«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Խաղում են «մյուս երկուսը»

Խաղում են «մյուս երկուսը»
04.12.2015 | 01:28

Մեծ հարգանք ունենալով բոլոր նրանց նկատմամբ, ովքեր ցայս պայքարել են իշխանությունների դեմ, ամենայն հարգանքով բոլոր նրանց նկատմամբ, ովքեր այս ցրտին նստած են Ազատության հրապարակում ու մասնակցում են «Նոր Հայաստանի» միտինգներին, այնուամենայնիվ, պետք է ասեմ. չունեն այդ տղերքը ծրագիր: ՈՒ խնդիրն ամենևին այն չէ, որ թե՛ հիշյալ տղաները, թե՛ Րաֆֆին ինչ ձեռնարկում են, ոչնչի է փոխարկվում։ Այդպես է, որովհետև մի դեպքում ծրագրերը մաքսիմալիստական են` «Հիմնադիր խորհրդարանի» պարագայում, և չհաշվարկված, մյուս դեպքում` Րաֆֆու և «Ժառանգության», դրանք այնքա՜ն անհասկանալի են, որ խոսել ծրագրի ու նպատակային քայլերի մասին ուղղակի զավեշտի կարող է վերածվել:
Սակայն սա՝ առաջին շերտում: Երկրորդում «ավելի հետաքրքիր» է, որովհետև այդ հարթությունում վերը նշված գործիչները և ուժերը չեն խաղում, այլ այն՝ «մյուս երկուսը»: Չտանք անուններ, սակայն մեկնենք նրանց ծրագրերը: Ընդ որում, նշված երկուսից «մեկը» ներքաղաքական խաղացող է, մյուսը` արտքաղաքական: Իզուր չէր վերջին օրերի դիտարկումը, թե հարթակում կանգնածները ոչ մի վատ բառ չեն ասում ԵԱՏՄ-ի մասին: Ինչպես ասում են` ականջ ունեցողը կլսի:
Ընդ որում, երկու «խաղացողներից» «ներքինը» վերջնական նպատակ է հետապնդում` ամեն գնով ոչ ևս անել այս իշխանություններին: Իսկ արտաքին խաղացողը ցանկանում է պարզապես և ինչպես միշտ դագանակ պահել Սերժ Սարգսյանի գլխին, երբեմն-երբեմն դագանակահարել նրան. որպեսզի տարածաշրջանային անչափ սուր զարգացումների այս փուլում վերջինիս ինքնուրույն խաղի ամպլիտուդը փոքրացվի:
Այ այստեղ էլ` հիշյալ երկու խաղացողների «տարընթերցման» հենց խաչմերուկում, ուժեղացավ իշխանությունը։ Ասել է` Սերժ Սարգսյանը հմուտ մանևրով երկուսի խաղն էլ փսորեց:
ՈՒ հիմա կասկած չկա, որ Ազատության հրապարակում մեկնարկած «հեղափոխությունը» որևէ բանի չի հասնելու: Քանզի այն խեղդվեց հենց օրորոցում:
Հստակեցնենք։ Բանն այն է, որ խաղը կառուցված էր երկու հատվածով: Հայաստանում այս տիպի «խաղեր» կազմակերպող մոդերատորը, որն անցնող տարիներին անչափ մեծ ջանք, էներգիա, փող էր դրել խաղը շահելու համար, ի վերջո հասկացել էր` Հայաստանում ոչինչ չի աշխատում, բացարձակապես ոչինչ: «Միայն զենքով կա հային փրկություն»: ՈՒ գտել էր մարդիկ, ում «օտար» չեն այդ գաղափարները, ովքեր կարող են պատից կախված հրացանները վերցնել ու մի օր «չեխովաբար» կրակել: Բանն այն է, որ` «չեխովաբար»:
Ընդ որում, երկու հատվածները` Սէֆիլյանենք և զենք-զինամթերքի համար բերման ենթարկված Արթուր Վարդանյանը, հաստատապես գործել են միմյանցից անկախ, կամ էլ միջնորդավորված կապը եղել է տասներորդ մարդու, ասենք` ինչ-որ արաբի կամ կաթոլիկ մեկի միջոցով, և հետքերը գտնելն ահավոր դժվար կարող է լինել: Ժիրայրն ու նրա կողմնակիցները պետք է ապահովեին խաղի քաղաքական վեկտորը: Սկզբում: Հետո, երբ ամեն ինչ թեժանար, լծվեին զենքով «փոփոխության»։ Ինչպես երեկ Սէֆիլյանն է ասել. «Մենք ընտրել ենք բռնության չտանելու ճանապարհը, սակայն չենք կարող երկար գերի դառնալ դրան. ամեն գնով գնալու ենք փոփոխության»: Ասել է՝ զենքով «փոփոխության»։ Ինչն արդեն անհնար է:
Որովհետև մյուս հատվածը, ինչպես ասացինք, «խեղդվեց օրորոցում»։ ԱԱԾ-ն իսկապես հզոր զինապահեստը, որը, այո, մեկ օրում կարող էր հեղաշրջում անել Հայաստանում, «տարավ» օրորոցից: Կտրելով «փոփոխությունների» ելածների, իսկ իրականում` մոդերատորների «թևերն ու ոտքերը»:
Չնայած այս ամենում մի լավ բան էլ կա. այն կինետիկ ու ահավոր բացասական էներգետիկան, որն առկա էր թե՛ մոդերատորների, թե՛ նրանց ծրագրերն իրականացնելու պատրաստ «կամիկաձեների» անգիտակից ընդերքում, պարպվեց:
Չվնասելով հասարակությանը: Երկրին: Պետությանը:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1039

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ