Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ծրագիրը կնպաստի զբոսաշրջության և երկրատեղեկատվական ոլորտի զարգացմանը

Ծրագիրը կնպաստի զբոսաշրջության և երկրատեղեկատվական ոլորտի զարգացմանը
02.02.2016 | 15:30

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ) կարևորում է երկրատեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումը տուրիզմի զարգացման ոլորտում: 2016-ի փետրվարի 2-ին ՃՇՀԱՀ-ում, ԷՐԱՍՄՈՒՍ+ ծրագրի շրջանակում մեկնարկեց «Բարձրագույն կրթության միջառարկայական բարեփոխումներ` տուրիզմի կառավարման և կիրառական երկրատեղեկատվական տեխնոլոգիաների ուսումնական» խորագրով ծրագիրը:

«Երկրատեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը և դրանց ներդրումը տուրիզմի ոլորտում կնպաստի նոր բացահայտումների և կխթանի ոլորտի զարգացմանը: Հայաստանը գեղատեսիլ բնությամբ օժտված, հետաքրքիր և յուրօրինակ ճարտարապետություն ունեցող հնագույն մշակութային ժառանգություն կրող երկիր է և մենք պետք է այսօր պատրաստենք միջազգային որակավորում ունեցող կադրեր, որոնք իրենց գիտելիքներով կզարգացնեն ոլորտը: Այս տեսանկյունից առավել նշանակալի է եվրոպական և մեր հարևան Վրաստանի բուհերի հետ համագործակցությունը»,- ողջունելով ներկաներին՝ ասաց ՃՇՀԱՀ ռեկտոր Գագիկ Գալստյանը:
Ծրագրի նպատակն է միջառարկայական բարեփոխումներ իրականացնել բարձրագույն կրթության ուսումնական ծրագրերում (մագիստրոսական մակարդակում և շարունակական կրթության բնագավառում), ինտեգրելով երկրատեղեկատվական տեխնոլոգիաները, որոնք կիրառելի են մշակութային ժառանգության փաստաթղթավորման, տուրիզմի կառավարման և ձեռներեցության ոլորտներում:
«Նախագիծը իրականացվելու է կոնսորցիումի միջոցով, որի անդամներն են չորս եվրոպական, վեց վրացական և վեց հայկական գործընկերներ: Ծրագիրը կնպաստի ՀՀ-ում և Վրաստանում տուրիզմի զարգացմանը: Առանձնակի շնորհակալություն եմ հայտնում ՃՇՀԱՀ-ին, առանց որի աջակցության այս ծրագիրը իրականություն չէր դառնա»,- ներկայացնելով ծրագիրը՝ ասաց ծրագրի համակարգող Լուիս Ֆերնանդեսը (Վալենսիայի պոլիտեխնիկ համալսարան):
«Բարձրագույն կրթության միջկառավարական բարեփոխումներ` տուրիզմի կառավարման և կիրառական երկրատեղեկատվական տեխնոլոգիաների ուսումնական» ծրագրի գործունեության երեք տարիների ընթացքում նախատեսվում է դասընթացների կազմակերպում համագործակցող բուհերում, ուսանողների փոխանակում, դասախոսների վերապատրաստում, երկրատեղեկատվական լաբորատորիաների հիմնում, զարգացում, նոր գործիքների համալրում: Ծրագրի ավարտից հետո կստեղծվեն նոր մագիստրոսական դասընթացներ երկրատեղեկատվական տեխնոլոգիաների և տուրիզմի ոլորտում, որոնց ուղղվածությունն է լինելու մարկետինգը և ձեռներեցությունը:

ՃՇՀԱՀ մամուլի քարտուղար` Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1539

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ