«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Ռուսաստանն իր անկանխատեսելի քայլերով ոչ միայն շախ է հայտարարել Արևմուտքին, այլև...

Ռուսաստանն իր անկանխատեսելի քայլերով ոչ միայն շախ է հայտարարել Արևմուտքին, այլև...
19.01.2016 | 01:36

Սիրիական կամպանիան սկսելով, դժվար թե Ռուսաստանը մտածեր, որ իր այդ քայլով պայթեցնելու է իսլամական աշխարհը: Իսլամական աշխարհի պայթյունը սկսեց Էրդողանը, խոցելով ռուսական Սու-24 ինքնաթիռը: Ռուսական զինուժի հակաիսլամական պայքարը վերջին հաշվով պիտի տար այդ գլոբալ հարցի պատասխանը՝ այսօր ով որ կողմում է, քանի որ մանևրել այդ հարցի օղակում այլևս հնարավոր չէր: Իսլամական ուժերի վերջնական պարտությունը ձեռնտու չէր սուննիադավան քաղաքական, տնտեսական զգալի կշիռ ունեցող որոշ պետությունների: Ճիշտ է, առերևույթ այդ պետությունները ստեղծեցին իրենց հակաիսլամական կոալիցիան (նկատի ունեմ Իսլամական պետության դեմ Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և որոշ պետությունների կոալիցիան), բայց ոչ ոք չէր կասկածում, որ այդ կոալիցիայի նպատակը բոլորովին այլ է: Ո՞վ կմտածեր, որ հիշյալ կոալիցիան, որի երազանքն էր շիա դավանող Ասադի ոչնչացումը (այդ քայլով կթուլանար շիաների հայրենիք Իրանը), հանկարծ կարող էր գործուն քայլեր կատարել իր սուննի եղբայրների դեմ: Հակամարտությունը էլ ավելի խորացնելու նպատակով Սաուդյան Արաբիան կատարեց կանխամտածված քայլ. մահվան դատապարտեց անվանի շիա հոգևորականին ու ևս 46 շիաների: Վճռի կատարման լուրը ոչ միայն ցնցեց ողջ աշխարհը, այլև ոտքի հանեց շատ երկրներում շիա դավանող մահմեդականներին, իսկ այդ ուղղության հիմնադիր երկրում գործողություններն ավելի հեռուն գնացին, որից հետո խզվեցին դիվանագիտական հարաբերությունները Էր Ռիադի և Թեհրանի միջև, բնականաբար, հարաբերությունները սրվեցին նաև Էր Ռիադի հետ ԻՊ-ի դեմ ձևական բլոկ կազմած Թուրքիայի և այդ բլոկի երկրների միջև: Ճիշտ է, բոլոր պատերազմների ժամանակ էլ հիմնական գործոնը եղել և մնում է նյութական շահը. ազդեցությունների իրականացման համար պետք է շահել ոչ միայն սեփական ժողովրդի, այլև համաշխարհային հասարակության կարծիքը: Եվ մեկ անգամ չէ, որ այս կամ այն պատերազմին հաղորդվել է կրոնական բնույթ: Այդպիսի կրոնական բնույթ է հագցվել Իսլամական պետության կողմից տարվող պատերազմին: Այդպիսի կրոնական բնույթ է հագցրել իր գործունեության հենց սկզբից Մուհամեդ մարգարեն իր նպատակներին հասնելու համար: Հենց սկզբից մարգարեի հեղինակությունն այնքան ժողովրդականացվեց, որ նա 622 թվականին Մեքքայից փախավ Մեդինա: Երկու քաղաքների պայքարն ավարտվեց Մուհամեդի հաղթանակով: Եվ հետագայում էլ Մուհամեդը սկսեց իր գաղափարախոսությունը տարածել հրով ու երկաթով: Մեդինայի մոտ հարձակվելով հրեական մի ցեղի վրա, սպանեց մոտ 700 տղամարդու, իսկ կանանց և երեխաներին ստրուկ դարձրեց: Աշխարհը սրով նվաճելու գաղափարն իր զարգացումը ստացավ Մուհամեդից հետո: Մեքքայում Մուհամեդը մի համեստ բարոյագետ էր, որն արդարություն և ճշմարտություն էր քարոզում: Մեդինայում փոխվեց դրությունը: Այստեղ նա հասնում է մարդկային բարձր փառասիրական տենչանքին՝ իշխանության, և ահա խստապահանջ բարոյագետն ինքն է սկսում շեղումներ անել իր նախագծած ուղուց, որը շատ անգամ դժգոհություն էր հարուցում նրա կողմնակիցների մեջ: Եվ այդ բոլորն ապացուցում են մի բան, որ նա մարդ էր՝ մարդկային հանճարով և թուլություններով: Տեղին է մի փոքր շեղում կատարել թեմայից. հիշենք Քրիստոսին, որը ոչ միայն մարդ էր կատարյալ և հեռու ամեն տեսակ ընչաքաղցությունից, իշխանությունից և գայթակղություններից, այլև համաշխարհային մի երևույթ, Աստծո որդի, որ աշխարհ եկավ մարդկության մեղքն իր վրա վերցնելու և առանց լեգեոնի մի զինվորի նվաճեց աշխարհն իր պարզ փիլիսոփայությամբ՝ սիրիր մերձավորիդ: Նա մերժեց Բարաբբային առաջնորդել իր զինված մարդկանց ընդդեմ հռոմեացիների, ասելով՝ սուր բարձրացնողը սրից կընկնի: Եվ Քրիստոսի ողջ գործունեության ընթացքում չես գտնի մի մութ կետ, մի դեպք, որ նա արյուն հեղած լինի: Ի տարբերություն Մուհամեդի, Քրիստոսը ոչ մեկին կոչ չէր անում կռվել անհավատների դեմ: Ահա թե որն է Քրիստոսի և Մուհամեդի գաղափարախոսությունների տարբերությունը: Մշակութային անհամեմատ ցածր մակարդակի վրա գտնվող արաբը, կամ, ավելի ճիշտ, ինչպես բնութագրել են նրան դարերի ընթացքում ՝ բեդվինը` անազատի որդին, կարողացավ գրավել իր նկատմամբ անհամեմատելի բարձր աստիճանի կանգնած, մարդկությանը շատ-շատ բան տված Իրանին: Ասում են, երբ Հազկերտ 2-րդին տեղեկացրել են, թե արաբները հարձակվել են Իրանի վրա, զարմացած հարցրել է` իսկ նրանք պետություն ունե՞ն: Զարմանալի չէ ամենևին էլ շահի պատասխանը, որովհետև արաբն Իրանում հայտնի էր որպես մանր առևտրական և բեռնակիր: Տիզբոնը գրաված արաբը այնքան տգետ էր և հետամնաց, որ փողոցում ոսկին ձեռքին վազելով գոռում էր, թե դեղինը փոխում է սպիտակի (այսինքն՝ արծաթի) հետ: Ընկնելով արաբական տիրապետության տակ, Իրանը կորցրել էր ողջ դարավոր հարստությունը և վտանգի առջև էր նաև նրա գոյության միակ գրավականը՝ լեզուն: Պարսկաստանի պես զարգացած մի ազգ չէր կարող կուրորեն ընդունել, թեկուզ հարկադրանքով՝ մի կրոն, որը ստեղծել էին բարբարոս ցեղերը: Պարսիկները քաջ գիտակցում էին, որ չեն կարող ընդունել իրենց պարտադրված, անգամ ատելի կրոնը։ Նրանք զինվեցին խորամանկությամբ և զինվելով համբերությամբ միմյանց հետևից նորություններ մտցրին իսլամի մեջ: Մուսուլմանությունն անհասկանալի էր պարսիկ ժողովրդի համար, բայց և ոչ մեկը չէր կարող Ղուրանը թարգմանել պարսկերեն, որովհետև այն արգելված էր: Եվ Ղուրանը մզկիթներում սկսեցին բանավոր թարգմանել պարսկերեն և մեկնաբանել: Դա կատարյալ հերետիկոսություն էր իսլամական ուղղափառության տեսանկյունից, բայց պարսիկներն իրականացրին այն: Հենց այդ պահից էլ առաջ է գալիս կղերական կազմակերպություն ստեղծելու անհրաժեշտությունը:
Հենց սկզբից էլ պարսիկները ձգտում էին ունենալ արաբական իսլամից տարբերվող իրենց իսլամը: Եվ նրանք օգտվեցին այն պատեհությունից, որ Մարգարեն մեռնելիս թողել է կտակ, և բաց էր մնում նրա գահի ժառանգության հարցը: Տեղին է նորից հիշել, Քրիստոսը, բացի գաղափարից, մտքից, իր հետևորդներին չէր թողել ո՛չ գահ, ո՛չ հարստություն: Մուհամեդը չուներ արու զավակ, և ըստ օրենքի՝ հարցը պետք է լուծվեր հօգուտ նրա եղբոր որդի Ալիի, որն ամուսնացել էր Մուհամեդի միակ ժառանգ Ֆաթիմայի հետ: Ալին հայտնի էր որպես քաջարի զինվոր և առաքինի մարդ, բայց շատ թույլ էր որպես քաղաքագետ: Մահմեդական համայնքը նրան չընդունեց, և գահն անցավ Մուհամեդի աշխատակից, նրա աներ Աբու Բեքրին: Սակայն գնալով շատանում էր Ալիի կողմնակից աղանդավորների թիվը և արդեն անուն էր ստացել՝ շիա (նշանակում է կողմնակից): Այս աղանդի մեջ աչքի ընկնող դեր սկսեցին կատարել պարսիկները, որոնք էլ հետո սերունդների եռանդուն ջանքերի շնորհիվ այդ աղանդը դարձրին իրենց ազգային կրոնը, ինչպես հայերը առաքելական եկեղեցու միջոցով քրիստոնեությունը դարձրին ազգային կրոն: Պարսիկներին Ալիի կողմնակից դարձնում էր նաև այն հանգամանքը, որ Ալիի որդի Հուսեինը ամուսնացել էր Հազկերտ Երրորդի դստեր հետ: Հետևաբար պաշտպանել Ալիին նշանակում էր պահպանել պարսկական շահը խալիֆայական գահի վրա: Ալիի սպանությունից 19 տարի հետո տեղի ունեցավ մի նոր ողբերգություն, որին զոհ գնաց Հուսեինը, և որն ահագին նշանակություն ունեցավ պարսկական իսլամի համար: Գահի համար նորեն բռնկված կռիվն ավարտվեց Քերբելա վայրում 680 թվականի հոկտեմբերի 10-ին (Հիջրեթի 61 թվին) Հուսեինի սպանությամբ: Այդ օրվանից իսլամական աշխարհը բաժանվեց երկու թշնամական խմբի: Հուսեինի անգլուխ մարմինը թաղեցին Քերբելայում: Հետագայում այդ նահատակի գերեզմանը շիաների համար դարձավ հռչակավոր ուխտավայր. աշխարհի բոլոր կողմերից գալիս-հավաքվում են իրար տեսնելու, իրար լսելու։ Արաբական աշխարհից դժգոհ բոլոր շիաների համար Քերբելան նոր Մեքքա է: Փաստորեն պարսիկները ազգայնացրին կրոնը, և հետագայում զարգացվեց այն գաղափարը, թե Ալին հասարակ մահկանացու չէր, այլ նույնպես անոթ, աստվածային հայտնություն, համահավասար Մուհամեդ մարգարեին: Ալին շիաների համար դառնում է կիսաստված: Փաստորեն, շիա աղանդի պարսկական վարդապետությունը կազմում էր իսլամի մեջ գոյացած տեսակ-տեսակ աղանդների ձախ թևը:
Դարերի ընթացքում այդ կրոնի երկու տարբեր հակամարտ թևերը պայքարել են իրար դեմ: Թեպետ սուննիները թվաքանակով շատ են, բայց շիա ուղղության կողմնակիցները երբեք չեն խոնարհվել նրանց առաջ: Եվ Հուսեինի սպանությունից 1336 տարի հետո սուննիների և շիաների հակամարտությունը սրվել է ավելի քան երբևէ: Նրանց միջև ծագած վեճը հասարակ շիա և սուննի դավանողների միջև զուտ կրոնական երանգ ունի, մինչդեռ կոնֆլիկտի պատճառներն ու էությունն ըմբռնողները, այդ թվում՝ Ստամբուլում և Էր Ռիադում նստած գործիչները, լավ են հասկանում, որ հարցի արտաքին ձևն է կրոնական, իսկ բովանդակությունը հեռուն գնացող նպատակներ ունի:
Ի դեմս այդ կրոնի երկու ուղղությունների հակադրության առաջին հերթին օգտվելու են Իսլամական պետության կառավարողները, որովհետև հնարավոր չէ շիա և սուննի դավանողները զենքերը ձեռքներին պայքարեն Իսլամական պետության դեմ: Հետևաբար պայքարը Միջին Արևելքում նոր թափ է ստանալու այդ հակամարտությունից: Եվ այդ հակամարտությունը կարծես հիմնավորում է այն տեսակետը, որ կա ավելի մեծ շահ, քան կրոնականն է, դա համաշխարհային տնտեսական շահն է: Այսօր շիաները այդ համաշխարհային տնտեսական շահի կողքին են: Հարցի սրացումը օգնելու է Ասադին ոչ միայն մնալու կառավարման ղեկին, այլև նրա դերի կարևորությունը նոր դրսևորում է ստանալու հակաասադական Արևմուտքում:
Իրոք, Ռուսաստանն իր անկանխատեսելի քայլերով ոչ միայն շախ է հայտարարել Արևմուտքին, այլև խառնել է սուննի դավանող ոչ պրոգրեսիվ պետությունների քայլերը:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 1721

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ