Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ո՞Ւմ վրա է մեր հույսը. կենդանի Աստծո՞, թե՞ անբան անասունների

Ո՞Ւմ վրա է մեր հույսը. կենդանի Աստծո՞, թե՞ անբան անասունների
25.12.2015 | 00:19

Գալիս է Նոր տարին, ու ոչ ոք չգիտի, թե ինչու են հերթական կենդանու անունով պիտակում մեր ազգի գալիք սպասումների ու հույսերի 365 օրը: Ի՞նչ կապ ունի չինական օրացույցի հորոսկոպը մեր ազգի հետ, ինչո՞ւ պետք է մենք նրանց աստվածացրած սողունների կամ կենդանիների՝ խոզի, վիշապի կամ էլ այս տարվա խորհրդանիշ Հրե կապիկի անվան ներքո անցկացնենք մեր կյանքի թանկագին օրերը: Նույնիսկ կան բազմաթիվ բախտագուշակ, կամ ավելի շուտ բանդագուշակ հայորդիներ, ովքեր հորդորում են մեր բոլոր գալիք հաջողությունները կապել այդ ծիծաղելի կենդանու և նրա թալիսմանների հետ ու որպես նվեր միմյանց մատուցել կապիկի արձանիկներ ու հագնել նրա պատկերով մարզաշապիկներ: Իսկ գալիք տարում կարմիր գույնը գերակշռող իրերով շրջապատել իրենց: Այսքանը դեռ քիչ է, այդ բանդագուշակ խորհրդատուները հորդորում են տան պատերը մրգերի, հատկապես մանդարինի նկարներով զարդարել, քանի որ կապիկը մրգեր է սիրում: Նույնիսկ խորհուրդ են տալիս միմյանց չնվիրել լոգանքի շամպուններ ու քսուքներ, քանի որ կապիկը չի սիրում լողանալ, այլապես դրանով մենք կվշտացենք կապիկին ու կզրկվենք նրա հովանավորությունից: (Թերևս շնորհակալ լինենք, որ խորհուրդ չեն տալիս 365 օր չլողանալ` կապիկին դուր չի գա)։ Այս բոլորը ինձնից չեմ հնարել, այլ համացանցային հոգևոր վիրուսներ տարածող հայորդի բախտագուշակների գրառած խորհուրդներից, որոնց լսողներն ու հնազանդվողները անմտացած մարդիկ են, որոնք իրենց տան պատերը այդ տարվա կենդանիների՝ խոզի մռութներով, վիշապների նկարներով, իսկ այս տարի էլ ծիծաղելի կապիկների պատկերներով օրացույցներ են զարդարում: Ի՞նչ է, մարդու կապկային ծագման դարվինական գաղափարնե՞րն ենք վերակենդանացնում ազգի մեջ: Պողոս առաքյալն այս մասին խիստ կոպիտ է գրել. «Ինչպես շունն է իր փսխածին վերադառնում, ու լվացված խոզը` նորից ցեխին», այդպես էլ շատերն են նման կերպ վարվում, երբ իրենց տները Տիրոջ ու Տիրամոր սրբապատկերներին և օրհնված խաչերին հավասար, կամ էլ դրանց բացակայությամբ, վերը թվարկած չինական անիմաստություններով են զարդարում: Սա, անշուշտ, մեր ազգի հոգևոր անկման նշաններից է, ինչը պետք է անհանգստություն պատճառի սթափ ապրող յուրաքանչյուր հայորդու, ինչպես և մեր եկեղեցական կառույցներին, որոնք պարտավոր են ապահովել մեր ազգի հոգևոր ու բանական անաղարտությունը:
Մեր ազգը կիսապատերազմական վիճակում է դիմավորում 2016-ը։ Եվ յուրաքանչյուրը թող ինքը որոշի` ո՞ւմ վրա է հույս դնելու. կենդանի Աստծո՞, Ով մեզ կյանք է պարգևել, թե այլակրոն ազգերի չաստվածների ու անբան անասունների:


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1656

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ