«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Պուտինը խաղարկում է քրիստոնյաների խաղաքարտը

Պուտինը խաղարկում է քրիստոնյաների խաղաքարտը
09.02.2016 | 09:17

Դժվար է չտեսնել Պուտինի ռեժիսորությունը Հռոմի Ֆրանցիսկոս պապի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հանդիպման հետևում՝ La Stampa-ում գրում է Չեզարե Մարտինետին: Եթե կասկած չկա, որ պոնտիֆիկոսի որոշման մեջ աշխարհիկ ուժերը չեն խառնվել, հնարավոր չէ նույնիսկ պատկերացնել, որ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքը նման պատմական քայլ կնախաձեռնի առանց Կրեմլի համաձայնության: Փաստը, որ հանդիպումը տեղի է ունենալու Կուբայում, իրադարձությանը հաղորդում է խորհրդանշական ու քաղաքական իմաստ: Հռոմի և Մոսկվայի եկեղեցիների հաշտությանը, որին սպասում էին նվազագույնը ԽՍՀՄ-ի փլուզման օրերից, տրամաբանորեն պետք է կատարվեր եթե ոչ Մոսկվայում, Մոսկվայի ճանապարհին որևէ եկեղեցում, այլ խոսքով՝ ՈՒկրաինայում: Բայց այդ տարբերակը ռուսական կողմի համար անընդունելի կլիներ: Կուբան, անհավանականից հավանական դարձած վայրն է, որովհետև պոնտիֆիկոսն այլևս լեհ չէ՝ հատված հակակոմունիզմի մարմարից, այլ հոգևորական, որ Հռոմ է եկել աշխարհի այն մասից, ուր անընդհատ վերադառնում է: Հանդիպման առիթը, ինչպես հայտարարել են Հռոմում ու Մոսկվայում, Սիրիայում ու Իրաքում քրիստոնյաների պաշտպանության հարցն է: Սիրիայում Ռուսաստանը դարձել է իրադարձությունների լիիշխան մասնակից՝ Ֆրանցիսկոս պապը գտել է ամենևին էլ ոչ չեզոք դաշնակից: Բայց Ռուսաստանը մնում է Ռուսաստան և ուկրաինական ճգնաժամից երկու տարի անց, որ հանգեցրեց Կրեմլի մեկուսացմանը և սառը պատերազմի մթնոլորտի վերադարձին պատժամիջոցներով ու հակապատժամիջոցներով ու ռեալ պատերազմով, որ այդպես էլ չի ավարտվում Դոնբասում, Ֆրանցիսկոսի ու Կիրիլի հանդիպումը դառնում է Պուտինին ընդառաջ քայլ: Լիովին հնարավոր է, որ այդ քայլին հաջորդեն այլ քայլեր, որովհետև պատժամիջոցների ճակատը թուլացել է, իսկ տնտեսական աշխարհի ճնշումը արևմտյան կառավարությունների վրա՝ ռուսական շուկան բացելու նպատակով, ուժեղացել է: Բայց Պուտինի ծրագիրը շատ ավելի հավակնոտ է՝ դառնալ քրիստոնեության մեկնակետ, արևմտյան աշխարհում, որտեղ քրիստոնեությունը ճգնաժամ է ապրում, քրիստոնեության պաշտպան: Պուտինի բարդ գաղափարախոսության մեջ ՈՒղղափառ եկեղեցին արմատական դեր ունի «ռուսական աշխարհի» վերականգնման համար, որը փլուզվեց ԽՍՀՄ-ի հետ: Կիրիլը Պուտինի հայելային անդրադարձն է: ԽՍՀՄ-ի փլուզման պահին նա Ալեքսիյ II-ի տեղակալն էր՝ ծերունի ու տեղում գամված պատրիարքի: Պրագմատիկ, ոչ այնքան դիվանագետ, նա առաջիններից մեկը սկսեց օգտագործել բջջային հեռախոսը: Կարել Վոյտիլան 1993-ին Լիտվա այցի ժամանակ Ռուսաստանին նվիրված պատարագ արեց՝ ավարտելով կոչով՝ Ռուսաստան-Ռուսաստան: Պատասխան չեղավ: La Stampa-ին տված հարցազրույցում հենց Կիրիլը բացառեց Հռոմի հետ մերձեցման որևէ հնարավորություն: Ռուս ուղղափառ եկեղեցին ապրում և գործում է Կրեմլին զուգահեռ, իսկ Պուտինի ծրագրերում այն ժամանակ եկեղեցիների հաշտություն չկար, այլ կար գլոբալ մրցակցություն: Ինչպես և Ֆրանցիսկոսի ծրագրերում, բայց հազիվ թե այդ ծրագրերը կարելի է համեմատել:

Չեզարե ՄԱՐՏԻՆԵՏԻ, La Stampa


Հ.Գ. Հռոմի պապը և Ռուսիո պատրիարքը հանդիպելու են փետրվարի 12-ին, քննարկման թեման պաշտոնապես Մերձավոր Արևելքում՝ Սիրիայում ու Իրաքում քրիստոնյաների վիճակն է, բայց անհնար է, որ նրանք չքննարկեն երկու եկեղեցիների հաշտության հարցը, առավել ևս, որ սպասվում է համատեղ հայտարարության ընդունում: Բացի այդ՝ հետաքրքիր է՝ անցած ապրիլին 1915-ը ցեղասպանություն անվանած Հռոմի պապը և այս հունվարին ցեղասպանությունը ժխտած Ռուսիո պատրիարքը ի՞նչ գնահատական են տալու Սիրիայում զոհվող հայերին և Դեր Զորում՝ ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված եկեղեցու պայթեցմանը: Ահաբեկչությունը կհավասարեցվի ցեղասպանությա՞նը, քրիստոնյա հոգևորականները կդիմե՞ն մուսուլմաններին՝ կրոնական խաղաղության կոչով, թե՞ կխուսափեն շիա-սուննի հակամարտության մեջ մտնել: Հանդիպումը իսկապես պատմական է, պատահական չէ, որ ռուսական լրատվամիջոցները շրջանառության մեջ են դրել Հռոմի պապի մի քանի դար առաջ հնչած անեծքի թեման առ ռուս ուղղափառ եկեղեցին՝ միաժամանակ ժխտելով հակաանեծքը, որ հնչեցրել է ռուս ուղղափառ եկեղեցին Վատիկանի ուղղությամբ: Շատ աշխարհիկ պահվածք ունեն հոգևոր տերերը՝ համարյա պատժամիջոցների ու հակապատժամիջոցների պատերազմ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1134

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ