Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Իրո՞ք բռնապետ է Պուտինը

Իրո՞ք բռնապետ է Պուտինը
15.12.2015 | 00:30

Ռուսները նրան համարում են նորմալ տղամարդ, որը պարզապես պետականորեն չի ընդունում եվրասոդոմական շատ «արժեքներ»

Կոմիկական բան կա նրանում, որ Հայաստանում որոշ քաղաքագետներ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին համարում են ոչ ավելի, ոչ պակաս, բռնապետ՝ դիկտատոր: Ընդ որում, երբեմն նույնիսկ չես էլ հասկանում, թե նա այդպիսին է ի՞ր երկրում, թե՞ ընդհանրապես: Պարզորոշ երևում է, որ առավել թունդ պուտինատյացների կարծիքներն ու դատողությունները վճարովի են, այնքան ագրեսիվ ու սուբյեկտիվ են դրանք: Ի վերջո, օտար ղեկավարին փնովելը անվտանգ է ու արտաքնապես տպավորիչ:

Չի կարելի ասել, թե ռուսներն արձագանքում են բոլոր հակառուսական հրապարակումներին: Բայց եթե անդրադառնում են, ապա մեկ հենքով՝ սկզբում ձեզ նայեք ու ձեր ղեկավարությանը:
Իրո՞ք բռնապետ է Պուտինը: Եկեք պարզ պատասխաններ տանք ու ճշմարտություն փնտրենք համեմատությունների միջոցով: Օրինակ, ի տարբերություն Հայաստանի, Ռուսաստանում ոչ ոք կենդանական վախ չի զգում Պուտինին որակելիս կամ նրա գործողությունները մեկնաբանելիս: Երևի Հայաստանում չեն լսում «Эхо Москвы» ռադիոկայանը, «Дождь» հեռուստաալիքը, չեն կարդում «Новое время» օրաթերթը և դրանց նման ոչ քիչ այլ լրատվամիջոցներ: Սրանք ոչ թե սոսկ քննադատում են Պուտինին, այլ սևացնում են նրան, դատափետում, դատապարտում, պախարակում, բամբասում: Երբեմն նույնիսկ համեմատում են իսկական բռնապետի՝ Հիտլերի հետ: Եվ ի՞նչ: Ոչինչ: Նորաթուխ բռնակալը ոչ մի ձևով չի էլ փորձում խանգարել նրանց քարոզչությանը: Ավելին, ռուսների կողմից ջհուդական համարված վերոհիշյալ ռադիոկայանի գլխավոր ֆինանսավորողը երկրի խոշորագույն գազային մոնոպոլիան է՝ «Գազպրոմը»:
Լուրեր են տարածվում բռնապետի «առասպելական» հարստությունների մասին, թեև, իհարկե, ոչ ոք չի կարողանում դրանք փաստի վերածել։ Բայց ոչ ոք նաև մեղադրանքներ չի ներկայացրել Պուտինի որևէ մերձավորի նկատմամբ, որը զբաղված լինի ինքնահարստացմամբ բարձրյալի հովանավորության ներքո:
Քաղաքական հակառակորդների մասին: Ինչպես հայտնվում են, այնպես էլ ինքնակամ անհետանում են ու մոռացության մատնվում, քանզի էությամբ ու մեղադրանքներով դառնում են ոչնչություն այն հսկայական ծառայությունների համեմատ, որ Պուտինը իրապես մատուցում է իր երկրին ու ժողովրդին: Բորիս Նեմցովի սպանությունից հետո նույնիսկ հայ մամուլում մատնացույց էին անում նրա կազմակերպչին կամ պատվիրատուին, պարզ է՝ ում: Սակայն Պուտինը երբեք չէր իջնի այդ մակարդակին: Ելցինյան անիշխանության հախուռն տարիներին նահանգապետ ու փոխվարչապետ աշխատած Նեմցովը մեծահարուստ անձնավորություն էր և անհրաժեշտության դեպքում բռնապետը կարող էր նրան սպառնալ «կուլակաթափությամբ» (ծանո՞թ մեթոդ է): Նույնիսկ այնպիսի լուրջ ընդդիմադիր քաղաքական ուժ, ինչպիսին կոմունիստներն են, հատկապես վերջին ժամանակներս հրաժարվում են իրենց «ջախջախիչ» փաստարկներից և սկզբունքային շատ հարցերում ոչ միայն համաձայնում են բռնապետի հետ, այլև համագործակցում են: Ընդդիմությունը խղճուկ է դառնում, երբ պետության ղեկավարը իրոք բռնակալ է, կամ էլ նրա գործունեությունը գերարդյունավետ է:
Լավ, եկեք ընդլայնենք մեր խոսակցության շրջանակը և Պուտինին համեմատենք եվրոպացի ժամանակակից «դեմոկրատ» լիդերների հետ: Բռնակալակա՞ն են նրա այն բազում մոտեցումները, որոնցով նա հակադրվում է վերջիններիս: Ռուսները Պուտինին համարում են նորմալ տղամարդ, որը պարզապես պետականորեն չի ընդունում եվրասոդոմական շատ «արժեքներ», իր ժողովրդի համար հակացուցված է համարում տխրահռչակ մուլտիկուլտուրիզմը, սեռական այլասերվածությունները, ոչխարային հանդուրժողականությունը (տվյալ դեպքում կոնկրետ Եվրոպա թափանցող հիմնականում տգետ ու ագրեսիվ մուսուլմանական հորդաների նկատմամբ), առաջնություն է տալիս ավանդական ընտանիքի ինստիտուտին, հսկայական ուշադրություն է դարձնում բնակչության աճի խնդիրներին, չի հրաժարվում քրիստոնեական կրոնից և այլն, և այլն: Գիտե՞ք ինչ էր խորհուրդ տվել ռուս մի քաղաքագետ Պուտինին փարիզյան ահաբեկչությունից հետո՝ առաջարկել Օլանդին և ի դեմս նրա Եվրոպայի մյուս լիդերներին մոբիլիզացնել գունավոր գեյ-դիվիզիաներ և ուղարկել Մերձավոր Արևելք վայրենի ու ոչ քաղաքակիրթ իսլամիստների դեմ մարտնչելու համար:
Մի այլ համեմատություն: Օրերս Վլադիմիր Պուտինը իր հերթական 12-րդ ամենամյա ուղերձով դիմեց Դաշնային ժողովին: Ներկա էին երկպալատ պառլամենտի բոլոր պատգամավորները, կառավարության անդամները, նահանգապետերը, կրոնապետերը, գիտության ու արվեստի հանրաճանաչ ներկայացուցիչներ, 500-ից ավելի լրագրողներ և այլք: Եվ բռնակալը նրանց ու անմիջականորեն հեռուստաէկրանի առջև նստած ռուսաստանցիներին անսքող ներկայացրեց աշխարհի ու իր ղեկավարած պետության ներկա իրավիճակի մասին իր պատկերացումները, ազատ հնարավորություն տալով այնուհետև արտահայտելու իրենց կարծիքները լսածի ու տեսածի մասին: Ոչինչ չի թաքցնում, որ, օրինակ, իր հրամանագրերի զգալի մասը չի կատարվում, որ 200 հազար գործարարների դեմ հարուցված գործերից դատարան է մտել միայն 170-ը (իրավապահ մարմինները մնացած բոլորին գռփել ու սնանկացրել են): Ո՜ր բռնակալն է այսքան հրապարակային: Չմոռանանք, որ նույնպես ամեն տարի Պուտինը իր սեփական նախաձեռնությամբ հրավիրում է հազարից ավելի լրագրողների և երկրի ու աշխարհի աչքի առաջ պատասխանում նրանց ցանկացած հարցի: Պուտինը նույն անմիջականությամբ իր ժողովրդի ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունենում նաև տարբեր բնույթի համաժողովներում՝ դավոսյան, պետերբուրգյան և այլն: Եվ ինչն է բնորոշ նրան այդ հանդիպումների ժամանակ՝ խուսափում է անհամ ու անհարկի գեղեցկախոսությունից, դեմագոգիայից, հռետորական կեղծ պաթետիկայից:
Հավատացեք, ռուս ժողովուրդը հարգանքով է տրամադրված իր առաջնորդի հանդեպ և նրան բռնապետ չի համարում: Եվ հարցը նրա 86-տոկոսանոց վարկանիշը չէ: Ղրիմի վերամիավորման համար Ռուսաստանը բավականին թանկ է վճարում (սա չի՞ հիշեցնում մեր ղարաբաղյան թեման): Սակայն ռուսաստանցիները հանդուրժում են դժվարությունները և աջակից են իրենց ղեկավարին: Ի դեպ, մարդիկ ներողամիտ գտնվեցին Պուտինի հանդեպ Էրդողանից չարաչար խաբվելու խնդրում և համերաշխորեն կիսում են նրա արդեն համոզմունք դարձած հակաթուրքական կիրքը:
Հայաստանում հաճախ ես լսում, որ Պուտինը, անտեսելով մեր երկրում Ռուսաստանի ունեցած եզակի քաղաքական ազդեցությունը որպես հայոց պետության անվտանգության միակ երաշխավորի, եթե չի «նշանակում», ապա առնվազն հանդուրժում է այնպիսի ղեկավարների, որոնց մտահոգության գլխավոր առարկան ոչ թե սեփական երկրի, այլ սեփական գրպանի շահերն են:
Իսկական բռնապետ:


Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա

Դիտվել է՝ 2244

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ