Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հայաստանի ազգային կինոակադեմիայի նախագահ ընտրվեց Հարություն Խաչատրյանը

Հայաստանի ազգային կինոակադեմիայի նախագահ ընտրվեց Հարություն Խաչատրյանը
08.02.2016 | 15:40

Փետրվարի 5-ին Ս. Փարաջանովի թանգարանում տեղի ունեցավ Հայաստանի ազգային կինոակադեմիայի հերթական նիստը: Նիստը ղեկավարում էր Կինոակադեմիայի նախագահ, կինոգետ Դավիթ Մուրադյանը, ով հաշվետու ելույթով հանդես եկավ և ներկայացրեց չորս տարվա ընթցքում Հայաստանի ազգային կինոակադեմիայի կատարած աշխատանքները:

Դավիթ Մուրադյանի առաջարկով Հայաստանի ազգային կինոակադեմիայի հաջորդ փուլի ղեկավարման համար նախագահ ընտրվեց Եվրոպական կինոակադեմիայի անդամ, «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը: Հայաստանի ազգային կինոակադեմիայի գլխավոր քարտուղար ընտրվեց կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը:
Մարտ ամսին Հարություն Խաչատրյանի ղեկավարությամբ կգումարվի Հայաստանի ազգային կինոակադեմիայի բաց նիստը, որի ընթացքում կներկայացվի հաջորդ երկու տարիների գործունեությունը, ծրագիրն ու կազմակերպության թարմացված կանոնադրությունը:

Դիտվել է՝ 785

Մեկնաբանություններ