Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Արժեքավոր ու հնացած արխիվային նյութերը` թանգարաններում

Արժեքավոր ու հնացած արխիվային նյութերը` թանգարաններում
12.02.2016 | 12:20

Թանգարաններում պահվող հին ձեռագրերը, գրքերը, լուսանկարները, փաստաթղթերը ինչպե՞ս են պահպանվում, վերականգնվում և ախտահանվում: Ի՞նչ միջոցառումներ են իրականացվում արխիվային նյութերն ուսումնասիրողներին հնարավոր մանրէներից պաշտպանելու համար: Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետի տեղակալ ԵՐԱՆՈՒՀԻ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ «Իրատեսի» հետ զրույցում ասաց, որ մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող թանգարանները ուսումնասիրում են, ընտրում իրենց ֆոնդերում առաջնահերթ վերականգնման, ամրակայման, մանրէազերծման կարիք ունեցող նյութերը և ցանկը ներկայացնում նախարարությանը: Այդ նյութերի թվային ցուցանիշը տեղադրվում է նրանց հետ կնքվող սուբսիդային պայմանագրերում, և թանգարանները պարտավորվում են տարվա ընթացքում նշված թվով առարկաներ վերականգնել` ի թիվս այլ աշխատանքների: Այսպես, օրինակ, Հայաստանի ազգային պատկերասրահը, Երևանի պատմության թանգարանը ներսում են իրականացնում վերականգնման աշխատանքները, իսկ այն թանգարանները, որոնք չունեն համապատասխան պայմաններ, օգտվում են այլ կազմակերպությունների ծառայություններից: Այսպիսով, ընդհանուր առմամբ, նյութերը վերականգնվում են, ուսումնասիրողներն էլ զերծ են մնում մանրէներից, թեև Երանուհի Մարգարյանի խոսքով՝ մանրէներ ունեցող, այսինքն` վտանգ ներկայացնող նյութեր թանգարաններում չկան:
Զրուցեցինք նաև Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի (ԳԱԹ) տնօրեն ԿԱՐՈ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ: Այստեղ անհամեմատ շատ են արխիվային նյութերը: Վերականգնման բաժին չունեն: Թանգարանի տնօրենը նշեց, որ առաջնային խնդիրներից են համարում հնացած, քայքայված արժեքավոր փաստաթղթերը, հնատիպ ձեռագրերը, գրքերը կոնսերվացնելը, ինչը, սակայն, թանկ հաճույք է: Մշակույթի նախարարության տրամադրած գումարով կարողանում էին տարեկան ընդամենը տասը միավոր գիրք վերականգնել Մատենադարանի համապատասխան լաբորատորիայում, սակայն 2015-ին կառավարության որոշումով` պոլսահայ բանասեր, գրող Թորոս Ազատյանի ֆոնդի հավաքածուի օսմաներեն, թուրքերեն, պարսկերեն և արաբերեն ձեռագրերի մեծ մասը ի պահ է տրվել Մատենադարանին, և փոխարենը կնքվել է ԳԱԹ-ի առարկաների վերականգնման պայմանագիր, ըստ որի` 2015-2025 թթ. տարեկան 500 միավոր վնասված, քայքայման եզրին գտնվող ձեռագրեր վերականգնվելու են հնագույն ձեռագրերի պահպանության և վերականգնման լիարժեք պայմաններ ունեցող Մատենադարանում: Ընդհանուր առմամբ, ԳԱԹ-ի ֆոնդերը միլիոնուկես միավոր են և պարբերաբար վերականգնման կարիք ունեն: Իսկ ինչպե՞ս պետք է մարդիկ պաշտպանվեն հնարավոր մանրէներից, եթե գործ ունեն այն նյութերի հետ, որոնք դեռ վերականգնվելու և մանրէազերծվելու բախտին չեն արժանացել: ԳԱԹ-ի տնօրենի խոսքով` չես կարող իմանալ` որ նյութերում մանրէներ կան, որոնցում` ոչ, բայց արխիվի հետ գործ ունենալիս մասնագետները հատուկ դիմակներ, ձեռնոցներ են կրում: «Երկրորդ տարին է՝ գրական մասի հանձնաժողով ենք կազմել, հաշվառում ենք իրականացնում, ու վերջը չի երևում, այնքան շատ են նյութերը»,- ասաց տնօրենը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1701

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ