Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Զանգակի» նորություններն ու պահանջված գրքերը

«Զանգակի» նորություններն ու պահանջված գրքերը
05.01.2016 | 13:40

«Ի՞նչ են կարդում այսօր»: «Որո՞նք են 2015-ի ամենապահանջված գրքերը»: «Ի՞նչ նորություններ են առաջարկվել ընթերցասերներին»: Մեր այս հարցերին ի պատասխան «Զանգակ» հրատարակչությունից տեղեկացրին, որ 2015-ի ամենից շատ վաճառված գրքերն են «Ծաղրասարյակ սպանելը...» (Հարփըր Լի, թարգմանությունը` Արամ Արսենյանի), «Մեծն Գեթսբի» (Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ, թարգմանությունը` Սոնա Սեֆերյանի), «Գիշերն անույշ է» (Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ, թարգմանությունը` Սոնա Սեֆերյանի), «Հարյուրամյա ծերուկը, որ բարձրացավ պատուհանին և անհետացավ» (Յունաս Յունասսոն, թարգմանությունը` Արծվի Բախչինյանի, Աշխեն), «Ընթերցողը» (Բերնհարդ Շլինկ, թարգմանությունը` Գայանե Գինոյանի): Տարվա նորույթներն են «Ինֆեռնո» (Դեն Բրաուն, թարգմանությունը` Վահե Արսենի), «Լիր արքա» (ՈՒիլյամ Շեքսպիր, թարգմանիչ` Արամ Թոփչյան) գրքերը:

Մանկական գրականության տարվա նորույթներն են «Փոքրիկ արքայադուստրը» (Ֆրենսիս Հոջսոն Բրնեթ, թարգմանությունը` Ալվարդ Ջիվանյանի), «Կոնրադը կամ պահածոյի տուփից դուրս եկած տղան» (Քրիստինե Նյոստլինգեր, թարգմանությունը` Ռուզան Մարգունու):
Փոքրիկ ընթերցողին ներկայացված տասնյակ գրքերից ամենապահանջվածներն են` «Էմիլը Լյոնեբերգայից» (Աստրիդ Լինդգրեն, թարգմանությունը` Աշխեն Բախչինյանի), «Վինի Թուխ արջուկը» (Ալան Ալեքսանդր Միլն, թարգմանությունը` Ալվարդ Ջիվանյանի), «Օլիվեր Թվիստ» (ըստ Չառլզ Դիքենսի, վերապատումը` Ժուլիետ Սոմանդի, թարգմանությունը` Ալվարդ Ջիվանյանի ), «Մաթեմատիկական որոնումներ» (Դեյվիդ Գլովեր), «Մեր մոլորակի մայր ցամաքները» (քարտեզ-խճանկար) (Ջենիֆեր Մափփին ),
«Հետաքրքիր պատմություններ նշանավոր մարդկանց մասին» (Ռուբինա Նազարյան),
«10 հայ ականավոր արքաներ», «10 հայ ականավոր թագուհիներ» (Արտակ Մովսիսյան) և այլն:

Դիտվել է՝ 2456

Մեկնաբանություններ