Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Մենք գենետիկորեն ամբողջական ազգ ենք

Մենք գենետիկորեն ամբողջական ազգ ենք
18.12.2015 | 00:36

Սփյուռքը տևական ժամանակ մատնված է եղել և շարունակում է մնալ կամայական ինքնահոսի և ինքնակառավարման տարերայնությանը:

Խորհրդային տարիներին թեև չկար սփյուռքի նախարարություն, սակայն համակարգված և ծրագրանման մի համակարգ էր գործում, որի շնորհիվ սփյուռքը գոյատևում էր, իհարկե որոշակի նահանջով` պայմանավորված լեզվի և ավանդույթների կորստով և մանավանդ խառնամուսնությունների թվի ավելացումով: Կեղծ դրույթ է, թե իբր «Սիրոյ դէմ կարելի չէ կենալ»։ Բնության մեջ գործող ամենահզոր օրենքներից մեկը տեսակի պահպանման օրենքն է: Եթե այդ օրենքը կամայականորեն փոխվեր կամ խախտվեր, ապա բնության մեջ ոչ մի բույս ու կենդանի չէին գոյատևի ու հարատևի, նույնը պիտի ասել նաև մարդկային և մարդաբանական տեսակների վերաբերյալ:
Մարդկությունը պիտի հասնի այն պարզ գիտակցությանը, որ ամեն ազգ ու մարդաբանական ամեն տեսակ ¥ռասա¤ պարտավորված պիտի լինի պահպանելու և պաշտպանելու իր տեսակը, քանի որ ամեն մի տեսակը Աստծո ստեղծած բազմազան աշխարհի մի անբաժանելի, անտրոհելի և անկորնչելի բաղադրիչն է:
Եվ այդ տեսակների որակական խաթարումն ու քանակական նվազումը ամենաիսկական աստվածամարտություն են։
Մենք` հայերս, ներքին մի հավատարմություն ունենք աստվածային այս չգրված օրենքի հանդեպ` հեռու մնալով խառնամուսնություններից, բայց սփռվածությունը, այլ ազգերի երկրում նրանց բարքերի միջավայրում ապրելը թուլացնում են այդ հավատարմությունը երիտասարդների մեջ: Մենք, ի տարբերություն հրեաների, գենետիկորեն ամբողջական ազգ ենք հազարամյակներով, և ինչպես ապացուցել են բժիշկ-գենետիկները, հայերիս ԴՆԹ-ն ունի համահայկական ընդհանրություն, ընդհանրական և գերակշիռ է նաև արյան կարգը` երկրորդ -դրական: Հրեաների` խառնամուսնություններից ծնված սերունդների մեջ դարերի ընթացքում թուլացել է հենց այդ համահրեական բաղադրիչ տարրը: Այսօր աշխարհում կան շեկ ու կապուտաչ հրեաներ, որոնք մեկ-երկու սերնդի խառնամուսնությունների հետևանք են: Մինչդեռ նրանք` որպես սեմական ազգ, շատ նման են արաբներին, իսկ բուն արաբների և Պաղեստինում ապրող հրեաների մեջ չկան կապուտաչ և խարտյաշ մարդիկ: Սակայն հրեաները խառնամուսնությունների շնորհիվ կարողացան արագ բազմանալ, փոխել իրենց արտաքին տեսքը` հաճախ նմանվելով եվրոպացու կամ ռուսի: Ինչո՞ւ հրեաները գնացին այդպիսի զանգվածային խաչասերման: Դա, իհարկե, իրենց գործն է, բայց մի բան ակնհայտ է, որ դրանում մեծ դեր է ունեցել նրանց ցրվածությունը: Հրեաները, այնուամենայնիվ, իրենց տեսակը պահպանելու համար, խառնամուսնություններից ծնված երեխաներին կրթել ու դաստիարակել են հրեական ոգով ու ազգային ավանդույթներով, իսկ վերջին հարյուր տարում նրանք, նյութական հարստության ահռելի կուտակումների շնորհիվ, կարողացել են հասնել մի գաղափարի.
ա) հրեա լինելը շահավետ է,
բ) ով էլ լինի ծնողներից մեկը ազգությամբ, երեխան հրեա է։
Մենք, ցավոք, չենք կարողանում այդ գաղափարները գործարկել, թեև նույնպես, համաշխարհային չափանիշներով, բավականաչափ փող ունեցող ազգ ենք:
Մեր հայապահպանման միակ փրկօղակը հայրենադարձությունն է, որին չկա այլընտրանք...


Մարի
ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 5368

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ