Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Մենք մեր վերմակի չափով ենք մեր ոտքը գցում»

«Մենք մեր վերմակի չափով ենք մեր ոտքը գցում»
15.12.2015 | 00:54

ԱՐԹՈՒՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ (ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ)


-Պարոն Գևորգյան, ինչո՞վ է արժանացել ԱԺ-ն Ձեր «տեսությանը»:
-Սա իմ աշխատանքի վայրն է: Ի դեպ, ես այն պատգամավորներից եմ, որ մաքսիմալ չեմ բացակայում, պարզապես, այս վերջին շրջանում անձնական խնդիրներով արտերկրում էի:
-Պատրաստվո՞ւմ եք ապագա խորհրդարանում տեղ ունենալու:
-Դեռ ժամանակ կա: Պետք է նայել` ի՞նչ սկզբունքներ են որդեգրվում, հանուն ինչի՞:
-Իսկ Ձեզ բավարարո՞ւմ էր այս պառլամենտը` յուր ինտելեկտուալ, քաղաքական, հոգևոր վիճակով:
-Ո՛չ:
-Կմանրամասնե՞ք:
-Ո՛չ:
-Իսկ Դուք այդ մասին ՀՀԿ խմբակցությունում բարձրաձայնո՞ւմ եք, և ի՞նչը Ձեզ չի բավարարում։ Կոնկրե՛տ:
-Շատ բան, բայց դա լրագրողների հետ հրապարակայնացնելու անհրաժեշտություն չեմ տեսնում:
-Ասում են՝ որպեսզի աշխարհը շտկես, սկսիր քեզնից:
-Ճիշտ են ասում, սկսել եմ: Բայց մեկ հոգով հարց լուծել հնարավոր չէ: Երբ շատանանք, այ էդ ժամանակ շատ բան կփոխվի:
-Որպես ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ի՞նչ հաջողություններ ունեք:
-Գիտե՞ք, երկրում ամեն ինչ փոխկապակցված է: Չի կարող այնպես լինել, որ մենք ունենանք աշխարհի ամենալավ թիմը, բայց ապրենք միջակ: Այսինքն, մենք մեր վերմակի չափով ենք մեր ոտքը գցում, և կասեմ, որ վատ չէ վիճակը բռնցքամարտի ասպարեզում:
-Իսկ ֆուտբոլի ոլորտում այնպիսի իրավիճակ է առաջացել, որ աջը չգիտի` ինչ է անում ձախը. կա՞ այդ ամենում քաղաքական աստառ:
-Ո՛չ:
-Սամվել Ալեքսանյանը կարծում է, որ «զակազ» կա Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ, ո՞ւմ «զակազն» է` ըստ Ձեզ:
-Հարցրեք Սամվել Ալեքսանյանին: Իմ կարծիքը միանշանակ է՝ ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն անհնարինն է արել հայկական ֆուտբոլի համար:
-Եվ այնուհանդերձ, Ռուբեն Հայրապետյանը ոչ օրդինար անձնավորություն է:
-Ես չեմ կարծում, թե ֆուտբոլի վրա Ռուբեն Հայրապետյանի անձը բացասական ազդեցություն է թողել: Գիտե՞ք ինչ, «каждая душа потенциально божественна», պետք է նայել ու հասկանալ, որ ցանկացած ոք իր հոգու խորքում մեծ անկյուններ ունի, որոնք շատ լավն են, և եթե որևէ մեկը մի գործում իսկապես լավն է, պետք է դա տեսնել ու գնահատել: Ընդամե՛նը:


Ճեպազրուցեց Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 1312

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ