Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ասում են...

Ասում են...
18.12.2015 | 01:45

...թե ԲՀԿ-ում և ՀՅԴ-ում անչափ ոգևորված են Լևոն Զուրաբյանի` ՍԴ դիմելու նախաձեռնությունից, ինչին, ի դեպ, պակասում էր մի քանի ստորագրություն, և ինչին, սակայն, չեն միանա ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն: Այնուհանդերձ, ՀԱԿ ստորագրահավաքը խիստ դիդակտիկ նշանակություն ունի, որպեսզի իշխանությունների հետ կոալիցիոն «բազարի» մեջ մտած այս երկու ուժերը ինքնագնահատանքի սուր վերելք ապրեն նույն իշխանությունների աչքում, թե` այ, տեսնո՞ւմ եք, մենք ոչ միայն հերոսաբար պայքարեցինք հանուն «այո»-ի, այլև, ավելի մեծ հերոսությամբ, չստորագրեցինք «Զուրաբյանի բարաթը», այնպես որ, նկատեք, գնահատեք, տվեք մեզ այն, ինչին արժանի ենք:

Դիտվել է՝ 1590

Մեկնաբանություններ