ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլքեր Թյուրքը չորեքշաբթի կոչ է արել Սիրիայում և Լիբանանում առնվազն 12 մարդու կյանք խլած փեյջերի պայթյունների առնչությամբ անկախ հետաքննություն անցկացնել։ «Պետք է անկախ, մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն անցկացել այս զանգվածային պայթյունների հանգամանքների վերաբերյալ, և նրանք, ովքեր պատվիրել և իրականացրել են նման հարձակումը, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ընդգծել է նա։               
 

Պատժամիջոցներն ու կառուցվող Ռուսաստանը

Պատժամիջոցներն ու  կառուցվող Ռուսաստանը
15.01.2016 | 01:19

Ռուսաստան այցելողի համար, գոնե առաջին հայացքից, ճգնաժամի, այդ երկրի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների հետևանքներ տեսանելի չեն։ Մասնավորապես, Թաթարստանի մայրաքաղաք Կազան այցելողի աչքին անմիջապես զարնում են բնակելի նորակառույց հսկայական թաղամասերը, որ վեր են խոյանում քաղաքի ծայրամասերում, արագ ընթացող շինարարությունը, տրանսպորտի՝ ավտոբուսների և տրամվայների, նորացված շարժակազմերը։ Այստեղ կառուցվում են արվարձանները միացնող մետրոյի նոր կայարաններ։ Քաղաքն էլ 25 աստիճան ցրտի ու մեծաքանակ տեղումների պայմաններում ունի բարեկարգ, մաքուր և հարմարավետ տեսք։
Կազանի հարևանությամբ 2200 հեկտարի վրա կառուցվել է և արդեն 2015 թվականից բնականոն կյանքով ապրում է Ինոպոլիս նորակառույց քաղաքը։ Հետխորհրդային Ռուսաստանում այն զրոյից կառուցված երկու բնակավայրերից մեկն է Սկոլկովոյի հետ միասին։ Քաղաքը ստեղծվել է տեղեկատվական տեխնոլոգիաների, բարձրտեխնոլոգիական ինդուստրիայի, գիտության զարգացման համար, այստեղ կազմակերպվել է հատուկ տնտեսական գոտի։
Ինոպոլիսն ունի քաղաքային ինքնատիպ կոլորիտ, գերժամանակակից ենթակառուցվածքներ։ Ընդ որում, քաղաքի ծայրամասերում թաղամասերի շինարարությունը շարունակվում է, և այն մեծացման միտում ունի։
Իսկ Ինոպոլիսի գաղափարը ծագել է 2010 թ. աշնանը։ Ի սկզբանե նախագիծը ենթադրում էր ստեղծել «ՏՏ գյուղ»՝ ընդամենը 50 հազար բնակչությամբ, սակայն հետագայում որոշում է կայացվել կառուցել քաղաք՝ ավելի մեծ հեռանկարների և 155 հազար բնակչության համար։ Ընդամենը 3 տարվա ընթացքում վեր է խոյացել մի նոր բնակավայր՝ ապրիր-սովորիր-աշխատիր-հանգստացիր սկզբունքով։ Այն նախատեսված է ՏՏ ոլորտի երիտասարդ մասնագետների, գիտնականների և նրանց ընտանիքների համար։ Քաղաքի ենթակառուցվածքների և սոցիալական օբյեկտների՝ ճանապարհներ, մանկապարտեզներ, դպրոցներ, համաբուժարան և այլն, կառուցման ծախսերը ՌԴ կառավարությունը վերցրել է իր վրա։ Մնացած բոլոր օբյեկտները կառուցվել են պետություն-մասնավոր հատված համագործակցության արդյունքում։ Այստեղ արդեն գործում է Ինոպոլիս համալսարանը՝ ավելի քան 350 ուսանողներով (ՌԴ 45 շրջաններից և արտասահմանյան 10 երկրներից)։
Շատ են երկրները, որոնց դեմ կիրառվող պատժամիջոցները ի վերջո ստիպում են վերջիններիս զարգացնել սեփական ռեսուրսները։ Ռուսաստանը տիրապետում է հսկայական հնարավորությունների, որոնք թույլ կտան նվազեցնել տնտեսական պատժամիջոցների հետևանքները։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Երևան-Կազան-Երևան

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2465

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ