հնարավոր չէր, ուստի առանց ներքին «աջակցության» ուղղակի անհնար էր «Մուխա» ձեռք բերել ու նաև պահել «կրակելու» համար:
Ընդ որում, կարծես արտաքին հետքը «ծածկվում» է ներքինով և հակառակը: Ասել է` ներքին մոդերատորները, որոնք հնարավոր է և առկա են այս դեպքում, բազմակի փորձերից հետո (պայմանականորեն են ասում, որպես վարկած), երբ հասկացել են, որ Հայաստանում քաղաքական ճանապարհով հնարավոր չէ, Հայաստանում գունավոր հեղափոխություն հնարավոր չէ, Հայաստանում Րաֆֆի Հովհաննիսյանին «ուռացնելով» իշխանափոխություն կատարել հնարավոր չէ, ստիպված են եղել մոդերացիան իրականացնել «ուժային» ճանապարհով: Ընդ որում, կարելի է և չբացառել հանգամանքը, որ նույն «վոժդը»` հանցախմբի առաջնորդ Արթուր Վարդանյանը, ինքն էլ չհասկանար, թե ինչ բուն նպատակի էր ինքը ծառայեցվում: Որովհետև լրջորեն խաղարկված էր նաև արտաքին գործոնը:
Ընդ որում, հասկանալի է նաև, որ իշխանությունները, որքան էլ տրտնջում են, թե հանրության մի մասն արժանահավատ չի համարում խմբի գոյությունը, այս ամենը համարում է թատրոն կամ «կլոունադա», պետք է մեկ հանգամանքի հետ ևս հաշվի նստեին. ճիշտ է, խմբի հայտնաբերման, զենքի առգրավման փաստն ինքնին շատ խոսուն էր, սակայն «պատասխանատու» ԶԼՄ-ների կողմից չպետք է այդքան «ճոխ» ներկայացվեր: Շատ բան պետք էր թողնել հեռուստա-կայքա-դիտողին:
Այլապես, մի «հետաքրքիր» ասոցիացիա առաջացավ` նույն Նորք-Մարաշի հետ կապված. երբ այնտեղ` ընդհատակում, մեկուկես տարի «գտնվում» էր Նիկոլ Փաշինյանը, սակայն մեր ԱԱԾ-ն ոչ մի կերպ չէր կարողանում հայտնաբերել նրան:
Բոլոր դեպքերում, կսպասենք խմբի մասին հետագա ինֆորմացիային, մանավանդ այսօրվանից մեկնարկող «խաղաղ անհնազանդության» ֆոնին:
Հասկանալու` այս «հսկիչ փաթեթում» ում բաժինն ինչքան է:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1597

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ