Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ո՛չ լայնամասշտաբ, բայց…

Ո՛չ լայնամասշտաբ, բայց…
11.12.2015 | 01:46

Ոչ միայն հայաստանյան, հարավկովկասյան, այլև համաշխարհային լրահոսը հիշեցնում է պատերազմական քրոնիկոն: Թուրքերը զորք են մտցրել Իրաք, ռմբակոծում են։ Հասկանալի է` Թուրքիան ամեն ինչ անում է, որ ՆԱՏՕ-ն խառնվի իր ձեռնարկներին։ Բայց ՆԱՏՕ-ն դեռևս ձեռնպահ է: Պուտինն էլ հայտարարում է` կարծում ենք բանը միջուկային հարվածների չի հասնի։ Սա «նոր» խոսք է սիրիական թնջուկում, այնուհանդերձ, թույլ տանք եզրակացնելու, որ դա ընդամենը մկանունքի ցուցադրություն է` ռիտորիկա։ Չնայած, այս տեմպերով առաջ գնալու դեպքում, շատ բան բացառել չի կարելի:
Բոլոր դեպքերում Սիրիա-Իրաք-Թուրքիա-Ռուսաստան «գծում» ստեղծված իրավիճակը, ինչպես նաև ուկրաինական «ճակատում» կատարվողը շատ փորձագետների «հույսեր» է ներշնչում, թե բանը կովկասյան «ճակատին» չի հասնի, որովհետև հնարավոր չէ այդքան «ճակատներով» կռվել։ Իսկ ադրբեջանական դիվերսիաները, հայ-ադրբեջանական սահմանում կատարվողը բացատրում են դեկտեմբերի կեսերին սպասվող Սարգսյան-Ալիև հանդիպմամբ: Այնուհանդերձ, դիվերսիաների ու հրետակոծությունների «քրոնիկոնը» լավատեսության տեղիք չի տալիս, որովհետև ոչ լայնամասշտաբ, սակայն տաք պատերազմը լոկ այսբերգի երևացող մասն է:
Ադրբեջանական սանձարձակ պահվածքի ու արդեն տանկերի կրակոցների տակ շահերի անչափ մեծ աշխարհագրություն է թաքնված: Եվ Ադրբեջանը նման լկտի պահվածք է դրսևորում` նույն այդ շահերի «գիտակցման» պատճառով: Անցած ամռանը հայկական ուղղաթիռի խոցումը, դրան հաջորդող ծանր հրետանու կիրառումը, հիմա էլ տանկերի օգտագործումը միջազգային հանրության, այդ թվում՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների` կողմերի միջև դրած համահարթեցման պտուղներն են: Եվ որքան էլ նույն ԵԱՀԿ ՄԽ-ն արտաբերի, թե Ղարաբաղի հարցում Արևմուտքն ու Ռուսաստանը նույնական մոտեցումներ ունեն, երբեք էլ այդպես չէ: Ադրբեջանն արդեն տանկերից կրակելով՝ Ռուսաստանին հասկացնում է` «Լավրովի ծրագիրը» պետք է կյանքի կոչել: Հիշենք, ըստ Մամեդյարովի` Լավրովն իրենց նոր ծրագիր է առաջարկել, որով գրավյալ տարածքների մի մասը «վերադարձվում» է Ադրբեջանին: Իբր Ադրբեջանի ԵԱՏՄ անդամակցության դիմաց: Իր հերթին էլ Ռուսաստանը կարող է սահմանագծում տեղակայել ՀԱՊԿ խաղաղապահներ:
Շատ պարզ պատճառով. Ադրբեջանը եթե շարունակի տանկերն ավելի առաջ բերել, և արդեն ոչ թե մեկ, այլ մի քանի տանկերից կրակել, մեր բանակը, որը բավականին հաջող կանխարգելիչ գործողություններ է իրականացնում, ձեռները հաստատ ծալած չի նստելու, արդյունքում էլ «ոչ լայնամասշտաբը» վերածվելու է «լայնամասշտաբի»` իր հետևից տարածաշրջան բերելով ՀԱՊԿ-ին:
Սա, որպես առաջին վարկած: Ի դեպ, իր հերթին էլ Թուրքիան` (յուր Չավուշօղլուով ու Դավութօղլուով) ասել է թե` Արևմուտքը ևս փորձում է «գրավյալ տարածքները» «վերադարձնել» Ադրբեջանին: Հասկանալի է` բոլոր շահառուներն էլ մանևրում են, քանզի «գրավյալ տարածքները» ոչ Ռուսաստանի և ոչ էլ որևէ մեկի գրպանում չեն, որ ձեռները մտցնեն-հանեն-տան Ադրբեջանին: Ընդ որում, Հայաստանն ու Ղարաբաղն էլ փայլուն կանխարգելիչ հարվածներ հասցնելով «ազիկներին», նաև քաղաքական համբերատարություն են դրսևորում, շատ լավ հասկանալով, որ եթե Ռուսաստանը «ձեռը ջեբը տանի»` ազատագրված տարածքներն այնտեղից հանելու, Արևմուտքն ու Թուրքիան կբռնեն այդ ձեռքը` այն թողնելով գրպանում, և հակառակը: Այնպես որ և առայժմ` կարծում ենք, «ոչ լայնամասշտաբ» Ալիև-Սարգսյան հանդիպումից առաջ լոկ «մարտավարական» խելագարություն է Ադրբեջանի կողմից, որպեսզի հանդիպման կազմակերպիչները «հասկանան», որ ինքը զիջումների չգնացող հարբեցող «մաչո» է: Մյուս կողմից էլ, իսկապես` Իրանի (տե՛ս Նարդարանի դեպքերը), Թուրքիայի (տե՛ս Ռուսաստան-Թուրքիա օր օրի սրվող հարաբերությունները), Ռուսաստանի (տե՛ս Հայաստան բերվող ՀՕՊ համակարգը, յոթ հազար զինվորները, C-400 համակարգերը) աքցանում հայտնված Ադրբեջանին այլ բան չէր մնում, եթե ոչ ապավինել իր միակ տանկի մի քանի կրակոցին:
Որն էլ «կկանխարգելվի» առաջին հերթին հայոց բանակի ձեռամբ:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 912

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ