Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ամեն ինչ լավ կլինի

Ամեն ինչ լավ կլինի
22.01.2016 | 00:39

«Ֆլեշ» ընկերության բենզալցակայանների պահեստի ռեզերվուարի հրդեհին չէի անդրադառնա, եթե դրա մեջ խորհուրդ չտեսնեի:


Լուրն առնելուն պես անմիջապես մտաբերեցի բոլոր ժամանակների խոշորագույն հայ ձեռնարկատեր ու բարերար Ալեքսանդր Մանթաշյանցին, որովհետև նրա հետ էլ էր այդպիսի մի դեպք պատահել: Մեջբերում կատարեմ Ա. Սարուխանի հուշագրությունից. «Վարշավայում կառավարիչը համալսարանական կրթությամբ հայ էր, իսկ Օդեսայում` պարզ, անուս, բայց վերին աստիճանի գործունյա հայ վաճառական, որը Մանթաշյանցի երկարամյա հավատարիմ գործակատարն էր: Այս ներկայացուցչի հետ պատահեց մի դեպք, որը պատկերացում է տալիս Մանթաշյանցի վեհանձնության մասին: Անզգուշության պատճառով Օդեսայի նավթակայանում հրդեհ բռնկվեց, բոլոր ռեզերվուարներն իրենց միջի պարունակությամբ ամբողջովին այրվեցին: Վնասը կազմում էր վեց հարյուր հազար ռուբլի: Ոչ ռեզերվուարները և ոչ էլ կերոսինը ապահովագրված չէին, դրանք առհասարակ չէին ապահովագրվում, որովհետև չափազանց մեծ ծախս էին պահանջում, և Մանթաշյանցը բյուջեում հատուկ գումար էր նախատեսել հրդեհի հետևանքները վերացնելու համար: Օդեսայի ներկայացուցիչը սարսափել էր և Մանթաշյանցին հուսահատական, աղերսալի նամակ գրել: Մանթաշյանցն անձամբ պատասխանեց նրան վրացերենով, որովհետև նա ևս վիրահայ էր, նամակն սկսելով իր սովորական «եղբայր այսինչ»-ով: Մանթաշյանցը ոչ միայն հանդիմանանքի որևէ խոսք չուղղեց, որովհետև իրականում անզգուշությունը թույլ էր տվել մի մանր պաշտոնյա, այլև մխիթարեց ու հորդորեց չվհատվել, եռանդը չկորցնել ու հրահանգեց, թե ապագայում ինչպես էր պետք վարվել: Ապա անմիջապես անհրաժեշտ գումարը փոխադրելով` վերաշինեց այրված կայանը»:
Հիմա զուգահեռ անցկացնեմ: «Ֆլեշի» սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը «Իրատեսին» պատասխանել է. «Աստված տվել էր, Աստված էլ տարավ։ Փառք եմ տալիս Աստծուն, որ զոհեր չկան: Մարդկային կյանքը անգնահատելի արժեք է, նյութական վնասը` վերականգնելի: Թե ինչ ծավալի վնաս է պատճառվել, այս պահին կդժվարանամ ասել, հետաքննությունը բոլոր հարցերի պատասխանը կտա, այդ թվում` դիտավորությո՞ւն էր տեղի ունեցածը, թե՞ պատահականություն: Ես հակված եմ կարծելու, որ պատահականություն է, անզգուշության հետևանք: Չեմ զլանա կրկին ու կրկին փառք տալ Աստծուն, որ փորձանքի ժամին իր ամենակարող աջով հեռու է վանել մեզնից ողբերգությունը: Իսկ նյութական կորուստը, մեկ անգամ էլ ասեմ, կվերականգնվի: Դա էլ է Աստծո ձեռքին»:
Ա. Մանթաշյանցն ամբողջ կյանքում եղել էր ազգի, եկեղեցու և հասարակ հայ մարդու պատվարը։ Բարսեղ Բեգլարյանն առաջին հերթին փառք է տալիս Աստծուն, որ մարդկային զոհ չի եղել, թեպետ բոլորին էլ մոտավորապես հասկանալի է ֆինանսանյութական կորստի ահռելիությունը:
Ա. Մանթաշյանցը խորապես Աստվածապաշտ մարդ էր, նրա բոլոր կորուստները (այդ թվում` Բաքվի նավթադաշտերի հրդեհների պատճառով) փոխհատուցվեցին հազարապատիկ: Որքանով հետևել եմ Բ. Բեգլարյանի հրապարակային արտահայտություններին` նա էլ է ապավինում Տիրոջը, հետևաբար (կասկած չունեմ) նրա նյութական կորուստն էլ բազմապատիկ կվերականգնվի: Որովհետև ունի մարդավայել Աստվածընկալում և անսասան հավատք:
Այ, կտեսնեք, ամեն ինչ լավ կլինի:


Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 1545

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ