Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ասում են...

Ասում են...
22.01.2016 | 01:31

...թե չնայած ՀՅԴ-ն տարվա իր քաղաքական առևտուրը սկսեց, բայց իշխանությունում դեռ վաղուց «վաճառվել-գնվելու» խոսակցություններ են պտտվում: ՀՅԴ-ից հետո խոսվում է նաև ԲՀԿ-ն որևէ ձևաչափով իշխանական «ընտանիք» ներգրավելու մասին: Տևական ժամանակ լուրեր էին շրջանառվում, թե ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանին պաշտոն են տալու, ասում են, սակայն, տիկին Զոհրաբյանը կտրուկ մերժել է այս սցենարը` նեղ շրջապատում այն բացատրելով հետևյալ կերպ. «Մեկ տարվա նախարար դառնալու ցանկություն չունեմ»: Եվ իսկապես, խորհրդարանական ընտրությունները կառավարման այլ «աշխարհագրություն» են թելադրելու:

Դիտվել է՝ 1474

Մեկնաբանություններ