Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

7.Stratfor-ի աշխարհաքաղաքական վերլուծությունը 2015-2025-ին

7.Stratfor-ի աշխարհաքաղաքական վերլուծությունը 2015-2025-ին
10.02.2016 | 11:10

ԱՄՆ


ԱՄՆ-ի տնտեսությունը առաջվա պես կազմում է համաշխարհային տնտեսության 22 %-ը: ԱՄՆ-ը շարունակում է գերիշխել ծովում և ունի միակ նշանակալից միջմայրցամաքային բանակը: ԱՄՆ-ի ուժի աճի շուրջ է կառուցված արդի միջազգային համակարգը, և մենք կարծում ենք, որ այդպես էլ կշարունակվի առանց խոչընդոտների: ԱՄՆ-ի գլխավոր առավելությունը փակությունն է: ԱՄՆ-ը արտահանում է ՀՆԱ-ի ընդամենը 9 %-ը և այդ արտահանման 40 %-ը գնում է Կանադա և Մեքսիկա: ՀՆԱ-ի միայն 5 %-ն է ենթակա գլոբալ պահանջարկի տատանումներին: Եվրոպայում, Ռուսաստանում և Չինաստանում աճող քաոսի պայմաններում ԱՄՆ-ը կարող է իրեն թույլ տալ արտահանման կեսը կորցնել՝ վիթխարի ծավալ, բայց նույնիսկ այդ կորուստը լիովին լուծելի հարց է: Ներմուծման պրոբլեմներից ևս ԱՄՆ-ը լիովին հուսալի պաշտպանված է: Ի տարբերություն 1973-ի, երբ արաբական նավթի էմբարգոն զգալիորեն խարխլեց ամերիկյան տնտեսությունը, հաջորդ տասնամյակ ԱՄՆ-ը մտավ իբրև էներգիայի խոշոր արտադրող: Թեպետ որոշ հանքանյութեր բերվում են NAFTA-ի սահմաններից դուրս տարածքից, իսկ որոշ արդյունաբերական ապրանքներ երկիրը գերադասում է ներմուծել, առանց այդ ամենի հնարավոր է ապրել, հատկապես եթե հաշվի առնենք սպասվելիք արդյունաբերական արտադրության աճը Մեքսիկայում՝ Չինաստանից արտադրական հզորությունների հեռանալուց հետո: Համաշխարհային ճգնաժամից ԱՄՆ-ը շահած դուրս եկավ: ԱՄՆ է հոսում գլոբալ կապիտալը՝ փողը, Չինաստանից, Եվրոպայից, Ռուսաստանից հեռացողները գալիս են ԱՄՆ՝ իջեցնելով տոկոսադրույքը և աշխուժացնելով բաժնետոմսերի շուկան: Ինչ վերաբերում է հավերժական վախին, որ ամերիկյան շուկաներից կհեռանան չինական փողերը, դա, միևնույն է, տեղի է ունենալու, բայց դանդաղ՝ ինչքանով չինական տնտեսության աճը կդանդաղի, իսկ ներքին ներդրումների ծավալը կմեծանա: Կտրուկ հեռանալը հնարավոր չէ՝ փող ներդնելու ուրիշ տեղ պարզապես չկա: Բնական է, որ հաջորդ տասնամյակում աճը և շուկաները կտատանվեն, բայց ԱՄՆ-ը կմնա համաշխարհային ֆինանսական համակարգի կայուն կենտրոն: ԱՄՆ-ը անցած դարում մտահոգված էր եվրոպական հեգեմոնիայի վտանգով, հատկապես Ռուսաստանի ու Գերմանիայի հնարավոր դաշինքով կամ այդ երկրների՝ միմյանց նվաճելով: Այդպիսի դաշինքը, ավելի քան որևէ այլ միություն՝ գերմանական կապիտալի ու տեխնոլոգիաների և ռուսական ռեսուրսների ու աշխատուժի միավորումով, կարող էր վնասել ամերիկյան շահերին: Առաջին, Երկրորդ համաշխարհային պատերազմների, սառը պատերազմի շրջանում ԱՄՆ-ին հաջողվեց կանխել այդ դաշինքի ի հայտ գալը: ԱՄՆ-ը փորձելու է ստեղծել դաշինքների համակարգ, զուգահեռ ՆԱՏՕ-ին՝ Մերձբալթիկայից մինչև Բուլղարիա՝ ներգրավելով հնարավորինս շատ երկրներ: Միության մեջ կփորձեն ներգրավել Թուրքիային և տարածել Ադրբեջանի վրա: Այդ երկրներ սպառնալիքներին համարժեք զորքեր կուղարկվեն: Դա կդառնա առաջին տասնամյակի գլխավոր բովանդակությունը: Երկրորդ կեսին Վաշինգտոնը ուժերը կկենտրոնացնի, որ խուսափի միջուկային աղետից՝ Ռուսաստանի մասնատումից հետո: ԱՄՆ-ը չի ներքաշվի եվրոպական պրոբլեմների լուծման մեջ, չի կռվի Չինաստանի հետ և հնարավորինս քիչ կխառնվի մերձավորարևելյան գործերին:


Հ.Գ. Այսինքն՝ ՈՒկրաինայի ճգնաժամը ի հայտ եկավ, որպեսզի չկայանա Եվրամիության և Ռուսաստանի դաշինքը, որպեսզի Վանկուվերից Վլադիվոստոկը մնա սոսկ մեծ ծրագիր, բայց՝ սոսկ ծրագիր: Գերմանիայի ու Ռուսաստանի հարաբերությունները ընդամենը մի քանի տարի առաջ և հիմա՝ համեմատեք և կստանաք պատասխանը, թե ինչու ի հայտ եկավ ԵԱՏՄ-ն և ինչու էր այդքան կարևոր, որ Հայաստանը չգնա դեպի ԵՄ, այլ մնա կցված Ռուսաստանին: Անվտանգության ապահովումը տնտեսական դաշինքում միֆ էր, միֆ էր և է տնտեսական շահավետությունը: Կա գլոբալ խաղ, որի հետ խաղ չես անի: Եվ, այնուամենայնիվ, քաղաքականությունը սքանչելի է նրանով, որ հարափոփոխ է ու անկանխատեսելի: Համենայն դեպս՝ Stratfor-ի կանխատեսումներից մեկը, որ ԱՄՆ-ը հնարավորինս հեռու կմնա մերձավորարևելյան գործերից, արդեն հերքվում է՝ ոչ միայն ԱՄՆ-ը ընդարձակում է իր ռազմական ներկայությունը Սիրիայում: Ընդհանրապես՝ Stratfor-ի վերլուծությունների հիմքում ոչ թե իրականության կանխատեսումն էր, այլ՝ ծրագրումը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1521

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ