Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Նարեկացիո՞վ են հաղթել

Նարեկացիո՞վ են հաղթել
09.02.2016 | 01:00

Մեր տեղեկություններով` հայաստանյան իշխանությունները լրջորեն անհանգստացած են եղել ԵԽԽՎ-ում Ռոբերտ ՈՒոլթերի զեկույցի առնչությամբ և ողջ հանրապետությունն ու սփյուռքը` «մեծից-փոքր», մոբիլիզացրել էին այդ ուղղությամբ:
Հարցին, թե զեկույցը փաստական, իրավական ուժ չուներ, ինչո՞ւ էիք այդքան ոտ ու ձեռ ընկել, չէ՞ որ նման զեկույցներ-բանաձևեր անցնող տարիներին անչափ շատ են քննարկվել, անգամ` ընդունվել, արտաքին ոլորտը ներկայացնող մեր զրուցակից բարձրաստիճան պաշտոնյան ի պատասխան ասաց, որ խնդիրն այլ «տեղ» էր. մանաթի ու նավթի պատճառով տնտեսական կազուսի մեջ հայտնված, մարդու իրավունքների պատճառով եվրոպական կառույցներից «քշված», Թուրքիայի հետ հարաբերությունների պատճառով Ռուսաստանից խորթացած Ադրբեջանի և Ալիևի համար դա ուղղակի հզոր փրկօղակ էր լինելու` դեմք փրկելու, լեգիտիմացվելու առումով. «Դուք պատկերացնում եք, չէ՞, ԵԽԽՎ-ում 40 երկիր «օկուպանտ» է ճանաչում Հայաստանը. դա Ալիևի համար պատերազմական գործողություններ սկսելու, Մինսկի խումբն իզգոյացնելու, ԵԱՀԿ այդ ձևաչափը` Թուրքիայի հետ ձեռք ձեռքի տալով փոխելու ինչպիսի դաշտ էր ստեղծելու` Ադրբեջանում ստեղծված անհաղթահարելի խնդիրների ֆոնի վրա, ուստի պետք էր ամեն ինչ անել` այդ վտանգն իսպառ չեզոքացնելու համար»:
Ընդ որում, չեզոքացնելու գործին լծված են եղել ոչ միայն ԱԺ պատվիրակությունը, հայկական դիվանագիտական կորպուսը, առանձին քաղաքական գործիչներ, այլև օգտագործվել են Սերժ Սարգսյանի կապերը` պաշտպանության նախարար և վարչապետ եղած ժամանակ, Գարեգին Երկրորդն է ակտիվ դերակատարություն ունեցել, Կուստուրիցան…
Ի դեպ, տեղեկություններ կան, որ մերոնք, բացի կոնյակից և Նարեկացու անգլերեն-հայերեն շքեղ թարգմանությունից, որևէ «այլ մեխանիզմ» չեն կիրառել:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 674

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ