ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլքեր Թյուրքը չորեքշաբթի կոչ է արել Սիրիայում և Լիբանանում առնվազն 12 մարդու կյանք խլած փեյջերի պայթյունների առնչությամբ անկախ հետաքննություն անցկացնել։ «Պետք է անկախ, մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն անցկացել այս զանգվածային պայթյունների հանգամանքների վերաբերյալ, և նրանք, ովքեր պատվիրել և իրականացրել են նման հարձակումը, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ընդգծել է նա։               
 

Պատրա՞ստ եք օրենսգրքի մշակմանը

Պատրա՞ստ եք օրենսգրքի մշակմանը
26.01.2016 | 01:03

Մի՛շտ պատրաստ: Ահա թե ինչին են միտված , ՀՀԿ-ի հետ ոչ թե կոալիցիոն, այլ, այսպես ասած «գործակցային» հարաբերությունները: Ընդ որում, դա որպես մինիմում ծրագիր, որովհետև սահմանադրության փոփոխությունները լոկ ֆասադն էին: Բայց քանի որ «սատանան» թաքնված է միջանցքների, կուլիսների, նկուղ-տանիքների «մանրամասներում», հարկավոր է միասնական մոտեցմամբ անտեսանելի, իսկ առավել ստույգ` «ընտանի» դարձնել «սատանային», որպեսզի Ընտրական օրենսգիրքն առանց գլխացավանքի, «Համատեղ ջանք-2017» զորավարժությունների շրջանակում ընդունվի, Ազատության հրապարակում էլ շարունակեն տոնածառ դնել-հավաքել` հանուն «մեծ պայքարի», ընդամենը Ժիրայր Սէֆիլյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը, որոնց միանալու ցանկությունը, արդեն իսկ մեկնարկած «Օրենսգիրք» օպերացիայի շրջանակներում, կմեռնի Օսկանյան-Քոչարյան դուետի մոտ (Արա Աբրահամյանից խաբրիկ մը կա՞):
«Օրենսգիրք»-մինիմում ծրագրին կհաջորդի «Խորհրդարան» մաքսիմում ծրագիրը: Այն է` նույն այդ «գործակցված» թիմերի հետ ՀՀԿ-ն կգնա ընտրությունների` այս գլխից արդեն իսկ որոշված` «ով է բռնելու ոտները, ով է լողացնելու, ով է Հալեպն արտասանելու» խորհրդարանական հանրապետության առաջին խորհրդարանում:
Ինչպես նկատում եք` բավականին հետաքրքիր շախմատային դասավորություն է փորձում իրականացնել Սերժ Սարգսյանը, ինչի հաջողությանը, գոնե ներքաղաքական առումով, պետք չէ կասկածել` դատելով ՀՅԴ-ի «ինքնանվիրումից» դեպ «կոալիցիա», ԲՀԿ-ի ինքնանետումից` դեպ իշխանություն, չնայած այն հանգամանքին, որ ԲՀԿ-ին որևէ կերպ նույն իշխանություններում չնկատեցին, և «գործակցություն» ասելով չի բացառվում, որ որոշ կուսակցությունների համար որոշակի ներկայությունն ապագա պառլամենտում ոչ թե «գործակցություն», այլ հուժկու քարտ-բլանշ կարող է համարվել, քանզի տեղերը այնտեղ խիստ սահմանափակ են, իսկ ախորժակը և դրա համար ամեն ինչի պատրաստների բանակը` ահռելի:
Ինչ վերաբերում է արտքաղաքական «սպասումներին», ինչն էլ «ի զորու» կլինի փոխելու արդեն իսկ նշմարվող ներքաղաքական կոնֆիգուրացիան, գոնե այս պահին ստատուս քվոյի փոփոխության ազդակներ չեն երևում. ԵԱՏՄ-ում առաջիկայում բարեհաջող «կվարչապետի» Տիգրան Սարգսյանը, ԵՄ-ի հետ նոր հարևանության փուլը բարեհաջող առաջ է գնում, և, որ ամենակարևորն է, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները խիստ կառուցողական գտնվեցին և հայտարարություն տարածեցին` ԵԽԽՎ-ում սպասվելիք հակահայկական զեկույցների առնչությամբ, ինչն ուղղակի ապտակ էր նավթի ու «հոգեբանական հյուծվածության» մեջ հայտնված Ալիևի համար, ով ներքաղաքական և արտքաղաքական խնդիրների այնպիսի բեռի տակ է հայտնվել, որ կորցնելով ինքնատիրապետումը, Դավոսի գագաթնաժողովում սկսեց լաց լինել Արևմուտքի «դոշին», թե` ախր մենք պատրաստ չէինք նավթի գների նման անկման։ Պատրա՞ստ էր սույն Քյորփեն Թուրքիա-Ռուսաստան էսկալացիային, էմբարգոների վերացումից հետո Իրանի ծավալմանը, իր երկրում սոցիալական բողոքի բուռն վերելքին, ԵԱՀԿ համանախագահների կոշտ հայտարարությանը, այլևս կարևոր չէ:
Մեզ համար կարևորն այն պնդումն է, թե «հյուծվածք»-Ալիևը կարող է պատերազմ սկսել Ղարաբաղում:
Աբսո՛ւրդ: Որքան էլ հարբեցող, որքան էլ ոչ ադեկվատ, որքան էլ արկածախնդիր, այնուհանդերձ, իր զգուշավոր հոր որդի Ալիև-կրտսերը հաստատապես շատ լավ է հասկանում` որտեղ է վերջանում կործանումը, որտեղից սկսվում արկածախնդրությունը:
Այնպես որ, օրենսգիրք ու խորհրդարան «մշակելու» մաքսիմում-մինիմում ծրագրերի երանելի օրեր են հայ «շախմատիստների» համար:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1066

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ