Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Չտրվենք ամբոխի կոչին

Չտրվենք ամբոխի կոչին
15.01.2016 | 02:21

Եվս մի քանի օր և 2015 թվականը պատմություն կդառնա: Եվս մի քանի օր և ժամը 24.00-ին գյուղի փողոցներում կլսվեն տարբեր զինատեսակներից հնչող կրակոցները, որը և կազդարարի Հրեղեն կապիկի մեկ տարվա թագավորության սկիզբը: Չգիտեմ ինչ կտա այդ Հրեղեն կապիկի տիրապետության տարին մարդկությանը և մասնավորապես մեր ժողովրդին, բայց այսօր 2015 թվականի դեկտեմբերի 27-ն է, օրը կիրակի, և ես նստած հանգիստ ու խաղաղ իմ առանձնասենյակում կարդում եմ օրվա մամուլը: Ընդդիմադիր թերթերը, իրենց սովորության համաձայն, փնովում են այն ամենը, ինչը իշխանական է: Ասեմ, իշխանական թերթեր ընդհանրապես չեմ կարդում, որովհետև այնտեղ էլ պիտի կարդամ մի երկրի մասին, որտեղ, ինչպես պոետն է ասել ժամանակին. «Ձեր երկրում լուծված է անգամ պրոբլեմը սիրո»: Իսկ այն պրոբլեմները, որոնք առնչվում են գյուղացու քրտինքով աճեցված, մթերված գյուղմթերքներին, և առայսօր չվճարված գումարներին, անգամ մտածել պետք չէ, որովհետև գյուղացին նոր տարին կարող է դիմավորել թթու վարունգով և տնական քաշած օղիով: Վաղուց որակյալ երշիկի համը մոռացած գյուղացու քիմքը պետք չէ գրգռել: Գյուղացին տնական օղիով էլ կարող է բաժակ բարձրացնել և ասել. «Տեր Աստված, թող աշխարհում խաղաղություն լինի և մեր տերերն էլ կուշտ, քանզի չգիտենք՝ ինչ կսպասվի մեզ նրանց փոքր-ինչ սոված լինելու դեպքում»: Տրված մտորումներին, թերթում էի օրվա մամուլը և հանկարծ աչքիս զարնեցին թերթերից մեկում տպված հետևյալ տողերը.
«Իսկ Հայաստանի համար որքան բարենպաստ էր ԽՍՀՄ փլուզումը, էլ ավելի բարենպաստ կարող է լինել թեկուզ Ռուսաստանի փլուզումը»: Չհավատալով աչքերիս, ևս մի քանի անգամ կարդում եմ գրվածը: Ինչպես դերասանը կասեր՝ դե հա էլի, էդպես է:
Մտածում ես, այդ լրագրող կոչվածի մոտ որտեղի՞ց այդքան չարություն առ Ռուսաստան, և վերջապես այդ երկրի կործանումո՞վ պիտի լավանա մեր բարենպաստ լինելու հանգամանքը։ Այս կարգի լրագրողների հոդվածները կարդալիս ակամայից հարց ես տալիս.
-Տեր Աստված, ինչո՞ւ ես այդքան թունաբաժին տալիս ոմանց, որ սեփական երկրի իշխանավորի նկատմամբ (իմ կարծիքով՝ նման մարդկանց մոտ իշխանավորն ու երկիրը նույնացված են) ահռելի թույնը թափելուց հետո, դեռևս այնքան է մնում, որ մեծ ու հզոր երկրին էլ բաժին է հասնում:
Կամ էլ նմանները ղեկավարվում են այն տրամաբանությամբ, որ ոչինչ հավերժ չէ այս արևի տակ, գուցե մի օր էլ, գուցե հազարավոր տարիներ հետո Ռուսաստանը փլուզվի, մարդիկ կպեղեն դարերի փոշով այդ թերթի էջերը, կկարդան լրագրողի «հանճարեղ» գուշակությունը և կասեն. «Մարդը հազարավոր տարիներ առաջ ոչ թե բայղուշի պես, այլ մարգարեությամբ կանխագուշակել է Ռուսաստանի փլուզումը, իսկ ժամանակակիցները չարամտորեն ծաղրել են նրան»:
Իսկ ես, սովորական մի մահկանացու, խոսքս եմ ուղղում առ Աստված. «Տե՜ր, մեր դաշնակցին շատ մեծ ուժ տուր և մեկ էլ բանականություն ՝ թշնամուն բարեկամից զատելու համար»:
Ավելի քան զարմանալի միտք հանդիպեցի «ծՏՉՏպ ՉՐպՎÿ» թերթում: Ասեմ, որ այդ զարմանքը երկար չտևեց, երբ մտաբերեցի, թե ՈՒկրաինայի Ռադայում ազգությամբ հրեա քանի պատգամավոր կա: Այո, միանգամայն ճիշտ է ասել հրեական Կնեսետում իրեն ընձեռված ելույթի ժամանակ ՈՒկրաինայի նախագահ Պորոշենկոն. «Հրեաները, որպես ազգ, անմիջականորեն մասնակցել են այդ պետության՝ ՈՒկրաինայի ստեղծմանը»: Ասենք, զարմանալի ոչինչ չկա, որովհետև աշխարհում եզակի չեն դեպքերը, երբ այս կամ այն ազգի ներկայացուցիչներն ազնվորեն ծառայել են այս կամ այն ազգին պետության կառուցման գործում: Մի վառ օրինակ պատմությունից. Խան Ասպարուխը հիմնադիրը դարձավ բուլղարական պետության ստեղծմանը: Քանի՜-քանի հայեր են անմնացորդ ծառայել բյուզանդական պետությանը: Իր բոլոր դաժանություններով հանդերձ Ստալինը անմնացորդ ծառայել է Ռուսաստանի հզորացմանը և բազմիցս ասած նրա խոսքերը` «մենք՝ ռուսներս», չեմ կարծում, թե անկեղծ չեն եղել:
Հրեաները, իրենց էության համաձայն, ցանկացած երկրում աշխատել են ստեղծել հզոր պետություն, բայց երբ տեսել են, որ այն չի ծառայում հրեաների շահերին, սկսել են քանդել այն: Նրանք քանդեցին ցարական Ռուսաստանը, քանդեցին ԽՍՀՄ-ը: Այսօր նրանք ոչ թե ուկրաինական պետություն են ստեղծել, այլ քանդում են այն: Այսօրվա ՈՒկրաինան ստեղծող հրեաները (Ռադայի 350 պատգամավոր հրեա է) լավ են հասկանում իրենց ավանտյուրայի գինը, հասկանում են՝ որքան էլ այսօր սրեն ուկրաինացի (նկատի ունեմ ոչ բանդերականներին) և ռուս ժողովուրդների հարաբերությունները, միևնույն է, նրանք մնում են նույն արմատին աճած երկու հարազատ ճյուղեր: Հրեաներն այսօր Արևմուտքի թելադրանքով ոչնչացրին և ոչնչացնում են ՈՒկրաինայի ողջ արդյունաբերական պոտենցիալը։ Այսօր այդ հզոր պետությունը բզկտվում է որպես շակալներին որս դարձած եղնիկի մարմին: Արևմուտքը լավ է ըմբռնել պատմականորեն ասված այն միտքը, թե Ռուսաստանին վերջնականապես ծնկի բերելու համար պետք է նրանից պոկել ՈՒկրաինան: Հրեաներն այսօր լծվել են այդ անպատվաբեր գործին (հայն ու վրացին այդտեղ էական գործոն չեն): Կհաջողվի՞ նրանց իրականություն դարձնել Արևմուտքի դարավոր երազանքը, ցույց կտա ապագան: Այդ հրեաներն էին, որ կառափնարան ուղարկեցին Աստծո որդուն: Նրանք տեսան, զգացին Աստծո որդու խոսքի ուժը և փորձեցին օգտագործել այն իրենց նպատակների համար, բայց երբ լսեցին Քրիստոսի խոսքերը, որ Աստծո տաճարը պետք է բաց լինի և՛ հարուստների, և՛ աղքատների համար, որ բոլոր ազգերը հավասար են և չկան Աստծո համար ընտրյալ ազգեր (հավանաբար, Հիտլերն էլ էր մտածում հրեայի պես, որ իրենք ընտրյալ են) սկսեցին հալածել նրան… բայց ավելի լավ է հիշենք Պիղատոսին, նրա խոսքերը, թե այս մարդու կողմից որևէ հանցանք ես չեմ տեսնում, բայց ձեռքերը լվաց՝ ասելով, որ այդ մահը հրեական սինդրոմն է ուզում, և Քրիստոսի ճակատագրի լուծման հարցը հանձնեց ամբոխին, և այդ ամբոխին հասանելի եղավ մարդասպան հանցագործի ընկերների ուղղորդվող կոչը՝ մա՜հ Քրիստոսին, ազատությո՜ւն Բարաբային:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հ. Գ. Չտրվենք երբեք ամբոխի կոչին, որովհետև, անկախ նպատակներից, նա համակցված ատելություն է, որից ոչ մի լավ բան չի կարելի սպասել:

Դիտվել է՝ 1627

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ