Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ո՞ր երկրում են ծեծ ուտելու հաջորդը

Ո՞ր երկրում են ծեծ ուտելու հաջորդը
07.02.2016 | 13:38

Թուրքիայի նախագահի Էկվադոր երկօրյա՝ փետրվարի 4-5-ին, այցի ընթացքում քրդերի կողմնակիցները բողոքի ակցիաներ էին կազմակերպել և երկու օր է՝ շրջանառվում են տեղեկությունն ու տեսագրությունը, որ Թուրքիայի նախագահի թիկնապահները ծեծել են քրդերի դեմ վարած քաղաքականության դեմ բողոքող կանանց: Էրդողանի ելույթի ժամանակ, երբ ցուցարարներն ընդհատել են նրա ելույթը, թուրք թիկնապահները դուրս են բերել ցուցարարներին ու դաժանորեն ծեծել ծառայողական տարածքում: Ինչպե՞ս է դա հնարավոր եղել, ինչո՞ւ էկվադորցիները չեն միջամտել՝ զգուշացե՞լ են միջպետական ծեծուջարդի ավելի մեծ սկանդալից: Համենայն դեպս՝ Էկվադորի նախագահը քննադատել է Էրդողանի թիկնապահների պահվածքը: Թուրքիայի դեսպանին կանչել են Էկվադորի ԱԳՆ, բայց հաստատ չեն ծեծել, պարզապես իրենց զարմանքն են հայտնել: Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորեան, ելնելով լատինամերիկյան հյուրընկալության ավանդույթներից՝ ասել է, որ հյուրի դեմ բողոքողների գործողությունները Էկվադորին ներկայացրել են «ոչ լավագույն լույսի ներքո», բայց Էրդողանի անվտանգության ծառայությունն իրավունք չուներ իրեն այդպես պահել օտար երկրի տարածքում: Էկվադորի նախագահը դատապարտել է բողոքի ակցիայի մասնակիցների գործողությունները: «Կարելի է Էրդողանի մասին մտածել, ինչ հարմար է, բայց նաև, ինքնիշխան պետության ներկայացուցիչ է, ում պետք է վերաբերվել հարգանքով»,- ասել է Կորեան և հավելել, որ դիվանագիտական լուրջ հակամարտություն է առաջացել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Պատկերացնո՞ւմ եք Էրդողանի թիկնապահների «բնական» զայրույթը՝ աշխարհի ծայրին էլ քրդերի ձեռքից հանգիստ չունեն, մայր ցամաքից մայր ցամաք են հասել, իսկ «շեֆին» նեղացնում են նույն հարցով: Դեռ պետք է նրանց շնորհակալություն հայտնել, որ չեն կրակել, այս մայր ցամաքում նման դեպքերում թուրքերը նաև սպանում են: Պատկերացնո՞ւմ եք Էկվադորի նախագահի ու էկվադորցիների զարմանքը՝ նրանք սովոր չեն, որ հյուրը գալիս է իրենց տուն ու ծեծում տանտիրոջը՝ թեկուզ բողոքարկու կանանց տեսքով: Ռեջեփ Թայիբ Էրդողանի Էկվադոր այցը բոլորովին այլ նպատակ ուներ, բայց սկանդալով մտավ լրատվության դաշտ: ՈՒ դա նրա թիկնապահների և նրա այցելած երկրի բնակիչների «սիրալիր շփման» առաջին դեպքը չէ: Ո՞Ւր է հաջորդը գնալու Էրդողանը, որտե՞ղ են ծեծ ուտելու նրա վարած քաղաքականությամբ չհիացողները: Փաստորեն՝ այդ երկրում պիտի մտածեն ոչ միայն Էրդողանի անվտանգությունն ապահովելու, այլև նրա անվտանգության ծառայությունից պաշտպանվելու մասին:

Դիտվել է՝ 993

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ