Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Մոռանում են, որ կա իրենցից Մեծը

Մոռանում են,  որ կա իրենցից Մեծը
15.01.2016 | 00:55

Ի՞նչ կբերի 2016-ը: Ասում են` էներգետիկ առումով այն «ճամփի կեսն» է: Նոր աշխարհակարգի: ՈՒր «կերտվում» են նոր «հերոսներ», նոր միֆեր, նոր պատերազմներ: Արմագեդոնից առաջ: Աշխարհը տենդի մեջ է: Ի դեպ, նաև մարդու տեսակն է փոխվում, քանզի ասված է` այս օրերին մաքուրները կմաքրվեն, կեղտոտներն ավելի կկեղտոտվեն:
Այդ իսկ պատճառով համաշխարհային քաղաքական «բեմը» ահավոր եռուզեռի մեջ է: Այնտեղ չկան «չափումներ» առ այն, որ առաջինները կդառնան հետին, հետինները` առաջին: Աշխարհի մեծերին թվում է, թե իրենք են կերտում մարդկության ապագան, մոռանալով, որ կա իրենցից Մեծը, և իրենք ընդամենը Մեծի ծրագրի բաղկացուցիչն են` անհայտ ելքերով, որքան էլ 2016-ը նույն այդ աշխարհի մեծերի ձեռամբ սկսվեց ջրածնային ռումբի փորձարկմամբ՝ Փհենյանի խելագարի ցուցումով, ԱՄՆ-ի թևավոր և միջուկային մարտագլխիկները Հարավային Կորեա տեղափոխելով և նույն Հյուսիսայինի «խելագարի» բացականչումով` «ատոմի դեմ ատոմ»:
«Ատոմայինին» մոտ են նաև Սաուդյան Արաբիա-Իրան հարաբերությունները: Եվ դա այն ժամանակ, երբ դեռ չի չեզոքացել Թուրքիա-Ռուսաստան «ատոմը»:
Մինչ կանդրադառնանք խնդրին, որ օղակը Հայաստանի և մեր տարածաշրջանի շուրջ պրկվելու տեղ ուղղակիորեն այլևս չունի, արձանագրենք, թե որքա՜ն «ապահովագրականն» է քաոսների «սիրահար», այս ամենի տոտալ, սակայն ծածուկ «հսկիչ» ԱՄՆ-ը, որին թվում է, թե գետն ամեն անգամ կարելի է անցնել ու չոր մնալ:
Ի դեպ, քաղտեխնոլոգիա է, թե ոչ, այնուհանդերձ, 2016-ն առանձնացավ նաև «մարգարեությամբ», որ ԱՄՆ-ի 44-րդ նախագահը, որը կլինի սևամորթ, կլինի նաև վերջին նախագահը` ԱՄՆ-ի. ասել է` իր իսկ ստեղծած քաոսը կքշի ու կտանի նաև ԱՄՆ-ին: Չխարսխվենք սույն «մարգարեացման» վրա այն պատճառով, որ վաղվա օրը ոչ ոք, բացի Մեծից, չգիտի, ապրենք այսօրով, այնուհանդերձ, ևս մեկ «մարգարեացում» արձանագրելով. Վատիկանում հայոց զոհերի հիշատակին Սուրբ պատարագ մատուցած, հայոց Մեծին տիեզերական վարդապետ հռչակած, իր վարք ու բարքով անչափ առանձնացող Հռոմի Ֆրանցիսկոս պապը կժամանի Հայաստան. եթե այդպես, ապա էներգետիկ առումով դա «կես ճանապարհ» է (նոր դարաշրջանը սկսվել է 2012-ին, որի ընթացքում փոփոխվել են թե երկրագնդի, թե մարդու հերցերը, մարդը և տիեզերքը հայտնվել են նոր մաքրագործման շերտում, որին կդիմանան միայն նրանք, ովքեր այս փուլում հոգևոր էներգետիկան կկատարելագործեն։ Մինչդեռ աշխարհի մեծերին թվում է, թե էդ իրենք են էսպես` հմուտ, հոգևոր և տարածքային մկրատները ձեռները` ձևում-չափում-կտրում-միջուկացնում աշխարհն ու նրան տիրապետող քաոսը)։ Պապի գալով հայոց հողում կհամատեղվեն բավականին լուրջ` կաթոլիկ և լուսավորչական էներգետիկաները, ինչն ուրույն-հոգևոր «միջուկային զենքի» կիրառում կլինի տարածաշրջանի համար:
Չէ, մենք չենք վրիպել նաև նրանից, որ «մարգարեացումներից» մեկում (11-րդ դարի Մալախիա վանականի) ասվում է՝ Վատիկանի 112-րդ պապը նույնպես վերջինը կլինի կաթոլիկ եկեղեցու համար։ Չկրկնենք. վաղվա օրը միայն Տեր Աստված գիտի:
Մենք լոկ փաստենք. Հայաստանն ու նրա Արարատն աշխարհի էներգետիկ ամենաբարձր կետերից մեկն են: Այստեղ է եղել Դրախտը: Այստեղ են թաղված Եվան և Ադամը. նրանք թաղվել են Դրախտից դուրս, սակայն ուղիղ Դրախտի դիմաց: Եվայի ու Ադամի թաղման վայրում Նոյը, որն իջավ Արարատից, Զոհասեղան սարքեց: Դարեր հետո ուղիղ այդ Զոհասեղանի տեղում Աստված խփեց իր Մուրճով, ասելով` կառուցեք Միածնի Իջման` Էջմիածնա տաճարը:
Է՛ս է` մեր մասով:
Իսկ էն Ադրբեջանում էլ էս օրերին թարսի պես «խառն ու խառն» է` նավթի, մանաթի, գեոքաղաքական ու մնացածի «գծով»:
Բա դե` ասում եք:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1005

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ